Home » ՄշակոյթYou are browsing entries filed in “Մշակոյթ”
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Չեն խօսում հայերէն, ամուսնանում են օտարի հետ:
Ահա երկու հարցեր՝ ուրիշի երկրում ազգային դիմագիծը խաթարող երկու բացասական համարուող կէտեր:
Իսկ եթէ դրանք անխուսափելի են վաղ թէ ուշ. եւ եթէ ոչ այս սերունդը, ապա յաջորդը, յաջորդը կամ յաջորդն անպայման յայտնուելու է այդ յորձանուտում: Ընդունե՞նք որպէս խանգարող ազդակներ, թէ փնտռենք ճամբաներ իրականութեան հետ յարմարուելու եւ հարցերն յօգուտ [...]
May 21st, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
Մեր քաղաքը առաւել հետաքրքրական դարձած է անկնկալներ սիրողներու համար ու առաջուան միօրինակութիւնը չունի։ Քանի մը օրուան միջոցէ մը ետք եթէ տունէն ելլես, կրնաս նոր ու անծանօթ զգացողութիւններ ունենալ, այսպէս՝
Իւրաքանչիւր թաղամասի մէջ քանի մը տեղ աղբակոյտերն այնպէս լեռնացած կ՛ըլլան, որ կը կարծես ծովափի կողմերը ամարանոց գացած ըլլալ (ծովն ալ հոտեր ունի, չէ՞…)։ Տարօրինակն այն է, [...]
May 20th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
1916 թուականի Մայիս 15ը, կը խորհրդանշէ հայոց Ազատամարտի դիւցազներգական անմոռանալի էջերէն մէկը:
Կը խորհրդանշէ յաղթական վերջին գրոհը հայ ազգային-ազատագրական շարժման անզուգական Քեռիին, որ Առաջին աշխարհամարտին, Ռեւանտուզի (այժմու Իրաքի մէջ) ճակատին վրայ, թրքական զօրքերու կողմէ օրհասական պաշարման մատնուած հայ եւ ռուս զինուորները ազատելու յաղթական պահուն, ճակտէն զարնուած ինկաւ ռազմի դաշտին վրայ:
Օրին հայ ժողովուրդը քաջարի իր հերոսին [...]
May 20th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Պատրաստեց՝
ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
Խռկոցը (snoring) քունի մէջ քթային կամ բերանային շնչառութեան ընթացքին արտադրուած անբնական ձայնն է: Այս խռկոցին արտադրութեան գործողութիւնը կը կոչուի խռկալ (snore):
Խռկալ բառին հայերէն հոմանիշներն են՝ խռնչել, խռմփալ, խռալ եւ խռլտալ: Իսկ խռկոց բառին հոմանիշներն են՝ խռնչոց, խռմփոց, խռոց եւ խռլտոց:
Խռկալը համամարդկային երեւոյթ է: Անիկա կը պատահի անխտիր բոլոր մարդոց, այսինքն՝ սեւին եւ ճերմակին, [...]
May 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Նաֆթի հանքերէ արտահանուած հում նիւթը տեղափոխելու համար կ՛օգտագործուին մեծ տակառներ, որոնք նաւերու վրայ դրուելով, կամ տարբեր փոխադրամիջոցներով տեղէ-տեղ կը տարուին:
Թիթեղագործ ընկերութիւններ յատուկ ապսպրանքներով, տարբեր չափի ու տեսակի տակառներ կը պատրաստեն, մէջը դրուելիք նիւթին համապատասխան տոկունութեամբ: Այսպէս, նաֆթի հում նիւթին համար աւելի հաստ թիթեղով տակառներ, իսկ [...]
May 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՊՕՂՈՍ ԳՈՒԲԵԼԵԱՆ
Քնարերգական իր կոչումը լիովին արդարացնող MSC POESIA իտալական զբօսանաւը, 16րդ տարին ըլլալով, ամբողջ շաբաթ մը ճախրեց Քարիպեան լազուարթ ջուրերուն մէջ՝ հազարի մօտ հայ նաւագնացներով, որոնց կարեւոր մէկ մասը տասնեակ տարիներէ ի վեր, կարօտակէզ սրտով, Ֆորթ Ռոտրտելի նաւահանգիստը կը փութայ, վայրկեան առաջ նաւ բարձրանալու ու ամբողջ շաբաթ մը վերանալու հայկական ջերմ մթնոլորտի մը մէջ։ Կ՛աճապարէ [...]
May 16th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Հինգշաբթի, Մայիս 9 Համբարձման տօնն էր։ Քրիստոսի հրաշափառ Ս. Յարութենէն 40 օր ետք, Աստուածորդին երկինք համբարձաւ՝ հաւատացեալ մարդկութեան թողելով անժամանցելի պատգամ մը եւ յաւիտենական կեանքի խոստումը։ Համբարձման տօնը քրիստոնեայ աշխարհին համար նուիրական օր է եւ կը յիշատակուի յատուկ արարողութիւններով։
Արեւմտեան թեմին մէջ եւս, Համբարձման տօնին առիթով տեղի ունեցաւ Ս. պատարագ, ապա նաեւ զուարթ ճաշկերոյթ։ Կլենտէյլի [...]
May 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- «Պատրա՞ստ էք խնդալու»՝ կը հարցնէ Վահէ Պէրպէրեան, աւելցնելով, թէ անոնք, որոնք պատրաստ են, պէտք է ներկայ ըլլան իր նորագոյն մենախօսութեան՝ «Եթէ»ի ներկայացումներուն, որոնք պիտի սկսին Յունիս 6ին, Կլենտէյլի «Beyond the Stars Palace» սրահին մէջ:
Պէրպէրեան վարպետօրէն ծիծաղելի իրադրութիւններ կը գտնէ անձնական, ընկերային ու մշակութային հարցերու ընդմէջէն, իսկ նորագոյն մենախօսութեան կիզակէտը՝ անձկութիւնն է:
«Եթէ»ն Վահէի հինգերորդ մենախօսութիւնն [...]
May 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԹԱԳՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Աւանդոյթ է դարձել «Լարք»ում, տարին մէկ անգամ կազմակերպել հայ երաժշտութեան երեկոյ՝ նպատակ ունենալով մէկ անգամ եւս ուսանողներին հնարաւորութիւն տալ ճանաչելու իրենց ինքնութիւնը, նաեւ ապրելու հպարտութիւնը հայ ծնուած լինելու եւ հայ ժողովրդի արժանի զաւակը լինելու համար: Ինքս լինելով այդ հպարտութիւնը իրապէս վայելողներից մէկը՝ միշտ ջանացել եմ լոյս վառել մատղաշ հոգիներում, այսօրուայ հայ մանուկին մէջ կերտելով [...]
May 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Էջը Պատրաստեց՝
ԹԱՄԱՐ ԹԻՒՖԷՆԿՃԵԱՆ-ՍԷՐԱՅՏԱՐԵԱՆ
Բրիտանացի բժիշկները խորհուրդ կու տան բոլոր անոնց, որոնք ստամոքսի քաղցկեղի վիրահատութիւն ունեցած են՝ առանց շաքարի ծամօն ծամել, որովհետեւ անիկա պատճառ կը դառնայ արագ վերականգնելու մարսողական համակարգը: Ինչպէս կը գրէ «The Telegraph»ը, այս մեթոտը թոյլ կու տայ հիւանդներուն հիւանդանոցէն դուրս ելլելու, երկու օր աւելի շուտ:
Լոնտոնի համալսարանական քոլեճի վիրաբոյժը խորհուրդ տուած է այդ վիրահատութենէն ետք [...]
May 10th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Երազի մէջ տեսած դէպքերու, երբեմն անծանօթ մարդոց ու այլ երեւոյթներու հաւատացող ու ըստ այնմ իրենց յառաջիկայ գործունէութիւնը տնօրինող անձերու միշտ կարելի է հանդիպիլ: Անոնք ամէն տեղ են, մինչեւ իսկ առաւօտները իրարու մօտ հաւաքուող եւ իրենց խմած սուրճի բաժակը երկար ատեն դիտող կիներու քով նստած, ու [...]
May 10th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՇԱՀԷ ՔԷՕՐՕՂԼԵԱՆ
Կը ներես, բայց, սխա՛լ էիր,
մա՛յր իմ,
Երբ կ՛ըսէիր՝
դրամով մարդ չե՛ն դառնար,
ընկերութիւն չե՛ն ծախեր,
դրամով կամք չե՛ն
պարտադրեր,
մարդը՝ մարդուն
չի՛ դաւեր…
Սխա՛լ էիր, երբ կ՛ըսէիր՝
դրամով փառք չե՛ն գներ,
պատուոյ գի՛ր իսկ
չեն գրեր.
տգէտ մարդուն
բանգէտի տեղ
չե՛ն դներ,
անարժանը չե՛ն
թագադրեր…
Սխա՛լ էիր, երբ կ՛ըսէիր՝
դրամի տակ՝ երբէ՛ք շուրջպար չեն պարեր,
անհաւատը՝ հաւատախօս չե՛ն կոչեր,
գրիչը՝ սուրի փոխան,
սուտն ալ որպէս վահան չե՛ն կրեր…
Սխա՛լ էիր, մա՛յր իմ, սխալ, երբ կ՛ըսէիր՝
կամակատար չե՛ն [...]
May 9th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Բիւրաւոր հեղ գովուած ես
աշխարհում արար,
Արեւ, լուսին ընծայուած ու
մեծարուած մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ
երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ՝
ինձնից նուէր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են
չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ,
դու օրօցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է
թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ,
գորովագութ մայր:
Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ,
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:
Ծովերից ծով կամարուած [...]
May 9th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՏԻԳՐԱՆ ԴԵՒՐԻԿԵԱՆ
փոխգնդապետ
Ժամը 10ին մարտական տեխնիկան (սարքերը-Խմբ.) ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի յարակից փողոցներում:
Ժամը 10:15ից մինչեւ 10:20ը միացեալ նուագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժւում է դէպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը:
Շուշիի Ազատագրումը.- Երեւի բոլոր պետութիւնների մայրաքաղաքներում նոյն ժամին այսպէս են սկսւում բոլոր զինուորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաեւ իրադարձութիւնները, որոնց նուիրուած է լինում զինուորական շքերթը: [...]
May 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Շուշիի Խաչակիրները.- 1992թ. Մայիսի 7ի երեկոյեան հայկական ջոկատները շարժւում էին դէպի Շուշի: Ռեժիսոր Տիգրան Խզմալեանը նկարահանած մի դրուագ է յիշում. «Մինչեւ հիմա մարմինս փշաքաղւում է: Քանի որ հայերի ու
ադրբեջանցիների զգեստների գոյները նոյնն էին, մերոնց մէջքի վրայ վիրակապով կամ ինչ որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերուեն: Տղաներն այդ գծերը խաչաձեւ էին անում, որովհետեւ խաչն [...]
May 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Գրաւոր աղբիւրները, հնագիտական նիւթերը եւ պատմա-մշակութային յուշարձանները հաստատում են, որ 12-13րդ դ.դ. Շուշին (խօսքը ամրոցի պարիսպներից ներս սարահարթի մասին է), եղել է բնակեցուած:
Շուշին (իբրեւ ամրոց, բերդ) յայտնի է գերազանցապէս պարսկական եւ թուրքական նուաճողների դէմ մղուած հայ ազգային ազատագրական շարժումների վերելքի եւ հիւսիսային լեռնական ցեղերի ասպատակութիւններին դիմագրաւելու ժամանակաշրջանից (18րդ դարի սկզբից):
Ղարաբաղի հինգ մելիքութիւններից իւրաքանչիւրն ունէր իր [...]
May 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Վերջին տասը ամսում երեք կարեւորագոյն ընտրութիւնների անցկացումը խորհրդարանական, նախագահական եւ աւագանու, իրապէս շատ էր: Հաշուի առնելով մեր խիստ «քաղաքականացուած» հասարակութիւնն ու իշխանափոխութիւնների մասին կեղծ մեկնարկները, մշտական խոստումներն ու վերջինիս հեռանկարի անյուսութիւնն ու անհող սպասումները, կարելի է հասկանալ, թէ ինչու այդքան դժգոյն, կանխատեսելի եւ գրեթէ «անհաւես» անցան ընտրութիւնները:
Այն, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցեց ընտրողների կէսից [...]
May 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
Աշխարհով շրջապատուած, միշտ իմ աշխարհս ունեցած եմ՝ պատրանքը հակադրելով իրականութեան, որ ինքնախաբէութիւն կը կոչուի «արթուն» մարդու լեզուով։ Այսօր ալ պատրանքը կը փրկէ զիս։ Այդ է պատճառը, որ իմ՝ հայու բոլոր արհաւրալից տագնապներուս, իմ՝ սուրիահայուս վտանգուած գոյութեան առկայութեամբ՝ կը շարունակեմ ժպտիլ աշխարհին։ Այս դժնդակ ու մերկ տգեղութեան մէջ կը ստեղծեմ իմ գեղեցկութիւններս՝ ինքզինքս առոյգ պահելու [...]
May 7th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
1977 թուականից ի վեր ապրելով Սփիւռքում՝ սկզբում Միջին Արեւելք, Սիրիա-Հալէպ, եւ վերջին տարիներին՝ Լոս-Անջելես, ներկայ եմ եղել հանդիսութիւնների, ուր մեծարուել են անձինք, եւ միշտ մտածել եմ. «Իսկ որքա՜ն մարդիկ ունենք մենք հայրենիքում, որոնք մի ողջ կեանք են նուիրել իրենց ասպարէզին՝ առանց դոյզն անգամ մտածելու, որ կարող են գնահատուել, եւ անցել-գնացել են լուռ ու [...]
May 7th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
- Սիւնիքի հողերը յանձնում են թուրքերին
- Հայերին քշում են Հայաստանից
- Հեկ-եր (ելեկտրակայաններ-Խմբ.) կառուցելով, գիւղացիներին զրկում են խմելու եւ ոռոգման ջրից
- Հանքեր շահագործելով ու թունաւոր պոչամբարներ կառուցելով, էկոլոգիական աղէտ են հասունացնում Հայաստանում
- Մեծացնում են դրսից ստացուած վարկերը եւ գրպանում
- Խրախուսում են կոռուպցիան ու թալանը
- Հատում են անտառները, ոչնչացնում կանաչ տարածքները
- Ծաղրում են ազգայինն ու [...]
May 7th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԼԻԼԻԹ ՆՈՒՐԻՋԱՆԵԱՆ
Խնամք Մատուցելով Ապրուստ Շահող Ներգաղթած Հայ Կանանց Պատմութիւններէն՝ «Ապրում եմ ուրիշի կեանքով, իսկ իմ կեանքը մնաց Հայաստանում…»
Հայաստանցիներին եւ տասնամեակներ առաջ ԱՄՆ գաղթածների հայ սերնդին այստեղ շատ հեշտ է տարբերել: Հարցը բարեկեցութեան ու լեզուի իմացութեան տարբերութիւնը չէ: Մէկ հայեացք, ձեռքի մէկ շարժում, ու արդէն պատկերացում ես կազմում մարդու, նրա դժուարութիւնների ու իրօք քամող կարօտի մասին:
Կալիֆորնիա [...]
May 6th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Յիսուսի խօսքն է այս, զոր իր երեքամեայ առաքելութեան աւարտին, ամէնէն նուիրական պահուն, երբ հաւաքուած էր իր աշակերտներով Վերջին Ընթրիքը կատարելու եւ Հաղորդութեան սուրբ խորհուրդը հաստատելու, զինք մատնելու
նախապատրաստութիւն տեսնող Յուդային ըսաւ.
_ Ընելիքդ շուտո՛վ ըրէ…:
Այդ պահուն միւս աշակերտները չհասկցան, թէ Յիսուս ի՞նչ ըսել կ՛ուզէր: Որովհետեւ Յուդային մօտ [...]
May 3rd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Պատրաստեց՝
ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
Փայծաղը (spleen) կապոյտ-մանիշակագոյն կակուղ օրկան մըն է, որ հարուստ է անօթներով (vessels) եւ արիւնով: Անիկա անծորան (ductless) գեղձ մըն է: Փայծաղը ունի 12-13 սմ. երկարութիւն, 7-8 սմ. լայնք եւ 4-5 սմ. հաստութիւն: Անիկա կը գտնուի փորի ձախ եւ վերի բաժինին մէջ եւ ստոծանիին (diaphragm) տակը: Անոր դիրքորոշումը կախեալ է ստոծանիի շարժումներէն եւ շնչառութեան [...]
May 3rd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Արեւմտահայութեան հոգեւոր, մշակութային, գրահրատարակչական կենտրոնը՝ Կ. Պոլիսը, այսօր եւս առանձնակի հետաքրքրութիւն է ներկայացնում համայն հայութեան համար: Ներկայումս Պոլսի շուրջ համախմբուած հայազգի գրողներն ու արուեստագէտները, արուեստաբաններն ու ճարտարապետները, բժիշկներն ու ոսկեձեռիկ արհեստաւորները այստեղ կերտում են իրենց ստեղծագործ կեանքը՝ իւրովի նպաստելով ինչպէս հայ, այնպէս էլ համամարդկային մշակոյթի հարստացմանը: Աշխարհի տարբեր անկիւններում հայերի կողմից ստեղծուող հատուածական հոգեւոր-մշակութային [...]
May 2nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
(«Ծէս Անցման»ի Ներկայացման Առիթով)
Պ. ԱԼԱՀԱՅՏՈՅԵԱՆ
«…Ու որբ հոգիս քո կարօտում
յաւերժօրէն մխա՜ց, մխա՜ց,
Որպէս կարմիր մի ողջակէզ
Արիւնոտուած, հրէ մի խաչ…»
Եղիշէ Չարենց
(Ողջակիզուող Կրակ-«Իրիկունը)
20 տարեկանին գրուած (1918) Չարենցի այս գլուխգործոցը, ահա երկրորդ անգամն է, որ կ՛անցնի անմահութեան գիրկը՝ շնորհիւ «Լարք»ի հիմնադիր եւ խմբավար Վաչէ Պարսումեանի, որ կ՛առաջարկէ ամերիկացի երիտասարդ երգահան Եան Քրաուսի զայն՝ ուրիշ չորս Չարենցեան քերթուածներու հետ, վերածել երաժշտական [...]
May 1st, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
«Յուշամատեան»ը իր վերջին լրատուին մէջ հրապարակած է Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղի սուրբ Վարվառ եկեղեցիի այս նկարը: Եկեղեցին ուխտավայր կը հանդիսանար շրջանի հայութեան: Նկարը տրամադրուած է Վահէ Հայկի կողմէ:
May 1st, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
«Ինձ համար արուեստի գործ գնել նշանակում է սիրահարուել, եւ իւրաքանչիւր նոր գործի ձեռքբերում՝ նոր սիրահարուածութիւն է», արուեստի նկատմամբ իր վերաբերմունքի մասին պատմում է Հրայր Կարբուշեանը, որ տնօրինում է Բեւերլի Հիլզի սրտում գտնուող «Կարբուշեան» ցուցասրահը: «Իմ սիրավէպը արուեստի հետ սկսուել է վաղ տարիքում, սակայն որպէս գործ՝ զբաղւում եմ ընդամէնը երեք ու կէս տարի: Ես ու [...]
April 30th, 2013
| Posted in Հարցազրոյց, Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մեծարում ենք մարդկութեանը ծառայելու համար:
Մասնագիտութիւնները լինում են տարբեր տեսակի, որոնք բոլորն էլ ծառայում են մարդկութեան կարիքներին: Մասնագէտների մի մասն աշխատում է դրամ շահելու համար՝ առանց տեսնելու անմիջական արդիւնքը մարդու վրայ: Մէկ մասն անմիջապէս առնչւում է մարդու հետ, եւ տեսնում աշխատանքի ազդեցութիւնը: Եթէ առաջին դէպքում կայ յստակ ժամանակ եւ վճարում, երկրորդ դէպքում ժամանակ եւ [...]
April 30th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
«Մի շպար ունի մեր կեանքը, իսկ նրա ետեւը սոսկալի է»։
Յ. Թումանեան
Հալէպցիները Յոբին երանելիութեան հասան. քաղաք՝ օրերով զրկուած ջուրէ, լոյսէ, հեռաձայնէ ու առատ՝ ամէնօրեայ մղձաւանջային լուրերով։ Մարդիկ կը համբերեն ու հնարքներ կը խորհին, նեղութեան մէջ է, որ մարդը հնարամիտ ու տոկուն կը դառնայ։
Կ՛ըսուի, թէ ցաւերը մարդս կ՛ազնուացնեն։ Ինծի մնար՝ կը նախընտրէի առանց ցաւի ազնուացումի ճամբան, [...]
April 29th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
Հայկական Բաժանմունքը Պիտի Շարունակէ Իր Կրթանպաստը Եւ Քայլ Պիտի Պահէ Նորարարութեան Հետ
Վարեց՝ ՍԻԼՎԱ ԳԱՐԱՎԱՐԴԱՆԵԱՆ
Վերջերս Լիբանան այցելեց «Գ. Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական բաժանմունքի նորանշանակ տնօրէն դոկտ. Ռազմիկ Փանոսեան: Ան ծագումով լիբանանահայ է եւ գաղթած է փոքր տարիքէն: Մասնագիտացած է քաղաքական գիտութեանց եւ ազգային՝ «էթնիկ» հարցերու նիւթերուն մէջ: 2000 թուականին ստացած է իր դոկտորայի վկայականը Լոնտոնի Տնտեսութեան եւ [...]
April 25th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«24»ին միշտ ձգտում ենք հաւաքական միջոցառումներով յիշել մեր ժողովրդի վիշտը՝ ազգային Մեծ Եղեռնը: Դա այն ցուցադրական մասն է, որի միջոցով սգում ենք մենք եւ յիշեցնում ենք մեր մորմոքող, կսկծող եւ մխացող ցաւը ուրիշներին. այն ընդունողներին յայտնում ենք, որ դեռ չենք լուծել Հարցը, իսկ դեռեւս կասկածողներին զգաստացնում ենք՝ մէկ անգամ եւս վերանայելու իրենց կեցուածքը [...]
April 23rd, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Աստուծոյ խնդրանքներ ներկայացնելու եւ աղօթքի ճամբով Անոր օգնութեան դիմելու օրինակելի արարքին մէջ եւս մարդիկ կրնան Աստուծոյ բարկութիւնը եւ յաւիտենական դատապարտութիւնը հրաւիրել իրենց վրայ:
Մարդ էակին ամէնէն վայրի գազանը ըլլալուն մասին ուրիշ առիթով արտայայտուած ենք, սակայն այս հանգրուանին Աստուծոյ հետ այդ գազանաբարոյ վարքը բաժնելու մասին պիտի խօսինք:
Աղօթքը [...]
April 19th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Իւրաքանչիւր տարի, Ապրիլի 24ին Լոս Անջելեսի եւ յարակից շրջանների հայութիւնը հաւաքւում է Մոնթեբելլոյի «Պիքնել Փարք»ում գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ՝ ոգեկոչելու 1.5 միլիոն նահատակների յիշատակը: Յուշարձանի մօտ տեղի է ունենում հոգեհանգստեան արարողութիւն՝ հոգեւորականների մատուցմամբ, հրաւիրուած բանախօսները՝ հայ եւ օտար քաղաքական, իրաւական ոլորտի գործիչները, ելոյթներ են ունենում՝ փոխանցելով օրուայ հետ կապուած պատգամներ: Այս յուշահանդէսը տարիներ [...]
April 19th, 2013
| Posted in Հարցազրոյց, Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ, «Կլենտէյլ Նիուզ Փրես».- Երկուշաբթի, Ապրիլ 15ին, Կլենտէյլի միացեալ կրթաշրջանի վարչութիւնը ողջերթ մաղթեց իր երկարամեայ անդամ Ճոյլին Ուեկնըրին, միաժամանակ իր շարքերէն ներս ընդունելով վերջերս վարչութեան անդամ ընտրուած Արմինա Ղարպետեանը:
Վարչութիւնը նաեւ ատենապետ ընտրեց Նայիրի Նահապետեանը:
Արմինա Ղարպետեան վարչութեան առջեւ իր անդրանիկ ելոյթով նախ շնորհակալութիւն յայտնեց Ուեկնըրին իր մատուցած սպասարկութեանց համար, խոստանալով իր կարելին ընել համայնքին կրթական մարզը [...]
April 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ, «Կլենտէյլ Նիուզ Փրես».- Կլենտէյլի համայնքային համալսարանի ուսանողներուն 57 տոկոսը 2011-2012 տարեշրջանին ընթացքին փոխանցուած են չորս տարուան համալսարաններ կամ տիրացած են վկայականներու եւ վկայագիրներու, ինչ որ նահանգին մէջ գործող համայնքային 112 համալսարաններու չափանիշէն աւելի բարձր է:
Քալիֆորնիոյ տարածքին, 2006ին համալսարան արձանագրուած ուսանողներուն 49.2 տոկոսը նշեալ նպատակները իրագորածած են վեց տարեշրջաններու ընթացքին:
2002ին Կլենտէյլի համայնքային համալսարան արձանագրուած ուսանողներուն [...]
April 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՎԱՐԴԻ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Ամէն բանի «առաջին անգամ»ը միշտ ալ հրապուրող բան մը ունի իր մէջ: Անծանօթին դէմ յանդիման գտնուելու փորձութիւնը գայթակղեցուցիչ է, որ մեր ներաշխարհը նորութեամբ մը բաւարարելու խոստումով կը խթանէ մեր հետաքրքրութիւնը:
«Լարք» հայկական երաժշտանոցի «Գեղարդ» երգչախումբի ղեկավար Վաչէ Պարսումեան, ինչպէս ամէն անգամ, այս անգամ եւս կու գայ իր «առաջին անգամ»ներու շարքին աւելցնելու նաեւ այս մէկը, անով [...]
April 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Կիրակի, Ապրիլ 21ին, կ.ա. ժամը 11էն միչեւ կ.ե. ժամը 3, Հայաստանի բնապահպանութեան հարցերուն նուիրուած քննարկում մը տեղի պիտի ունենայ Իրանահայ միութեան կեդրոնին մէջ, կեդրոնանալով յատկապէս անպատասխանատու անտառահատումին եւ հանքերու օգտագործման վրայ:
Հայաստանի «Փրկենք Թեղուտը» շարժումին նեցուկ կանգնելու եւ Հայաստանի բնապահպանութեան աշխատանքներուն մէջ Սփիւռքի աջակցութիւնը ապահովելու նպատակներով, Լոս Անճելըսի մէջ հաստատուած կազմակերպութիւնը նախաձեռնած է այս հաւաքը:
Նշեալ [...]
April 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Յաջորդական երկրորդ տարին ըլլալով, Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴն արտադրած է Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման յատուկ շապիկներ, որոնց համար գծագրութեան մրցոյթ մը տեղի ունեցած էր ազգային վարժարաններուն մէջ. մրցումին լաւագոյնը նկատուած էր «Շամլեան»էն Օշին Մանուկեանի գծագրութիւնը:
Շապիկները պիտի բաժնուին Ազգ. վարժարաններու աշակերտութեան եւ պիտի ծախուին 5 տոլարով, www.AYFWest.org կայքէն:
April 17th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Հրատարակութիւն Ա.Մ. Նահանգներու Արեւմտեան Թեմի Ազգային Առաջնորդարանի, 2012
ՄԻՒՌՈՆ Ծ. ՎՐԴ. ԱԶՆԻԿԵԱՆ
Ժագ Ս. Յակոբեանի «Ես Գիրք Եմ Հայերէն» եւ «Ողկոյզ» վերջին երկու գիրքերը կը բացուին առաջնորդ սրբազան հօր գնահատանքի եւ օրհնութեան խօսքով։ Սրբազանը բարձր կը գնահատէ հեղինակին հոգեմտաւոր աշխատանքը ու վեր առնելով անոր աստուածատուր իրա՛ւ գրագէտի արժանիքները, հեղինակ բանաստեղծը կը նմանցնէ Աւետարանի առակին այն իմաստուն ծառային, [...]
April 16th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մի բարեկամ ցանկութիւն էր յայտնում գրութիւններում ունենալ արտայայտուած մտքերի «պզտիկ օրինակ մը»: Բայց ինչպէ՞ս: Ինչպէ՞ս բացայայտել, թէ ով էր թեմաների շահարկողը, ով էր ազատութիւնը չարաշահողը, ով էր անուան յետեւից վազողը, ով էր փոփոխամիտ եսակենտրոնը, ով էր չիրականացած երազների համար ափսոսողը, որ անուղեղն է դիրքի վրայ, որ ուղեղն է անպաշտօն, որոնց շահերն էին իրար [...]
April 16th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
«Երէկ կարդում էի Դոստոեւսկու «Խաղամոլը»: Ինձ ապշեցրեց նա: Այ, սա աւելի հարազատ է ինձ: Սա հէնց այն է, ինչ որ կեանքը՝ խառնիխուռն, վայրի, անդասդաս, անկարգ: Բայց այդ անկարգութեան մէջ կայ մի ներքին ամենախիստ կերպով իրար աղերսուած կարգաւորութիւն: Այդ իսկական կեանքն է՝ արտաքինից անտակտ, ներքուստ՝ չնչին մանրամասնով իրար հետ պայմանաւորուած», գրում է Պարոյր Սեւակը (տե՛ս [...]
April 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Մէկ-մէկ կը պատահի, որ երգը կամ գիրը, մարդու մը պէս, ինքզինք պանդուխտ զգայ իր ծնած ու ապրած հողին վրայ ու ձգտի դէպի իր «չծնած հայրենիքի» լեզուին, ոճին, վարք ու բարքին, կարօտի անդիմադրելի ձգտումով մը:
Թէեւ այդ հոգեվիճակին մէջ անգամ երգը կամ գիրը դարձեալ պիտի շարունակեն պատկերել իր իսկական հայրենիքը, անոր անցուդարձերը, իրաւ կամ շինծու մարդիկը, բայց [...]
April 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
Դուրսէն մեզմով հետաքրքրուողները, երբ վստահ կ՛ըլլան որ տակաւին ողջ ենք, առաջին հարցումը որ կ՛ուղղեն՝ «Ուտելիք կը գտնէ՞ք»։ Անշուշտ տեղը չէ որ ըսես՝ «Ո՛չ միայն հացիւ…». քիչ մը շատ յաւակնոտ կ՛ըլլայ, մանաւանդ որ անգործ ու տունը մնալու դատապարտուած մարդիկ ուտելէ զատ այլ հաճոյք գրեթէ չունին։ Իսկ Հալէպի գինե՜րը… կ՛աճին տոլարի խօլական վերելքին հետ մրցելով, երբեմն [...]
April 15th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Աւետարանին էջերուն արձանագրուած Յիսուսի քարոզութիւններուն մէջ յանկարծ երեւցող նախադասութիւն է. «Ուր գէշն իցէ, անդ ժողովեսցին արծուիք»: Այսինքն՝ հոն ուր դիակ կայ, այնտեղ կը հաւաքուին արծիւները:
«Գէշ» բառը ոսկեղնիկ գրաբարով, ուրեմն «դիակ» կը նշանակէ:
Աշխարհաբար հայերէնով «գէշ» բառին «վատ» թարգմանութիւն տրուած է եւ չափազանց նողկանքով ալ կ՛օգտագործուի խօսակցական [...]
April 12th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Պատրաստեց՝
ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
Լեղուցը կամ լեղապարկը (gallbladder) տանձի ձեւով մկանային պարկանման օրկան մըն է, որ կը ծառայէ մաղձի (bile) կուտակման: Ան ունի մօտաւորապէս 8 սմ. երկարութիւն եւ 45 կրամ ծանրութիւն: Լեղուցը կը գտնուի լեարդին յատակը: Ան ունի վիզի նման նեղ վերին բաժին մը եւ լայն պարկանման վարի բաժին մը: Վիզը անմիջական կապակցութեան մէջ է լեարդին հետ: [...]
April 12th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մարդիկ կան, որ ծնւում են, ապրում եւ մեռնում են կեանքի գծուած, բոլորի կողմից ընդունուած ճանապարհով: Իսկ կան ոմանք, որ դուրս են գալիս դրանից, մեծ զոհողութիւններով, տուրքով, երբեմն նոյնիսկ կեանքի հաշուին, գծում են սեփական ուղի, եւ դա շատ է դժուար: Դժուար է, քանի որ տարբեր է սովորականից: Անընդունելի է եւ խորթ, նոյնիսկ՝ եթէ ճիշդ [...]
April 9th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Հրապարակի վրայ է ՀՀ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմաբան Արտակ Մովսիսեանի «Տաս հայ ականաւոր արքաներ» գիրք-ալբոմը: Հայոց պատմութեամբ հետաքրքրուող հասարակութեան լայն խաւերի համար նախատեսուած այս հանրամատչելի աշխատութիւնը (Երեւան, «Զանգակ» հրատ., 2012), առաջին իսկ հայեացքից գրաւում է ընթերցողին ոչ միայն արտաքին շքեղ տեսքով եւ նկարների բարձրորակ տպագրութեամբ, այլեւ՝ բովանդակութեամբ: Հայոց պատմութեան կարեւորագոյն հանգրուաններն ընդգրկող եւ [...]
April 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԶԱՐԵՀ ՍԱՓՍԶԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Բարեկամս տարբեր մետաղներու առուծախով կը զբաղի։ Իր հետ վերջին հանդիպումիս ըսաւ, թէ այս քանի մը տարուան մէջ մետաղներուն գինը տարօրինակ կերպով բարձրացած է, որուն պատճառը իրեն անհասկնալի է։ Ի՞նչ կը կարծէք ըլլայ այս գնաճին պատճառը։
Հէրի, Էնսինոյէն
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մետաղներուն սակն ալ ուրիշ ապրանքներու նման, տնտեսական պահանջք եւ պաշար (demand & supply)ի տեսութեան կը հետեւի. եթէ [...]
April 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
«… Յայտնուեցաւ նոյնիսկ կամաւոր ստրկութիւնը. տկարներ հաճոյքով կ՛ենթարկուէին զօրեղներուն, միայն անոր համար, որ անոնք օգնէին իրենց ճնշել իրենցմէ տկարները»։
Ֆ. Տոսթոեւսկի
Բարեկամուհի մը ինքնաշարժով պտոյտի տարաւ զիս, թէեւ հիմա պտոյտի ելլելը արկածախնդրութիւն է։ Հին Հալէպը արգիլուած գօտի է, կրնայինք մտնել միայն ուր որ արգելապատնէշներ չկան։
Նոր Հալէպի շքեղ թաղամասերը անվնաս են, միայն վերածուած են համատարած «պազար»ի։ Պողոտաներու [...]
April 8th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առատութեան այս դարուն երբ ամէն ինչի տեսականիները այնքան շատ են՝ կերակրատեսակներ, հանդերձեղէններ, գործիքներ… եւ… եւ… անհամար թիւով իւրաքանչիւր առարկայէն, որոնք շուկաները վերածած են խառնիճաղանճի: Այս բազմազանութեան զոհերը կը դառնան յաճախ անոնք, որոնք շատ բծախնդիր ըլլալու հետ, նաեւ դժուարաւ որոշում կայացնելու խնդիր ունին: Անոնք կը շփոթին [...]
April 5th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Հակակոռուպցիոն խումբը կոչ է անում սփիւռքահայերին դիտորդութիւն իրականացնել Երեւանի աւագանու ընտրութիւնների ընթացքում: Ծաղրանկարի հեղինակը՝ Նշան Յակոբ Փափարեան: http://transparency.am/news.php?l=am&id=623&inside=1
April 5th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Քալիֆորնիայէն Շիրակ Խոճայեան Հայաստան կ՛այցելէ, հայկական ծիրանին մասին վաւերագրական շարժապատկեր մը պատրաստելու նպատակով:
April 5th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Վանաձորի բժշկական կեդրոնը կ՛ունենայ այս տեսքը շնորհիւ բարերար Սամուէլ Կարապետեանին եւ ՀՀ պետական պիւտճէի յատկացումներուն
April 2nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Սփիւռքի հայերէն լեզուների խառնարանը սկսւում է մանկական տարիքից, եւ հարցն այստեղ լուծւում է շատ պարզ. անգլերէնը հարթում է ամէն ինչ: Եթէ ուսումնասիրենք, արդեօ՞ք կը կարողանանք կազմել մի ընդհանուր հայերէն, որ համահունչ լինի հայի բոլոր հայերէններին: Դժուար է:
- Փոքրիկ Արտէմը ցանկանում է արեւելահայերէն խօսել Հայաստանից եկած իրենց ազգականի հետ: Հիւրն առաջարկում է խնձոր ուտել: [...]
April 2nd, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
«Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած,
եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են»
(Ա Յով. Ե 11):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Բացուող գարնան ջերմութեան եւ նոր կեանքով լցուող բնութեան զարթօնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն աւետիսով թեւածում են Յարութեան տօնի յոյսն ու խնդութիւնը՝ նորոգելով ու զօրացնելով մեզ վստահութեան մէջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, եւ այդ [...]
March 29th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Նոր Կտակարանը Քրիստոսի յարութիւնը կը նկարագրէ որպէս կեանքի յաղթանակը մահուան դէմ:
Քրիստոնեական հաւատքին այս հիմնական ճշմարտութիւնը խիտ ու յստակ բառերով կ՛արտայայտեն հայ եկեղեցւոյ ծէսէն պոկուած հետեւեալ տողերը.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ զմահ կոխեաց
Եւ Յարութեամբն իւրով՝
Մեզ զկեանս պարգեւեաց»:
Մեկնելով յիշեալ հաստատումէն, անհրաժեշտ է հետեւեալ կէտերը շեշտել.
Առաջին.- Աստուծոյ Որդիին յարութիւնը իրողական դէպք է: Նոր Կտակարանը կը վկայէ, թէ Աստուծոյ Որդին [...]
March 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Ս. Զատկուան Տօնը անգամ մը եւս իր հրաշալի խորհուրդով մեր հոգիները կը լեցնէ՝ Աստուածային օրհնութեամբ ցնծալու եւ Զինք փառաւորելու Իր մեծագոյն պարգեւին համար, զոր մեզի շնորհեց Ս. Զատկուան հրաշագեղ առաւօտուն, Իր Միածին Որդւոյն՝ մեր փրկիչին Յիսուսի Քրիստոսի Ս. Յարութեամբ։
Հրաշքներուն գերագոյնը, յաղթանակներուն մեծագոյնը՝ Ս. Յարութեան խորհուրդը մարդկութեան առջեւ բացաւ նոր ճանապարհ մը, արթնցուց հոգիները, նոր ոյժ, [...]
March 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Քրիստոսի հրաշալի Յարութենէն ետք արտասանուած այս խօսքը իր մէջ կ՛ամփոփէ այն գերագոյն ճշմարտութիւնը, որուն զգացողութիւնն ու հաւատքի գիտակցութիւնը ունեցած էին Անոր առաքեալները եւ հաստատակամ յայտարարած էին իրենց պատգամը դիմելով Թովմասին ու ժամանակներու հոլովոյթներուն հետ ծնունդ առած նոր Թովմասներուն.
«…Տեսաք զՏէր»։
Այս բառերուն մէջ կայ կենդանի պատկերը Յարութեան մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի, որուն հետ հաղորդակցութեան ընդառաջ եկող մարդը [...]
March 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՎԵՐ. ԴՈԿՏ. ՎԱՀԱՆ Յ. ԹՈՒԹԻԿԵԱՆ՝ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութիւնը Քրիստոնէական կրօնին հիմնաքարն է: Եկեղեցին հիմնուած է յարութեան դէպքին վրայ: Քրիստոսի յարութեան նշանակութիւնը ի յայտ կու գայ հետեւեալ իրողութիւններուն մէջ.
Առաջին.- Քրիստոսի յարութիւնը հաւաստիքն է յաւիտենական կեանքի: Քրիստոնեայ եկեղեցին Քրիստոսի յարութեամբ կը շեփորէ անմեռ եւ անմար կեանքի յոյսը: Ան կու գայ վկայելու [...]
March 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԳԷՈՐԳ ՊԵՏԻԿԵԱՆ
Կրկին Զատիկ է, աւանդութիւն՝ խունկով ու աղօթքով: Իսկ մեր բոլոր աւանդութիւններն ալ իրենց խորքին մէջ, մէկական գեղեցկութիւններ են՝ խորհրդաւոր:
Այլ խօսքով, մեզի համար աւանդութիւն կը նշանակէ դարձեալ հաղորդակցիլ մեզի ժառանգուած անցեալին հետ, եւ այդ անցեալը անբաժան մասնիկ մըն է մեր կեանքին: Անոր համար Ս. Յարութեան գաղափարը կապած եւ ագուցած ենք մեր ազգային կեանքին հետ:
Կը հաւատանք, [...]
March 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ, «Կլենտէյլ Նիուզ Փրէս».- Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի անդամ Քերըլ Լիու 2013ի «Տարուան կինը» մրցանակով պատուեց խումբ մը կիներ, որոնցմէ մէկն էր կրթական մարզին մէջ մեծ վաստակ ունեցող Ալիս Պետրոսեանը:
Ալիս Պետրոսեան ներկայիս Քալիֆորնիոյ վարժարաններու տնօրէններու միութեան նախագահն է: Ան նաեւ եղած է Կլենտէյլի միացեալ կրթաշրջանի վերահսկիչի օգնական ու Հայ կրթական հիմնարկութեան ճամբով սպասարկութիւններ մատուցած է համայնքին:
Ծերակուտական [...]
March 27th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Ինչպէս վերջին տասը տարիներուն աւանդութիւն դարձած է, այս տարի եւս, Հինգշաբթի, Ապրիլ 3ին կայանալիք Քալիֆորնիոյ հայ գրողներու միութեան հերթական հանդիպումը պիտի զգենու ազատ բեմի ձեւաչափ, ուր խումբ մը վաւերական գրողներ, 5-10 վարկեան կամ՝ րոպէ, պիտի կարդան Հայոց Ցեղասպանութեան ու Մեծ Եղեռնի զոհերուն նուիրուած իրենց ստեղծագործութիւնները, հանդիպման ներկայ գրասէր հասարակութեան։
Համատարած սուգի ու խորհրդածութեան այդ երեկոյեան [...]
March 27th, 2013
| Posted in Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Քրեսենթա հովիտի քաղաքային խորհուրդի անդամ Հերի Լիան Երկուշաբթի, Մարտ 25ին յայտարարեց, թէ որոշած է նեցուկ կանգնիլ Զարեհ Սինանեանին, որ իր թեկնածութիւնը դրած է Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի ընտրութեանց:
«Զարեհ Սինանեան համայնքին մօտէն ծանօթ է ու գիտէ, թէ ի՛նչ են անոր կարիքները, ըլլայ անիկա հիւսիսային կամ հարաւային Կլենտէյլի մէջ: Ան կարողութիւնը ունի նոր առաջարկներով բարելաւելու քաղաքի գործարարներուն [...]
March 27th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ՊԸՐՊԵՆՔ, «Կլենտէյլ Նիուզ Փրէս».- Ամերիկահայ լրագրող եւ իրաւապաշտպան Արա Մանուկեան Կիրակի, Մարտ 17ին հացադուլ յայտարարած էր՝ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայէն պահանջելով ետ քաշել Հայաստանի մէջ նախագահական ընտրութիւններու կեղծուած արդիւնքով նախագահ հռչակուած Սերժ Սարգսեանի ուղղուած իր շնորհաւորանքը: Ան այժմ պատրաստակամութիւն կը յայտնէ ի հարկին հացադուլը շարունակելու շաբաթներ եւ նոյնիսկ՝ ամիսներ:
Մանուկեան իր հացադուլը կը կատարէ Պըրպենքի [...]
March 27th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Ուրբաթ, Ապրիլ 5ին, երեկոյեան ժամը 6էն 10ի միջեւ, Իրանահայ միութեան կեդրոնին մէջ տեղի պիտի ունենայ Ալեքսանտր Սատոյեանի ստեղծագործութեանց ցուցահանդէս մը: Իրանահայ միութեան
կեդրոնի հասցէն է՝ 117 S. Louise St., Glendale, CA, 91205:
March 27th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Տեսե՞լ էք արդեօք որեւէ գործ, որ մարդ միայն իր անձի միջոցով կատարած լինի. երբե՛ք, անկարելի է: Ամէն մի յաջողած գործ առաջ է գալիս մարդկանց փոխադարձ շահերի համընկնումից, ինչպէս սաղմը ձեւաւորւում է արական եւ իգական սերմնաբջիջների բեղմնաւորումից: Չկայ ոչինչ միակողմանի: Եթէ մէկը «աշխատեցնում է շուրջիններին», եթէ մենք գործակցում ենք նրա հետ՝ ես դու, միւսները, [...]
March 26th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԶԱՐԵՀ ՍԱՓՍԶԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Կարդացի թէ Զուիցերիոյ դատախազութիւնը քրէական գործ յարուցած է Եւրոպական Միութեան հետ Թուրքիոյ յարաբերութիւններու նախարար Էկէմէն Պաղըշի դէմ, Ցիւրիխի մէջ ցեղասպանութիւնը ուրանալուն համար, որովհետեւ Զուիցերիոյ մէջ գոյութիւն ունի ցեղասպանութեան ժխտումը քրէականօրէն պատժող օրէնք։ Իսկ նախարար Պաղըշ պարծենալով հակադարձած է, որ եթէ պէտք ըլլայ նորէն նոյն բանը կ՛ընէ եւ թէ աշխարհի վրայ չի ճանչնար ուժ [...]
March 25th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Ամէն տարի գարնանամուտին, իր ձմեռնային թմփիրէն արթնցող բնութեան մէջ ծաղկող կակաչները կը յուշեն գիրկ ու ծոց եղած մայրերը, որոնց նկատմամբ սէրն ու երկիւղալից յարգանքը բնական մղումով կ՛արտաբերուին մարդկային
հոգիէն:
Իր ծնած զաւակներուն դաստիարակութեան անփոխարինելի աշխատանքը մօր ուսերուն դրած է Աստուած, իբրեւ անոր գլխաւոր պարտականութիւնը: Այլ խօսքով, մարդը [...]
March 22nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Թուրք-քրտական հաշտութեան գործընթացի յաջողութեան համար անհրաժեշտ է, որ Թուրքիոյ կառավարութիւնը քիւրտերուն ժողովուրդի կարգավիճակ շնորհէ. այս մասին յայտարարած է քրտական Ժողովրդավարական հասարակութիւն կուսակցութեան առաջնորդ եւ երեսփոխան Ահմետ Թուրք, մեծամասնութեամբ քիւրտերով բնակեցուած Ուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքին մէջ, 10,000է աւելի համակիրներու մասնակցութեամբ կայացած հաւաքի մը ընթացքին, որ նուիրուած էր Նեւրուզի տօնակատարութեան: «2013ը պիտի ըլլայ քիւրտ ժողովուրդին [...]
March 21st, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԹԱՒՐԻԶ.- Ատրպատականի Հայոց թեմի տարածքին գտնուող պատմական սրբավայրերու եւ եկեղեցիներու հետազօտական եւ ուսումնասիրական աշխատանքներու ծիրէն ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճեան, իր ընկերակիցներուն հետ, Երեքշաբթի, 19 Մարտ 20ի առաւօտ, հասաւ Սալմաստ գաւառի Սառնա գիւղի Ս. Աստուածածին եկեղեցի:
Ստորեւ կը ներկայացնենք թեմակալ առաջնորդի տեղագրական ու ազգագրական ամփոփ ուսումնասիրութիւնը, իր գրիչով.
«Սառնա գիւղի ծանօթ հայոց Ս. [...]
March 21st, 2013
| Posted in Հայաշխարհ, Հայաստան, Մշակոյթ | Read More »
ԼԱԼԱ ՄԻՆԱՍԵԱՆ
Հնդկական ասոյթ մը կը թելադրէ. «Երբ քեզ կ՛անարգեն, շնորհակալ եղիր, որ չեն ծեծեր. երբ կը ծեծեն, շնորհակալ եղիր որ չեն սպաններ. երբ սպաննեն, դարձեա՛լ շնորհակալ եղիր, որ պիտի ազատիս այս ունայն աշխարհէն»։
Հալէպցիներուս մեծ մասը այսօր այս տրամադրութիւնը կը կրէ։ Այսօրուան խօսակցութիւններուն մէջ յաճախ կրկնուող խօսքերէն են. «Աստուած աւելի գէշէն պահէ», «Փառք Աստուծոյ՝ գլուխնուս վրայ [...]
March 21st, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
Արցախի Մարտակերտի շրջանի վերջին սահմանամերձ գիւղի մուտքին կայ հսկիչ անցագրային ստուգման կէտ մը: Տօնաշէն մտնելէ առաջ նախ կը ներկայանաս հերթապահին, յետոյ հերթապահը տեղեակ կը պահէ զօրամասի պատասխանատուին, դրական պատասխան ստանալէ ետք միայն կրնաս բռնել գիւղին ճամբան:
Պաշտպանական շրջանի վերածուած գիւղին մէջ տուները քանի մը անգամ աւելի են բնակիչներէն: Հակառակ անոր որ կիսաքանդ ու լքուած շինութիւնները բազմաթիւ [...]
March 19th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ազատութիւնն ունի իր սահմանները, որոնց չարաշահումը հաճելի չէ: Մամուլի ազատութիւնը եւս, միշտ չէ որ ընդունելի է: Նիւթեր կան, որ կարող ես մտածել, խորհել, բայց յանձնել թղթին, մամուլով ներկայացնել հանրութեանը՝ հասարակ է եւ ոչ շինիչ:
Կան սրճարանային խօսակցութիւններ, դրանք էլ են պէտք, եւ այդ ժամանակ է, որ ձեւաւորւում եւ կազմաւորւում են մտքեր, գաղափարներ, նոյնիսկ՝ օգտակար, [...]
March 19th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ՊՕՂՈՍ ԳՈՒԲԵԼԵԱՆ
Տակաւին նոր հրապարակ ելաւ բանաստեղծ, գրական քննադատ, հանրային գործիչ եւ Քալիֆորնիա հայ գրողներ միութեան հիմնադիր ու նախկին գործադիր նախագահ Գրիշ Դաւթեանի բանաստեղծութիւններու հինգերորդ հատորը, որուն շնորհահանդէսը տեղի ունեցաւ ՔՀԳ Միութեան կազմակերպութեամբ, Հինգշաբթի 7 Մարտին, Կլենտէյլի հանրային գրադարանը, գրասէրներու եւ մասնաւորապէս Գրիշ Դաւթեան մարդն ու գրողը գնահատող մշակութասէր հասարակութեան մը ներկայութեան։
Գնահատական սիրտի ջերմ խօսքերով հանդէս [...]
March 18th, 2013
| Posted in Գրողի Անկիւն, Մշակոյթ, Սիւնակներ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
Համայն մարդկութիւնը մէկ խաւի պատկանելիութեամբ ներկայացնելու ամէն փորձ ձախորդութեան պիտի մատնուի: Կատարելութեան հասնելու ձգտումը, միշտ գովելի ու գնահատելի է մարդուն մէջ: Սակայն, անիկա եւս ունի իր սահմանները: Մարդ իր կարողութենէն աւելին չի՛ կրնար ըլլալ: Առհասարակ մարդու կարողութիւնները սկիզբէն սահմանագծուած են: Այն հրաշալի գիւտերը, որոնք մարդուն կողմէ կը կատարուին, [...]
March 15th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, Փետրուարի 26ին Լիտուայի Սէյմում (խորհրդարան-Խմբ.) ընդունուել է հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Լիտուայի Հանրապետութեան բարեկամութեան խմբի ստեղծման մասին: Դա, ուղղակի ասենք, չափազանց նշանակալից իրադարձութիւն է իր միջազգային ճանաչման ճանապարհին ԼՂՀի արտաքին քաղաքական քայլերի տեսակէտից: Ի հարկէ, մենք հակուած չենք չափազանցնել տուեալ իրադարձութեան նշանակութիւնը եւ առաւել եւս էյֆորիայի մատնուել՝ կանխավայելելով ԼՂՀի անկախութեան՝ [...]
March 14th, 2013
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԼԻԼԻԹ ՆՈՒՐԻՋԱՆԵԱՆ (Երեւան)
Ու ինչ ուզում էք ասէք, հայերից աւելի բարի մարդիկ չկան:
Այսօր տուն գնալուս ճանապարհին աւտոբուսը փչացաւ, վարորդը երկար տանջուելուց յետոյ ասեց, որ իջնենք. բոլորը սկսեցին վճարել, վարորդը սկսեց կռիւ անել, թէ՝ ես ձեզ տեղ չեմ հասցրել, ուր էք վճարում, մարդիկ էլ՝ այ մարդ էդքան քշել ես, հիմա էլ ծախսի տակ ես ընկնելու, վերցրու: Մի [...]
March 14th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
«Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարի 24 Փետրուարի համերգին իշխանը իրաւա՛մբ եղաւ երիտասարդ երգահան եւ տաղանդաւոր երաժիշտ Արթուր Աւանեսով, որովետեւ ան յայտագիրի բոլոր բաժիններուն մէջ ներկայութիւն եղաւ թէ՛ իբրեւ դաշնակահար երաժիշտ եւ թէ երաժշտութիւն յօրինող՝ երգահան։ Եւ պատահական չէր, որ յայտագիրին ճակատը արձանագրուած էր. «Աւանեսով՝ դաշնակահար եւ յօրինող»։
24 Փետրուարի համերգը, որ ըստ աւանդութեան տեղի ունեցաւ Լոս [...]
March 13th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Չորեքշաբթի, Ապրիլ 17ին, երեկոյեան ժամը 7ին, Կլենտէյլի հանրային կեդրոնական գրադարանի սրահին մէջ ժամանակակից հինգ արուեստագէտեր՝ Չարլի Խաչատուրեան, Արա Օշական, Սամուէլ Սաղաթէլեան, Վաչակ Տէր Սարգիսեան եւ Հերի Որբերեան, պիտի ներկայացնեն անցեալ Հոկտեմբերին, Շուշիի մէջ տեղի ունեցած Շուշիի Արուեստի ծրագիրի նախաձեռնութեամբ իրականացուած «Հող եւ արհեստագիտութիւն» իւրայատուկ փառատօնին իրենց մասնակցութեան փորձառութեանց մասին:
Փառատօնին նպատակն էր լուսարձակի տակ առնել [...]
March 13th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ, «Կլենտէյլ Նիուզ Փրէս».- Յունուար ամսուան ընթացքին Կլենտէյլի մէջ բնակարաններու միջին գինը շարունակած է բարձրանալ, որովհետեւ սահմանափակ թիւով ծախու բնակարաններ կը մնան շուկային վրայ:
Յունուար 2012ի տուեալներուն հետ բաղդատած՝ Կլենտէյլի մէջ միջին բնակարանի մը գինը 21 տոկոսով աճած է՝ հասնելով 516,000 տոլարի, ըստ «Քելըր Ուիլեմըզ»ի տուեալներուն: Միջին յարկաբաժինի մը գինը 14 տոկոսի աճ արձանագրած է՝ հասնելով [...]
March 13th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԼԻՆՏԱ ԳԱՆՏԻԼԵԱՆ
Քրեսենթա Հովիտի Հայ կեդրոնը, ինչպէս միշտ, կը տանի աշխոյժ գործունէութիւն՝ նպատակ ունենալով ծառայել համայնքին եւ իր կարելիութիւնները ի սպաս դնել շրջապատի հոգեմտաւոր զարգացման:
Այս սկզբունքէն մեկնած՝ կեդրոնը յառաջացուցած է զանազան յանձնախումբեր, որոնցմէ մէկն է «սերտողութեան» յանձնախումբը (Tutoring committee), որ օգտաշատ ծրագիր մըն է եւ կիզակէտ ունի համայնքի եւ շրջապատի պատանիներն ու երիտասարդները:
Յանձնախումբը, մօտաւորապէս մէկ տարի [...]
March 13th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Էտկար Մելիք-Ստեփանեան «Կլենտէյլ Նիուզ Փրէս»ի մէջ կը գրէ, թէ Շաբաթ, Մարտ 9ին, Կլենտէյլի Համայնքային համալսարանին մէջ տեղի ունեցած է արարողութիւն մը՝ համալսարանի պատմութեան մէջ լաւագոյն մարզիկներու անուններ աւելցնելու համար «Հռչակի սրահ»ին մէջ:
Անուններուն մէջ էին Սերկէյ Վահրամեանն ու Յակոբ Թաթէոսեանը, որոնք մաս կը կազմէին Կլենտէյլի համալսարանի թենիսի այն խումբին, որ 2005ին խլած էր Քալիֆորնիոյ նահանգի [...]
March 13th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Հաւատանք կամ ոչ, մեզ շահագործողներ եղած են, կան, ու դեռ պիտի ըլլան: Ընկերասիրութիւն, եղբայրասիրութիւն եւ նման եզրեր այնքա՜ն գեղեցիկ կը հնչեն իբրեւ գաղափար, ու տեսականօրէն ինչքա՜ն հեշտ կը թուի ատոնց գործադրութիւնը: Սակայն բոլորս ալ կ՛անդրադառնանք, որ իրական կեանքի մէջ, յատկապէս քրիստոնէութեան բարոյական սկզբունքները շա՜տ դժուար [...]
March 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Էջը Պատրաստեց՝
ԹԱՄԱՐ ԹԻՒՖԷՆԿՃԵԱՆ-ՍԷՐԱՅՏԱՐԵԱՆ
Մազերու առողջութիւնը միայն գլխու մաշկին համար տրուած խնամքով կարելի չէ գնահատել. մեր ստացած սնունդը մեծապէս իր ազդեցութիւնը ունի մազերու առողջութեան վրայ: Լաւ, սիրուն տեսքով եւ առողջ վիճակով մազեր ունենալը կրնայ կախեալ ըլլալ ձեր ուտելիքներէն:
Ինչպէս մարմինին իւրաքանչիւր մասնիկ կը սնուի մեր ստացած ուտելիքներով, այնպէս ալ՝ մեր մազերը: Անոնց վիճակը կապուած է մեր ստացած սնունդի [...]
March 8th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Անհրաժեշտ Է Գուրգուրալ Իւրաքանչիւր Հայագիտական Ամպիոնի՝ Կը Պատգամէ Փրոֆ. Ստեփան Աստուրեան
Պատրաստեց՝
ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ
Ծնած եմ Ֆրանսայի Նիս քաղաքը եւ յաճախած եմ այդ քաղաքի վարժարանները: Ամէնէն կարեւոր դպրոցը եղած է Լիսէ Մասենա երկրորդական վարժարանը, զոր աւարտելէ ետք, ուսուցիչի մը քաջալերանքով եւ շնորհիւ նիշերուս, ընդունուած եմ Փարիզի Լիսէ Հանրի Քաթր վարժարանը: Ընտանիքիս մէկ հատիկ զաւակը եղած եմ: Հայրս [...]
March 8th, 2013
| Posted in Հարցազրոյց, Մշակոյթ | Read More »
ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Կիրակի, Մարտ 3, 2013ի կէսօրից յետոյ ժամը 2ին, ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի «Բաղդասարեան-Շահինեան» սրահում, «Արի 4» խմբի սկա-ուտներ Լէօ Ալեքսանեանը, Էդրիան Հայրապետեանը, Ալեքս Ռոսսին եւ Արմէն Ղազարեանը պարգեւատրուեցին «Արծուիկ» (Eagle Scout) կարգի աստիճանով:
«Արծուիկ» կարգը Ամերիկեան սկաուտական կեանքի ամենաիւրայատուկ ծրագիրն է, որ միայն արիները կարող են նուաճել այդ դժուարին փորձութիւնները՝ այն էլ միայն մինչեւ 18 [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայց. առաքելական եկեղեցւոյ Եկեղեցասիրաց եղբայրակցութեան հրաւէրով, Ուրբաթ, Փետրուար 22ին, առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան հանդիսապետեց Մեծ Պահոց հսկումի արարողութեան, որ տեղի ունեցաւ եղբայրակցութեան կեդրոնին մէջ։ Սրբազանին կ՛ընկերանային Միւռոն Ծ. վրդ. Ազնիկեան, Նարեկ Ա. քհնյ. Փեհլիվանեան եւ Խաչիկ սրկ. Շաննագեան։
Հսկումի արարողութեան աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգիստ՝ երկար տարիներ եղբայրակցութեան ատենապետի պաշտօնը վարած անձնդիր մշակ Արշակ Գալէնտէրեանի մահուան [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Չորեքշաբթի, Փետրուար 27ին, Ազգային առաջնորդարանի Տիկնանց օժանդակ մարմինը կազմակերպած էր Մեծ Պահքի իր աւանդական ճաշկերոյթը, որ տեղի ունեցաւ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Արեւագալի արարողութենէն ետք, Կլենտէյլի մէջ, «First Congregational» եկեղեցւոյ սրահէն ներս։
Արեւագալի արարողութեան հանդիսապետեց առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան. հոն ներկայ էին Կրօնական ժողովի ատենապետ Միւռոն Ծ. վրդ. Ազնիկեան եւ հոգեւոր հայրեր. օրուան հոգեւոր խօսքը ուղղեց [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- «Ապրիլ» գրատան կազմակերպած գիրքերու շուրջ՝ «Շնչող գիրք» խորագիրով քննարկումները պիտի վերսկսին Չորեքշաբթի, Մարտ 13ին, երեկոյեան ժամը 7:30ին, ու պիտի շարունակուին ամիսը երկու անգամ դրութեամբ: Առաջին հանդիպումը առիթ մը պիտի ըլլայ խմբակի մասնակիցներուն, որ իրարու եւ քննարկման օրէնքներուն ծանօթանան եւ քննեն կարդացուելիք գիրքերու ցանկը: Քննարկումը պիտի համակարգէ Աթինա Յարութիւնեանը: Հանդիպումները տեղի պիտի ունենան Երեքշաբթի օրերը, [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ.- Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի, Ապրիլ 12-14, ֆրանսական «Տըլէեաման» նուագախումբը երեք համերգներ պիտի տայ Կլենտէյլի «Լունա» թատերասրահին մէջ: Իւրաքանչիւր ներկայացումէ առաջ ելոյթ պիտի ունենայ նաեւ Լոս Անճելըսէն երգիչ Սթիւ ՄըքՔորմիք: Ուրբաթ եւ Շաբաթ օրերու համերգները պիտի սկսին երեկոյեան ժամը 8ին, իսկ Կիրակի օրուանը՝ ժամը 7ին:
Հայկական եւ միջազգային երաժշտութեան իւրայատուկ միաձուլում մը ներկայացնող «Տըլէեաման»ը հիմնուած է [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ԿԼԵՆՏԷՅԼ, «Կլենտէյլ Նիուզ Փրէս».- Առողջապահութեան մարզին մէջ պետական ծախսերու կրճատումներուն հետեւանքով ստեղծուած բացը մասմաբ փակելու համար, Կլենտէյլի քաղաքապետութիւնը որոշած է գործակցիլ քաղաքին մէջ գործող ոչ շահաբեր կազմակերպութեան մը հետ, քաղաքի ընտանիքներուն եւ երիտասարդներուն առողջապահական սպասարկութիւններ տրամադրելու նպատակով:
Արդարեւ, «All For Health, Health For All» ոչ հասութաբեր կազմակերպութիւնը, որ արդէն իսկ երեք դարմանատուներ ունի քաղաքին մէջ, Ապրիլ [...]
March 6th, 2013
| Posted in Գաղութի Կեանքէն, Մշակոյթ, Սփիւռք | Read More »
ՇՈՒՇԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
«Ա.».- Ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում սոյն թուի Փետրուարի 21ին, «Ապրիլ» գրախանութում գրող Խորէն Արամունու հետ հանդիպման երեկոյի ընթացքում հեղինակի «Խաշաթաղ-Գլենդէյլ» գրքի մասին Շուշան Կարապետեանի խօսքը:
Ողջոյն յարգելի խաշաթաղցիներ, Խաշաթաղին սահմանակից հայաշատ քաղաքների բնակիչներ եւ «Խաշաթաղ»ի հեղինակ Խորէն Արամունու հետ հանդիպել ցանկացողներ:
Առաջին առիթը, որ ունեցայ Խորէն Արամունու «Խաշաթաղ»ը կարդալու՝ ինքնաթիռի մէջ էր: Ընտանիքով ճամփորդութեան էինք մեկնում [...]
March 6th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԱՆԹՈՒԱՆ ԳԱՐԱՄԱՆԼԵԱՆ
Կիրակի, 17 Փետրուար 2013ին, Փասատինայի Մարաշի հայրենակցական միութեան կեդրոնի «Աստուրեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Մարաշի աղէտի յիշատակը յարգող պատշաճ յայտագիր եւ հոգեճաշ:
Սրահը լեցուն էր մարաշցի եւ ոչ մարաշցի հայրենակիցներով, որոնք եկած էին իրենց յարգանքի տուրքը մատուցանելու անգութ եաթաղանի եւ նախճիրի անմեղ զոհերուն: Ակնյայտ էր ներկայութիւնը Մոնթեվիտէոյի հայրենակցական միութեան երիտասարդներուն, որոնց կ՛ընկերանային իրենց տարեց պատասխանատուները [...]
March 4th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՄՈՒՇԵՂ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Քրիստոնէական սիրով եւ օրհնալից հոգիով կ՛ողջունենք ձեզ եւ ձեր միջոցով՝ բոլոր այն հայորդիները, որոնք յարգանքով կը յիշատակեն մեր հայրենի հողերուն՝ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ կորուստը, կ՛ոգեկոչեն ցեղասպանին խլած մեր բիւրաւոր նահատակներուն յիշատակը եւ կ՛ուխտեն հաւատարիմ մնալ անոնց պատգամին, վճռած են պայքարիլ ու պահանջել մեր բոլոր իրաւունքներուն վերականգնումը, ի խնդիր արդարութեան եւ արդար հատուցման։
Սիրելիներ,
Մարաշը [...]
March 4th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Հակառակորդներու միջեւ կռիւը, միայն զէնքի ու բռնութեան կիրառումով չ՛ըլլար: Տարբեր աստիճանաւորումներ կան կռիւ մղելու: Խօսքի կռիւը, կամ բանավէճը, երբեմն այնքան սուր պայքարի կը վերածուի, որ միտքի տրամաբանական զարգացումով ընթանալու փոխարէն, նախատինքի ու հայհոյութեան կը վերածուի: Ապա, սուր բանավէճ մը կրնայ նաեւ ձեռքի կռիւի փոխակերպուիլ, երբ [...]
March 1st, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
«Լորիին եւ Նարեկին Ամառնային Ճամբարը»՝ մանկապատանեկան գունազարդ նոր գիրք մը, որ լոյս կը տեսնէ հեղինակութեամբ Ալին Պզտիկեան-Շիրաճեանի։
Այս մէկը «Լորի եւ Նարեկ» մատենաշարի 7րդ հատորը կը կազմէ։ Այս մատենաշարի կողքին, հեղինակը հրատարակած է նաեւ առակ մը՝ «Վարդենին եւ Եղեւնին» վերնագիրով։
«Լորի եւ Նարեկ» մատենաշարին մաս կը կազմեն «Լորիկը ու Ծիլիկը», «Նարեկին Պալատը», «Նարեկին Երազը», «Լորին եւ Նարեկը [...]
February 28th, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՈՐԻԶՈՆ»Ի
«Պայքարով պէտք է նուաճենք
մեր ապրելու իրաւունքը»
ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
(ԼՂՀ Գերագոյն Խորհուրդի
առաջին նախագահ)
Պատմութեան ընթացքին, հայ ժողովուրդը իր դիմագրաւած արհաւիրքներէն ետք վերազարթնած ու կենսաւորուած է ապրելու ու պայքարելու նոր աւիւնով: Այդպէս է, որ ունեցած ենք մեր հաւատքի վէմ Աւարայրը, Դաւիթ Բէկի օրով օրհասական Մարաղան, Եղեռնէն ետք յառնող Մայիս 28ը, բռնութեան դէմ ծառացող Փետրուար 18ը եւ Անարդարութեան դէմ յեղափոխականացած [...]
February 22nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
Պատրաստեց՝ ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ
ԼՂՀ հռչակումը, բանակի ստեղծումը ոչ հեռաւոր 80ականներին շատերի համար անհաւանական էր: Ժամանակը միշտ ծնում է իր հերոսներին եւ այդպիսի հերոսների շնորհիւ է անհաւանականը հաւանական դառնում, անհնարինը հնարաւոր: ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանը այնպիսիներից է, որին հերոսի կոչումներով չեն շռայլել, ո՛չ բարձրաստիճան պաշտօններ է զբաղեցրել, ո՛չ էլ բարձր բեմերից յայտարարել է իր [...]
February 22nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՌԻԹԱ ՈՐԲԵՐԵԱՆ
Մենք, սփիւռքահայերս, յաճախ առիթ չենք ունենար հպարտանալու մեր նուաճումներով: Բայց, վերջին երկու տասնամեակներուն, բան մը փոխուեցաւ: Ղարաբաղը եկաւ մեզ արթնցնելու եւ ըսելու թէ պէտք չէ յուսահատիլ՝ գէթ այսքան կանուխ: Եւ, մենք վերջապէս գիտցանք թէ ինչ ըսել է հպարտանալ դրական նուաճումներով, իմա՛ յաղթանակներով: Գիտցանք թէ ինչ ըսել է հպարտանալ մեր հերոսներուն ցուցաբերած անձնդիր զոհաբերութեամբ:
Ղարաբաղեան շարժման [...]
February 22nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Քառորդ դար է անցել Արցախեան Ազատամարտի օրերից: Համաժողովրդական այդ պայքարն ա-ւարտուեց փայլուն յաղթանակով, որն իրականացուեց հայրենիքից եւ սփիւռքի տարբեր գաղթօճախներից հաւաքուած կամաւորական ջոկատների անձնազոհ պայքարով:
«Պատմական յայտնի ճշմարտութիւն է՝ ժողովուրդների անկախութիւնը ոչ թէ տրւում է, այլ այն նուաճում են համաժողովրդական պայքարի, նուիրեալ հերոսների արեան գնով», իր ելոյթներից մէկում նշել է պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Այդ օրերին [...]
February 22nd, 2013
| Posted in Մշակոյթ | Read More »