Home » ԿիզակէտYou are browsing entries filed in “Կիզակէտ”
ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Այսօր Հայաստանում գործում է 80 ջրամբար, որից 6ը էներգետիկ նշանակութեան՝ Սիւնիքում: Ախուրեանի, Ազատի, Ապարանի եւ մի շարք ջրամբարներում կուտակւում է մինչեւ 800 միլիոն խորանարդ (խ) մետր ջուր, որը Հանրապետութեան պահանջարկը չի բաւարարում. Անհրաժեշտ է 1 միլիարդ խորանարդ մետրից աւելի ջրաքանակ:
Նշենք, որ Ախուրեանի ջրամբարը գտնւում է սահմանային գօտում եւ Հայաստանն ու Թուրքիան հաւասարապէս օգտւում են [...]
May 24th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆԵԱՆ
Այս յօդուածը շարադրելուց առաջ մի պահ մտորեցի, թէ որքանո՞վ տեղին է իմ կողմից «Արցախ-Սփիւռք» թեմային անդրադառնալը: Պարզաբանեմ. ես Արցախը՝ Հայաստանի Հանրապետութեան հետ կայացած միաւորման իրաւական ամրագրման կողմնակից եմ եւ ինձ համար Արցախը պետական կառավարման, հանրային խնդիրների եւ անխտիր բոլոր բնագաւառներում մնացեալ Հայաստանից սկզբունքօրէն տարանջատելի չէ:
Այսուհանդերձ, հէնց ինձ եւ իմ կեանքի համար, Արցախը շատ իւրայատուկ [...]
May 22nd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ
20րդ դարի առաջին քառորդին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեանը զուգահեռ իրականացուեցին քրիստոնեայ հպատակ միւս ժողովուրդների՝ յոյների եւ ասորիների զանգուածային տեղահանութիւններ եւ կոտորածներ: Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրման առումով մեծ կարեւորութիւն ունի նաեւ քրիստոնեայ այդ ժողովուրդների՝ տուեալ դէպքում յոյների տեղահանութիւնների եւ կոտորածների ուսումնասիրումը եւ լուսաբանումը: Այն հնարաւորութիւն կը տայ աւելի լաւ պատկերացում կազմելու երիտթուրքերի եւ քեմալականների ցեղասպան քաղաքականութեան [...]
May 21st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՎԱՐԴԱՆ ԷՍԹՈՒԿԵԱՆ
Թուրքիայում վերջին տարիներին ստեղծուած հայրենակցական միութիւններն են՝ Վագըֆլըի գիւղացիների միութիւն, Մալաթիայի հայերի միութիւն, Սվազի հայերի եւ ընկերների միութեան նախաձեռնութիւն, Սասունի հայերի միութիւն, Բուրունքշլայի հայերի նախաձեռնութիւն, Արաբկիրցիների պլատֆորմ, Դերսիմի հայերի միութիւն…: Հայրենակցական միութիւնները հայկական համայնքի համար կարո՞ղ են նոր զարգացում ապահովել:
Թուրքիայի հայկական համայնքի աւանդական կազմակերպման ձեւերը եկեղեցու եւ դպրոցի շուրջ ձեւաւորուած վագըֆներն ու միութիւններն են: [...]
May 15th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«ՀՐԱՊԱՐԱԿ»
Ինչո՞ւ այս ընտրութիւններից յետոյ բողոքի ալիք չբարձրացաւ: Չէ՞ որ 1995ից սկսած՝ բոլոր ընտրութիւններից յետոյ մարդիկ փողոց են ելել, օրեր շարունակ բողոքի ակցիաներ (ցոյցեր-Խմբ.) արել, պահանջել, որ անվաւեր ճանաչուեն ընտրութիւնների արդիւնքները: Այս անգամ նման զանգուածային բողոքի տեսարաններ չեղան: Ինչո՞ւ:
Անշուշտ, իշխանութիւնն այս հարցի պատասխանն ունի: Նա ասում է, որ «աննախադէպ մաքուր» ընտրութիւններ են եղել՝ դա է պատճառը: [...]
May 15th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Մի պահ մտածենք մեր ազգային իրաւունքների վերանուաճման ուղղութեամբ մղուող պայքարի համազգային բնոյթի մասին… Արդեօք պայքարը միանշանակ համազգային բնոյթով եւ ուժգնութեա՞մբ է տարւում:
Դժբախտաբար, պատասխանը ո՛չ է: Նկատի ունենալով, որ հայ ժողովուրդը արդէն կանգնել է Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակի սեմին, բնականաբար, պիտի լարել բոլոր ճիգերը եւ առաւելագոյն թափով եւ ուժգնութեամբ յառաջ մղել մեր դարաւոր պայքարը ընդհուպ մինչեւ [...]
May 14th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Ռուս մեծ փիլիսոփայ Ն. Բերդեայեւն իր «Անհաւասարութեան փիլիսոփայութիւն» աշխատութիւնում ազգը դիտարկում է որպէս պատմական կատեգորիա: Նա միանգամայն իրաւացիօրէն զանազանում էր «ազգ» եւ «ժողովուրդ» հասկացութիւնները:
Նրա կարծիքով ժողովուրդը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր այսօր են ապրում՝ ապրող սերունդների ամբողջութիւնը: Իսկ ազգը ոչ միայն ներկայ պահին ապրող, այլեւ անցեալի սերունդներն են՝ այն ամբողջ ժառանգութիւնը, որ նրանք թողել [...]
May 11th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Այժմ քո տեսեալ զիս անձամբս փոքրիկ, ոչ առեր զչափ մեծութեան իմոյ, զի ցայժմ ես քեզ առեւծ էի եւ արդ աղուէս։ Ճայց մինչ ես Վասակն էի, ես սկայ էի. մի ոտնս ի միոյ լերին կայր եւ միւս ոտնս իմ ի միոյ լերին կայր, յորժամ յաջ ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տանէի, յորժամ ի ձախ [...]
May 7th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆՇԱՆ ՓԻՐՈՒՄԵԱՆ
Մեր լաւագոյն երկարաժամկէտ ներդրումը Հայ ազգի համար:
Բոլոր ժամանակների հայ սերնդի իւրաքանչիւր ներկայացուցիչ, արդէն չորս հազար տարի է, եղել է օրհնուած, սակայն միեւնոյն ժամանակ ծանրաբեռնուած նոյն սրբազան եւ անժամանակեայ փորձութիւններով՝
- Նոր ժամանակների համար մեր ինքնութեան վերաստեղծման,
- Նոր մարտահրաւէրներին դիմակայելու համար մեր Դատի վերաձեւաւորման,
- Մեր ազգի՝ նոր եւ անորոշ ապագային դիմակայելու ուղղորդման:
Այս քայլերով երիտասարդ հայերը՝ Հայ [...]
May 4th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ
Շատերու մօտ այն թիւր կարծիքը կայ, թէ Հայաստանի մէջ տիրող կամ գոյութիւն ունեցող որեւէ թերացումի, բացթողումի կամ կաղացումի պարագային, պէտք չէ անդրադառնալ անոր, պէտք չէ մեկնաբանել զայն, միով բանիւ՝ պէտք չէ լոյսին բերել զայն։
Ասիկա որքան հայրենական մամուլին, նոյնքան ալ սփիւռքեան մամուլին կը վերաբերի, կը մտածեն այդպիսիներ, հաւատալով՝ «լռութիւնը ոսկի է» ցնդաբանութեան, իսկ համակերպուածութիւնը՝ «անխուսափելի [...]
May 1st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍԱՐԳԻՍ ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
«Լոս Անճելըս Թայմզ» օրաթերթը մրրիկ մը յառաջացուց ու տագնապի մատնեց Սպիտակ Տունէն մինչեւ Փենթակոնն ու ՆԱԹՕն, Քապուլն ու Աֆղանիստանի իրադարձութեանց մէջ մխրճուած այլ մայրաքաղաքներ, երբ լոյս ընծայեց երկու լուսանկարներ, ուր ամերիկացի զինուորներ կ՛երեւէին աֆղան սպանեալի մը դիակին ու մարդկային մարմինէ մը բեկորներու հետ։
Ժպտադէմ, մեծ իրագործում մը կատարողի բաւարարութիւն արտայայտող զինուորներուն լուսանկարներու արարքը դատապարտուեցաւ ամէն [...]
April 30th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
* Պատկերասփիւռէն կը դիտեմ դէպի Ծիծեռնակաբերդի Յուշարձանը ուղղուող հայրենի ժողովուրդի տողանցքը։ Պետական ու հոգեւորական աւագանին հոն է։ Երիտասարդ, պատանի ու մանուկներ, ոմանք՝ իրենց հայրերուն ուսերուն, ծաղիկ կը դնեն մշտավառ բոցին առջեւ։ Մտածում մը կը յաճախէ. «Այս է իմ ժողովուրդս. չի մոռնար նահատակները, չի մոռնար մեր իրաւունքները։ Վստահաբար այս երթը մեզ պիտի հասցնէ պարտադրուած սահմանէն անդին»։ [...]
April 27th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Նախընտրական իրարանցման այս լարուած օրերին մեր շատ հայրենակիցներ մարդկայնօրէն խղ-ճահարութիւն են առաջացնում:
Խղճում ես դժբախտ համաքաղաքացիներիդ, ովքեր հէնց այս օրերին տարբեր գերատեսչութիւններ նամակներ են գրում իրենց դժբախտութիւնների ու զրկանքների մասին, խնդրում են օգնութիւն, գումար եւ կարեկցանք՝ միամտաբար յուսալով, որ նախընտրական շրջանում ղեկավարութեան մէջ յանկարծ կ՛արթնանայ բարեգթութիւնը կա՛մ պատասխանատուութեան զգացումը:
Խղճում ես նրանց, որոնց ուսերին պետերը դրել [...]
April 26th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՄԻՀՐԱՆ ՔԻՒՐՏՕՂԼԵԱՆ
Երէկուան օրակարգ էր «ճանաչումէն հատուցում»ի հանգրուանին անցնելու պահանջքը, բայց այսօր է որ անոր առաջին սանդխամատին ենք՝ շնորհիւ Արամ Ա. կաթողիկոսի նախաձեռնած գիտաժողովին, ուր համբաւ ու կշիռ ունեցող գիտնականներու կողմէ արծարծուեցաւ մասնակի հատուցման մը հարցը: Այն, որ Թուրքիոյ տարածքին գտնուող հայկական եկեղեցիներն ու վանքերը պէտք է դրուին վերահսկողութեանը տակ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որ պատմական ու բարոյական [...]
April 23rd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
Մեծ Եղեռնի 97ամեակին նուիրուած յուշատետրի այսօրուան էջը իր լուսարձակները կը կեդրոնացնէ ԱՊՐԻԼ 24ին տրուած պահանջատէր հայութեան պատասխանին վրայ, որ Դաշնակցութեան Կամքով կնքուեցաւ «ՆԵՄԵՍԻՍ» անունով եւ բարձրադիր տեղ գրաւեց հայոց նորագոյն պատմութեան լուսաշող նուաճումներու շարքին:
Հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած ծանրագոյն ոճիրին՝ Հայասպանութեան գլխաւոր պատասխանատուներու արդարահատոյց ահաբեկումներուն առանձին առիթներով անդրադարձ կատարուած է յուշատետրի էջերէն: Այսօրուան [...]
April 20th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
Քանի մը օր առաջ, Մեծ Եղեռնի վերաբերեալ համացանցային ընթերցումներուս եւ փնտռտուքներուս ընթացքին, պատահականօրէն հանդիպեցայ հայերէն կայքէջի մը, համացանցի եզրաբանութեամբ՝ blog-ի մը («բլոգ»), որուն հեղինակը յայտնապէս Հայաստանէն էր եւ կայքէջի այցելուներուն կ՛առաջարկէր իրենց տեսակէտը յայտնել զինք չարչրկող «Ապրիլ 24. Քաղե՞լ ենք դասեր» հարցին մասին։ «Բլոգ»ի հեղինակին հարցադրումը հետեւեալն էր.
«Յարգելի հեղինակներ եւ մեկնաբաններ,
«Մօտենում է Ապրիլի 24ը՝ [...]
April 18th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԻՒՆ
Օրէնքով կ՛արգելուի թոյլտուութիւնների տրամադրումը Երեւանի կենտրոնում բնակարանային շինարարութիւն իրականացնելու համար: Բարեկարգման ենթակայ տարածքները կը վերակառուցուեն բացառապէս հանրային տարածքերի՝ այգիների, ջրաւազանների եւ այլն:
Շինարարութեան բնականոն գործունէութեան ու զարգացման, ինչպէս նաեւ շինանիւթերի արտադրութեան ոլորտի աշխուժացում ապահովելու նպատակով կ՛որդեգրուի գնողունակ պահանջարկով հիմնաւորուած բնակարանային շինարարութիւն՝ այն համակցելով սոցիալական բնակարանային ապահովման ռազմավարութեան հետ:
Մարզերի համաչափ զարգացման քաղաքականութիւնը կ՛իրականացուի տարաբնակեցման հայեցակարգի հիման վրայ՝ [...]
April 17th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իբրեւ ազգային, ժողովրդավար, սոցիալիստական եւ յեղափոխական կուսակցութիւն, մշտապէս պայքարել է հայ մարդու եւ հայութեան քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:
April 16th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Գնում Ենք Յաղթելու
Բարի երեկոյ,
Երէկ զրուցում էի պատգամաւորութեան մի թեկնածուի հետ: Իշխող կուսակցութիւնից: Մարդը ասում էր՝ էս ինչ ենք դարձրել մեր ժողովրդին: Որ գիւղը մտնում եմ, համատարած փողի են սպասում: Մենք ինքներս փչացնում ենք ժողովրդին: Էլ ո՞նց ենք ուզում նորմալ երկիր դառնալ:
Հայ մարդ է, սիրտը ցաւում է, բայց միայն մօտիկների հետ կարող է էսպէս խօսել:
Մի ուրիշ [...]
April 11th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽԱՉԻԿ ՇԱՀԻՆԵԱՆ
Սուրիական տագնապը 13 Մարտին բոլորեց իր մէկ տարին. Ուստի յետադարձ ակնարկով գլխաւոր կէտերու մէջ ջանանք ամփոփել այդ դրական ու յուսադրիչ, ինչպէս նաեւ բացասական եւ յուսաբեկող գլխաւոր երեւոյթներն ու հանգամանքները:
Կը սկսինք դրական պարագաներով.
1.- Սուրիացիներու մեծամասնութեան կողմէ վախի ու ճնշուածութեան պատուարի յաղթահարում, տասնամեակներ շարունակ երկարող համակերպումի ու կրաւորական հոգեբանութեան թօթափում, ինքնավստահութեան եւ համարձակութեան վերականգնում, իրաւունքի յախուռն [...]
April 10th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Ինչպէս յայտնի է, Մարտի 29ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովը նշանակել է ԼՂՀ նախագահի հերթական ընտրութիւնների օրը՝ 2012 թուականի Յուլիսի 19ը: Աւելորդ է խօսել այն մասին, որ նախագահական ընտրութիւնները ցանկացած երկրի համար հանդիսանում են հսկայական քաղաքական ու պետական կարեւորութեան իրադարձութիւն, որը կանխորոշում է պետութեան յետագայ զարգացման ուղիները:
Բացառութիւն չի կազմում եւ ԼՂՀն, քանզի այդ ճշմարտութիւնը [...]
April 10th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ
Գրականութիւնը էապէս գեղարուեստ է, ինչպէս երաժշտութիւնը, գեղանկարչութիւնը, քանդակագործութիւնը: Թէ ըստ ժամանակի թելադրանքին, վիպագիրը կամ բանաստեղծը, գեղանկարիչը կամ քանդակագործը, բարոյական, պատմական, քաղաքական, յեղափոխական, կրօնական ներշնչման թելադրանքով «կը յղանայ», այս բնական է, բայց ան նախ կ’ընթանայ գեղեցիկի եւ ստեղծագործութեան ճամբով: Այդ թելադրանքը նպատակ չէ, հում նիւթն է: Երբ կը դառնայ նպատակ, կը դադրի գրականութիւն ըլլալէ, կը [...]
April 9th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«ՀՐԱՊԱՐԱԿ»
Նախընտրական շրջան է, եւ բոլորի ուշադրութիւնը սեւեռուած է ընտրողի վրայ: Իւրաքանչիւր քուէն թանկ է, իւրաքանչիւր ընտրող կարեւոր է: Այս շրջանում յիշում են ամենամոռացուած մարդկանց անգամ՝ հաշմանդամներին, անապահովներին, ազգային փոքրամասնութիւններին, ծերերին ու հեռաւոր սահմաններում բնակուողներին: Ընտրողն էլ գիտի, որ իրեն միայն այս շրջանում են յիշելու, եւ աշխատում է օգտուել այս եզակի՝ հինգ տարին մէկ պատահող հնարաւորութիւնից:
Երէկ [...]
April 9th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Մարտի 25ին լրացաւ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդութեան մասին պաշտօնական առաջարկի 20 տարին: 1992 թուականի հէնց այդ օրը Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդակցութեան (ԵԱՀԽի, որը 1994 թ. վերակազմաւորուեց ԵԱՀԿի) մասնակից պետութիւնների արտաքին գործերի նախարարները որոշում ընդունեցին նրա հովանու ներքոյ Մինսկում խորհրդաժողով գումարել հիմնախնդրի խաղաղ լուծման համար:
Մինսկի խորհրդաժողովը գումարելն այդպէս էլ մինչ օրս չյաջողուեց, [...]
April 2nd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Յետխորհրդային որոշ երկրների ընտրական համակարգերի, գործընթացների եւ փորձի համեմատութիւնը բացայայտում է հետաքրքիր զուգահեռներ, որոնց տակ քաղաքական գործընթացների շատ աւելի խոր շերտեր են, քան այն մակերեսային երեւոյթները, որոնցով (եւ միմիայն դրանցով) կարծես հետաքրքրուած են միջազգային խորհրդարանական կազմակերպութիւնները. նրանց դատողութիւններն ու գնահատականները Հայաստանի համար յանիրաւի դարձել են սեւեռուն ուշադրութեան առարկայ:
Բուն ընտրութիւնների հարցը զուտ օժանդակ բնոյթ է [...]
March 28th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԳԷՈՐԳ ԹՈՍՈՒՆԵԱՆ
Ադրբեջանական բանակը կանգանած է լրջագոյն մարտահրաւէրների առջեւ: Դրանցից ուշադրութեան արժանի են Ադրբեջանի զինուած ուժերում բռնաբարութիւնների դէպքերի աճն ու էթնիկական (ազգային պատկանելութեան վրայ հիմնուած-Խմբ.) տարաձայնութիւններից բխող սպառնալիքները:
Ռազմական բիւջէի տարէցտարի աւելացմանը զուգընթաց այդ խնդիրներն աւելի են սրւում: Նկատելով դրանք սեփական բանակում՝ ադրբեջանական ռազմական փորձագէտները սկսում են նոյն խնդիրները որոնել հայկականում, սակայն չունենալով որեւէ փաստ՝ զբաղուած են [...]
March 27th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԶԱՐԵՀ ՍԱՓՍԶԵԱՆ
Հարցում.- Լիբանանեան «Մուսթաքպալ» օրաթերթէն իմացայ, թէ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլու աշխատանք կը տանի կազմակերպելու համար Լիբանանի, Սուրիոյ, Իրաքի եւ Եգիպտոսի քրիստոնեաներուն պաշտպանութեան նուիրուած խորհրդաժողով մը, որ տեղի պիտի ունենայ Պոլսոյ մէջ։ Քիչ մը տարօրինակ չէ՞ այս մէկը։
Արա, Զահլէէն
Պատասխան.- Ամէն տեսակ երգիծական յայտարարութիւններու վարժուած եմ թուրք ղեկավարներու մեղրահոս շրթներէն. բայց ասիկա՝ ինծի ալ [...]
March 27th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ՝ ՃԱՆԱՉՈՒՄԷՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ», Այդպէս խորագրուած էր խորհրդաժողովը:
Թղթակցութիւն ընելու միտում չունիմ: Աշխատանքը ըրին եւ կ՛ընեն տեղական հայ եւ օտար լրատուամիջոցները: Նաեւ պատկերներով եւ ձայնով:
Գրեթէ երկու եւ կէս օր, անթերի կազմակերպութեամբ եւ ժամացուցային ճշգրտութեամբ նիստեր գումարուեցան:
Սփիւռքը նման միջազգային մասնակցութեամբ եւ նոյնքան մասնագիտական բովանդակութեամբ գիտաժողով հաւանօրէն չէր ունեցած: Փարիզ տեղի ունեցան, անցեալին, Հայ Դատին նուիրուած միջազգային [...]
March 26th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի ամենաթէժ կէտում՝ մշտական կրակոցների տակ գտնուող Չինարի գիւղի բնակիչները հպարտութեամբ ասում են, որ Հայաստանն սկսւում է հէնց իրենց գիւղից, ու իրենք են հայրենիքի հիւսիսարեւելեան դարպասը:
Հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ չեն դադարում կրակոցները Երեւանից շուրջ 250 կմ. հեռաւորութեան վրայ գտնուող Տաւուշի մարզի Չինարի գիւղում, որի՝ Ադրբեջանի հետ [...]
March 21st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
ՀՀ հասարակական կարծիքը հետազօտող ու ընտրազանգուածի տրամադրութիւնները հարցախոյզներով ստուգող մասնագիտական կեդրոնները կարծէք բաւարար չէին… կանխատեսելու եւ պնդելու համար, որ Ազգային Ժողովի յառաջիկայ ընտրութիւններէն «յաղթական» դուրս պիտի գան իշխանութեան ղեկին գտնուող կուսակցութիւնները։
Եւ կարծէք բաւարար չէին տարեսկիզբէն ի վեր նոյն այդ կեդրոններուն կողմէ քաղաքական գովազդի պէս կրկնուող այն կանխատեսումները, թէ Մայիս 2012ի խորհրդարանական ընտրութիւններէն «մեծ անակնկալներ [...]
March 21st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Իրականութեան չի համապատասխաներ խորհրդայնաբոյր այն կարծիքը, թէ նորագոյն պատմութեան մէջ հայոց անկախ պետականութիւնը ստեղծուեցաւ ուրիշներու կամքով: Անշուշտ կասկածէ վեր է, որ կովկասեան տարածաշրջանէն ներս խմորուած կացութիւնները իրենց դերակատարութիւնը ունեցան հայութեան ճակատագրի ուղղութեան տեսանկիւնէն. ատիկա երբեք չի նշանակեր սակայն, թէ անոնք միակ տուեալն էին հայոց պետականութեան վերածնունդին
Պատմական տուեալ է, թէ ամէն անգամ երբ առիթը ներկայացաւ, [...]
March 20th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
(Նախ) Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցի արդիւնքների վերաբերեալ, որը տեղի է ունեցել Մարտի 2-6ը: Ինչպէս նշւում է ԵԱՀԿի պաշտօնական կայքէջում զետեղուած հաղորդագրութեան մէջ, համանախագահները կողմերին են ներկայացրել Յունուարի 23ին Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ յայտարարութիւնում արտացոլուած դրոյթների իրացման պլանը:
Եթէ հակիրճ [...]
March 19th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Ընտրութիւնները Ճակատագրական Են Լինելու Հայաստանի Համար
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Դաշնակցութիւնն ինչպէ՞ս է պատրաստւում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ամէն անգամ պատրաստւում ենք այն համոզումով, որ կ՛ընթանան արդար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրութիւններ: Նաեւ մտածումով, որ ընտրութիւնները կը լինեն գաղափարների փորձարկման հնարաւորութիւն:
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Որքանո՞վ է իրական ձեր մտածումը. օրինակ՝ ես չեմ կարծում, որ մեր երկրում ընթանայ գաղափարական պայքար:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ես [...]
March 13th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
Իսրայէլի վարչապետ Նեթանիահուի Ուաշինկթըն այցելութեան օրերուն, Մարտի սկիզբը, լրատու աղբիւներ լայն արձագանգ եղան հրապարակային հանդիպումներուն ու ճառերուն, որոնց մէկ մասը արտասանուեցան հրէական ծանօթ «ատեաններուն» մէջ։
Նոյն օրերուն, շշուկներ շրջան ըրին, թէ քուլիսներու ետին, մանր ու կարճատեւ բանավէճ մը զարգացեր է նախագահ Օպամայի ու հիւր վարչապետին միջեւ։ Լսողներ եղած են, որ Օպամա հետեւեալ գանգատները եւ քիչ [...]
March 13th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
«Ֆորբս»ը հրապարակել է միլիարդատէրերի ցանկը, ովքեր ներկայացնում են աշխարհի 58 երկրները: Ցանկում Հայաստանը չկայ:
Հայաստանում կա՞ն արդեօք միլիարդատէրեր: Շատ դժուար է պատասխանել այս հարցին, քանի որ ոչ ոք չգիտէ, թէ որքան կապիտալ (դրամագլուխ-Խմբ.) ունեն հայաստանցի հարուստները: Ռոբերտ Քոչարեանի մասին մամուլում գրում էին, թէ նա ունի 4 միլիարդ դոլար, սակայն դա խօսակցութիւնների ու ենթադրութիւնների մակարդակում էր: [...]
March 12th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԶԱՐԵՀ ՍԱՓՍԶԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Կարդացի, թէ Զուիցերիոյ դատախազութիւնը քրէական գործ յարուցած է Եւրոպական Միութեան հետ Թուրքիոյ յարաբերութիւններու նախարար Էկեմեն Պաղըշի դէմ, Ցիւրիխի մէջ ցեղասպանութիւնը ուրանալուն համար, որովհետեւ Զուիցերիոյ մէջ գոյութիւն ունի ցեղասպանութեան ժխտումը քրէականօրէն պատժող օրէնք։ Իսկ նախարար Պաղըշ պարծենալով հակադարձած է, որ եթէ պէտք ըլլայ նորէն նոյն բանը կ՛ընէ եւ թէ աշխարհի վրայ չի ճանչնար ուժ [...]
March 12th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Մարտի 3ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտօնում փոխարինել է Ֆրանսիայի՝ երկար տարիների ներկայացուցիչ Բեռնար Ֆասիէին:
Միջազգային միջնորդների իւրաքանչիւր այց ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան տարածաշրջան հետաքրքրութիւն է առաջ բերում դիմակայութեան կողմերի հասարակայնութեան մօտ ու, թերեւս, կարգաւորման գործընթացում գոնէ [...]
March 9th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
www.MassisART.com E-mail: MA@MassisArt.com
March 9th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Հայաստանն այսօր կանգնած է բնապահպանական աղէտի առաջ, ահազանգում են մասնագէտները: Ի թիւս բնապահպանական այլ խնդիրների, Հայաստանի բնութիւնը ոչնչացւում է հանքարդիւնաբերութեան պատճառով: Հայաստանի ընդերքն ու բնական պաշարները օգտագործւում են հիմնականում օտարերկրեայ մասնաւոր ընկերութիւնների կողմից, որոնք անխնայ շահագործում են ազգային հարստութիւնը, մսխում են ժողովրդի սերունդների ունեցուածքը, զրկում են պետութեանը կայուն զարգացման հնարաւորութիւնից:
Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի [...]
March 8th, 2012
| Posted in Կիզակէտ, Յօդուածներ | Read More »
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Վերջին շրջանում վերլուծաբաններն աւելի յաճախ են խօսում ղարաբաղեան ճակատում ակտիւ ռազմական գործողութիւնների վերսկսման իրական հեռանկարի մասին, ընդ որում՝ այդ պատերազմի նախաձեռնողը, ըստ բոլոր դատողութիւնների, Ադրբեջանն է:
Մի կողմից հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող իրականում շահագրգռուած լինել պատերազմով, քանի որ դրա վերսկսումը վտանգի տակ կը դնի նաւթային խողովակաշարերի եւ գազամուղների գործունէութիւնը, որոնք շատ մօտ են [...]
March 5th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Երիտասարդութիւնը, բնական է, հաւաքականութեան մը ապագայի՝ ներկայի մէջ արդէն երեւցող պատկերն է: Եթէ կայ լաւ պատրաստուած երիտասարդութիւն, ապա տուեալ հաւաքականութիւնը իր ապագան լաւատեսութեամբ կ’ընկալէ. եթէ չկայ, ապա հասարակութեան ապագայի վերաբերմամբ անորոշութիւն կը տիրէ: Յստակ է հաւաքականութեան մը համար, ուրեմն, կրթական-դաստիարակչական մարզի կարեւորութիւնը: Հասարակութիւնը իր երիտասարդութիւնը կը պատրաստէ իր պատկերով, իր նպատակներու իրագործումը տեսնելու առաջադրանքով, [...]
February 21st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԱՐՄԻՆԷ ՕՀԱՆԵԱՆ
Տեղական ինքնակառավարման ընտրութիւններին մեր հասարակութիւնը, որպէս կանոն, մեծ կարեւորութիւն չի տալիս, բայց դրանք, այսպէս ասած, մեծ ընտրութիւնների «սեւագրութիւնն» են. դրանց որակից կարելի է հեռուն գնացող հետեւութիւններ անել:
Եւ այսպէս,
Հետեւութիւն 1. Հայաստանում ձեւաւորուել են այնպիսի ընտրական մեխանիզմներ, որոնք թոյլ են տալիս իշխանութեանն առանց էական կեղծիքների անցկացնել իր թեկնածուներին: Կեղծիքներ, որպէս այդպիսին, կատարւում են նախընտրական փուլում՝ մինչեւ [...]
February 21st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
Փետրուարեան ապստամբութեան նշումը անշուշտ միայն պատմական իրադարձութեան օրուան պայմաններուն գնահատական տալը չէ. Փետրուարեան ապստամբութիւնը պահի անհրաժեշտութիւն էր եւ բռնատիրական վարչակարգի կատարած խոստումները չգործադրելու իրականութեան դիմաց՝ յեղափոխական քայլեր որդեգրելու ժողովրդային ինքնաբուխ ապստամբութեան պատմակերտ արարք:
Փետրուարեան յեղափոխութիւնը եթէ չարձանագրուէր, հայ ժամանակակից պատմութեան մէջ պակսող հիմնական օղակ մը ընդմիշտ ինքզինք զգալի պիտի դարձնէր: Թէկուզ կարճատեւ, այսուհանդերձ, մեր յետագայ [...]
February 17th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Երեւանի Պետական համալսարանին մէջ կը նախատեսուի հիմնել արաբագիտութեան եւ իսլամագիտութեան կեդրոն: Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեան այս մասին ըսած է Հայաստանի մէջ Քուէյթի արտակարգ եւ լիազօր դեսպան Պասսամ Մուհամմատ Ալ Քապանտիի հետ Երեւանի մէջ տեղի ունեցած հանդիպման ընթացքին:
Ըստ նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան, Աշոտեան նաեւ նշած է, որ միեւնոյն ժամանակ աշխատանքներ կը տարուին [...]
February 16th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍԵԴՐԱԿ ԻՍԿԱՆԵԱՆ
Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հեղինակութեամբ վերջերս լոյս տեսած «Ռուսաստան՝ ազգային հարց» խորագրով հերթական յօդուածը ռուսաստանեան եւ մերձռուսաստանեան ԶԼՄական (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) տարածքում նշանակալից երեւոյթ էր: Այժմ, երբ քիչ հանգստացան գաղափարային յօդուածում արտայայտուած դրոյ-թների քննարկումները, կը ցանկանայի անդրադառնալ մի քանի կարեւոր դրոյթ եւ դրուագ արձանագրելով: Այն դրուագները, որոնք, ըստ իս, առաւել կարեւոր եւ [...]
February 16th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Ինչպէս իւրաքանչիւր ազգ, մենք եւս ունենք դարերի ընթացքում ձեւակերպուած մեծ եւ ընդհանրական նպատակ՝ հայ ժողովրդի հզօր, ազատ, բարեկեցիկ կենսագործունէութեան ապահովում ամբողջական եւ անկախ հայրենիքի տարածքում:
Այս ձեւակերպման մէջ արտայայտուած է ե՛ւ պատմական հենքը (հայոց պետականութիւնների գոյութիւն) ե՛ւ կորստի երեք հազարամեայ փորձը, ե՛ւ հայրենատիրութեան, կենսատարածքի փիլիսոփայութիւնը, ե՛ւ ազատ, հզօր, անհատ-ընտանիք-ազգ համախումբն ու փոխյարաբերութիւնները:
Սակայն ընդհանրական եւ տեսլական [...]
February 13th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«ԵՐԿԻՐ»
Եւրաինտեգրումը (Եւրոպային միանալը-Խմբ.) ոչ միայն արեւմտեան արժէքները վերցնելն է, այլ նաեւ ունեցածը փոխանցելը: Այս իմաստով Եւրոպայի Ժողովրդական կուսակցութիւնը (ԵԺԿ) իրեն անդամակցած Հայաստանի հանրապետական կուսակցութիւնից (ՀՀԿ) վերցնելու ինչ-որ բան իսկապէս ունի:
Օրինակ՝ հանրապետական պատգամաւորներն իրենց եւրոպացի կոլեգաներին (գործընկերներուն-Խմբ.) կարող են սովորեցնել Եւրախորհրդարանում մի քանի հոգու փոխարէն քուէարկելու կոմբինացիաները (ձեւերը-Խմբ.): Իսկ վարչապետը կարող է, տնտեսական լրջագոյն խնդիրներ ունեցող, [...]
February 13th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Օսմանական կայսրութիւնը հնուց հանդիսացել է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ կամրջող երկիր, բազմաբնոյթ էթնիկ-կրօնական դիմագծով ու անցեալով, որտեղ Արեւելքի դիմագիծը խառնուել է Արեւմուտքի ու հռոմէական-բիւզանդական դիմագծի ու մշակոյթի հետ:
Օսմանական կայսրութիւնը իր հիմնադրման օրուանից (13րդ դար) աւելի քան վեց դար իշխել է այն ժամանակուայ իսլամական եւ արաբական աշխարհի վրայ, այնպէս որ Աբբասեան խալիֆայութիւնից յետոյ համարւում է ամենամեծ [...]
February 7th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«ԵՐԿԻՐ»
Երէկ (Երկուշաբթի) առաջին անգամ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտութիւնը առարկայական դրսեւորում ստացաւ. խորհրդարանում ԲՀԿն տապալեց կառավարութեան ներկայացրած առանցքային օրինագծերից մէկի ընդունումը: Սա ոչ միայն ինքնուրոյնութեան պարզ հաւաստում էր, այլեւ յստակ քաղաքական գնահատական կառավարութեան տնտեսական քաղաքականութեանը: Մի բան, որից ԲՀԿն հրապարակային մակարդակում խուսափում էր՝ կատարելով կոալիցիոն պարտաւորութիւնները, նաեւ տեղի տալով ճնշումներին:
Ի հարկէ, սա դեռ կոալիցիոն իշխանական երկու ուժերի վերջնական [...]
February 7th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
21րդ դարում ժողովուրդները, սրընթաց արագութիւն ձեռք բերած քաղաքակրթական բնոյթի փոփոխութիւններում, ստիպուած են կողմնորոշուել վազքի մէջ, երբեմն արմատական յեղաշրջում կատարելով իրենց կեանքի բոլոր ոլորտներում՝ գաղափարական արժէքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը: Ընդորում իւրաքանչիւր ազգ պարտադրւում է կատարել արժեւորումներ՝ գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցութիւնն իր կենսագործունէութեան վրայ, ինչպէս նաեւ որոշելու [...]
February 6th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Յունուարի 23ին Սոչիում կայացած՝ Ռուսաստանի դաշնութեան, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ոչինչ չտուեց՝ նոր հեռանկարներ ուրուագծելու, ինչպէս նաեւ դրական տեղաշարժեր արձանագրելու առումով: Ռուսաստանի հեռացող նախագահը պարզապէս իր
որդեգրած քաղաքական գծի հերթական փուլի վերջակէտը դրեց. այս համոզմունքն է յայտնում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի (ԿԿ) ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը: Նրա կարծիքով՝ թերեւս պէտք է ակնկալել նոր սկզբունքների [...]
February 2nd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
Անհնարին է որ Հայաստան այցելած կա՛մ չայցելած երկու հայեր իրարու հետ զրոյցի ժամանակ, Հայաստանի մասին կարծիք չյայտնեն կա՛մ չվիճեն: Տարօրինակն այն է, որ ամենաբարձրաձայն վիճողներն ու կարծիք յայտնողները շատ յաճախ նրանք են, որոնք երբեք հայրենիք չեն այցելած ու իրենց պատկերացումները հիմնուած են ուրիշների կարծիքների կամ էլ անորակ՝ աղբ «սերիալ»ների վրայ:
Ամէն դէպքում, այդ էլ լաւ [...]
February 1st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՊՈԼԻՍ, «Մարմարա».- «Ռատիքալ»ի Կիրակիի յաւելուածականին մէջ յայտնի հրապարակագիր ու համալսարանի դասախօս Պասքըն Օրան ստորագրած էր ինքնատիպ յօդուած մը, որ նախ զարմանք կը պատճառէր, յետոյ կը պարզէր նշանակալից խորհուրդ մը։ Պասքըն Օրանի յօդուածը կը կրէր տարօրինակ խորագիր մը. «Անգարայի մէջ հայերու ուժի ցուցադութիւնը»։ Հայերը ի՞նչպիսի ցոյց մը ըրած էին Անգարայի մէջ, կրելով վերտառութիւններ որոնց վրայ մէկմէկ [...]
January 31st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
Ցեղասպանական արարքներու հերքումն ու դրժումը քրէականացնող Ֆրանսայի ծանօթ օրէնքին մասին իր մեկնաբանութիւններուն մէջ, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթըն դարձեալ ամշխարհին ներկայացաւ չնաշխարհիկ գիւտով մը, յայտարարելով, որ Միացեալ Նահանգներու մէջ խօսքի ազատութիւնը անկաշկանդ է, մարդիկ ազատ են ազատօրէն արտայայտուելու, ոչ ոք արգելք կրնայ ըլլալ ազատ արտայայտութեան։ Ան անուղղակիօրէն քննադատեց Ուաշինկթընի վարչակազմին «բարեկամ Թուրքիա»ն [...]
January 31st, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Հայաստանի տնտեսութեան մերօրեայ իրավիճակը յատկանշւում է մի շարք բացասական գնահատականներով։ Դրանց մի մասը ժառանգուել է խորհրդային ժամանակներից, իսկ մի կարեւոր բաժինն էլ՝ յետխորհրդային օրերին ներմուծուած արատաւոր բարքերից։
Այդ բացասական երեւոյթները բնորոշւում են սոցիալական բեւեռացմամբ, անարդարութիւններով, գործազրկութեամբ, մենաշնորհեալ խաւի անխափան գործունէութեամբ, ստուերային տնտեսութեամբ եւ վերջապէս քաղաքական ու տնտեսական վերնախաւերի սերտաճումով։
Այս բոլորը սպառնում են Հայաստանի Հանրապետութեան ներքին [...]
January 30th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»Ի
Մտել ենք գաղտնի ու բացայայտ հանդիպումների, ամենաանհաւանական դաշինքների ու դաւանափոխութիւնների ժամանակաշրջան: Այս փուլում է, որ պարզւում է մարդկանց ու կուսակցութիւնների իրական դէմքը՝ երբ պարզւում է, որ երէկուայ ոխերիմ թշնամին կարող է դառնալ սիրելի բարեկամ, իսկ գաղափարական հակառակորդը՝ «ճամփի» ընկեր:
Ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ Լեւոն Տէր Պետրոսեանի ամենամտերիմ զինակից, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանեանը կարող է բանակցել [...]
January 30th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«Այս Համայնքը Պէտք Է Ինքզինք Արդարացնէ Որպէս Սփիւռքի Կազմակերպուած Ամէնէն Հայաշատ Գաղութը», Յայտարարեց Աւետիք Իզմիրլեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Օրուան տօնակատարութիւնը ամէնօրեայ դրութեամբ մեր ժողովուրդին հետ եւ ժողովուրդին համար ըլլալու եւ պայքարելու իրականութեան առընթեր՝ մեր ուխտի վերանորոգման հրապարակային այն հանդիսութիւնն է, ուր, մեր խօսքին ու պատգամին կողքին, մշակոյթով ու գեղարուեստով համեմուած՝ կը տօնենք տարեդարձը այն կուսակցութեան, որ [...]
January 27th, 2012
| Posted in Կիզակէտ, Յօդուածներ | Read More »
Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
2012 տարուան բացումէն կարճ ատեն ետք, Միացեալ Նահանգներու նախագահական ընտրապայքարի ֆեսթիվալին առաջին փուլին բացումը տեղի ունեցաւ՝ հանրապետական թեկնածուներու կողմէ բազմակողմանի մենամարտերու պաշտօնական շղթայազերծումով։
Ընտրական այս ֆեսթիվալը իրաւա՛մբ կարելի է նկատել… Ռիոյի ֆեսթիվալին մրցակիցը, այն տարբերութեամբ, որ հոս փողոցներու մէջ պարեր ու գունագեղ շքերթներ տեղի չեն ունենար, այլ մրցակիցները պատկերասփիւռի պաստառներէն հանդէս կու գան իբրեւ ախոյեաններ, [...]
January 27th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ
Յաճախ ընկերային կամ աւելի լուրջ շրջանակներու մէջ նիւթ կ՛ըլլայ մեր մականուններուն-կամ ազգանուններուն՝ ինչպէս Հայաստան կ՛ըսեն- շուրջ, որոնք հայերէն չեն, եւ շատեր ազգային գործ տարած ըլլալու մեծամտութեամբ կ՛առարկեն, թէ պէտք է հայացնել մեր թրքական ծագում ունեցող մականունները:
Մեր օսմանեան, ռուսական, պարսկական եւ այլ ծագումով մականունները անմիջականօրէն առնչուած են մեր պատմութեան հետ, իւրաքանչիւր մականուն, ազգանուն, կենդանի պատմութիւն [...]
January 23rd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ԵԴՈՒԱՐԴ ՊՕՅԱՃԵԱՆ
1
Հայ է՝ նախ եւ առաջ, զտուած հայ տղամարդ՝ ամէնօրեայ ինքնասրբագրումի արժանաւորութեամբ. սխալ
արարքի մը պարագային, կրնայ ինքզինք դատել, դատապարտել, ինքն իր մասին մահապատիժ արձակել: Չափազանց անյիշաչար չափազանց ներողամիտ՝ ուրիշներու հանդէպ, այլ՝ եզական խստութեան մը գործադիրն է իր անձին նկատմամբ յանցագործութեան մը ատեն: Ներքին հարուածը աւելի անողորմ է, քան՝ որեւէ արտաքին հարուած: Խառնուածքի, մտայնութեան ու կուսակցական [...]
January 20th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Սուտն Արդէն Ճեղքուել Է
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Մարիամ, Քաջարանից, Թռչկանից յետոյ գործողութիւնների վեկտորը թեքում էք դէպի Թեղուտ՝ պատրաստուելով այնտեղ բնապահպանական ակցիա կազմակերպել Յունուարի 15ին (Կիրակի օր տեղի ունեցաւ բնապաշտպաններու կողմէ կազմակերպուած երթ դէպի Թեղուտ, լուրը տեսնել էջ 5) : Ինչու՞ նորից վերարթնացաւ Թեղուտի թեման, Թռչկանում գրանցուած յաջողութեա՞մբ է արդեօք պայմանաւորուած:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴԵԱՆ.- Այո, բայց դա չի նշանակում, [...]
January 17th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Երկար էի մտածում այս թեմայի շուրջ մտքերս շարադրելուց առաջ: Մտածում էի, որովհետեւ ամէն օր լրագրողներ, վերլուծաբաններ, ակտիւիստներ ու պարզապէս մտահոգ մարդիկ Հայաստանում եւ Սփիւռքում անդրադառնում են մեր հայրենիքում տիրող քաոսային իրավիճակին: Բացասական երեւոյթների մասին իւրաքանչիւր մարդ իր տեսածը, լսածը բարձրաձայնելով յոյս ունի կասեցնել, այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Չնայած խօսքն այսօր կորցրել [...]
January 11th, 2012
| Posted in Կիզակէտ, Յօդուածներ | Read More »
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Սիւնիքի մարզի Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ կառավարութիւնից խնդրում է վերջնականապէս բացայայտել Քաջարանի կոմբինատի (հանքագործարանի-Խմբ.) իրական սեփականատէրերի անունները, որպէսզի Քաջարան գիւղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում՝ ամէն օր գիւղի օդային աւազանին եւ շրջակայ միջավայրին ու մարդկանց առողջութեանը հասցուող աներեւակայելի վնասների համար:
Յիշեցնենք, որ կառավարութեան որոշմամբ Սիւնիքի 5 գիւղերի հողեր «հանրային գերակայ [...]
January 10th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«Ներողութիւն Խնդրել Հայերէ»
«Աքսիոն» պարբերաթերթին մէջ Ահմետ Թուրան Ալգան հրատարակած է 1915ի տեղահանութեան եւ հայերու սպանութեան կապակցութեամբ սրտախօսիկ յօդուած մը, ուր ան դիտել կու տայ, որ այլեւս պայման
է որ ներողութիւն խնդրուի հայերէ։ Յօդուածագիրը, ջրելով այս նիւթին շուրջ մինչեւ այսօր գործադրուած պաշտօնական քաղաքականութիւնը՝ կը նշէ, թէ բնա՛ւ դժուար չէ սրտաբացօրէն ընդունիլ եղածները եւ բաժնել մինչեւ այսօր տառապող [...]
January 9th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
(Ամանորեան Խոհեր)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
ՆԱ.-… Է~հ, կնիկս, տարի մըն ալ գլտորեցինք։ Այս տարի ութսունին բարեւ պիտի ըսեմ։ Կանաչ Գօտին քիթերնուս տակ է։ Չեմ գիտեր, մե՞նք դէպի անոր կ՛երթանք, թէ՝ ա՛ն է, որ մեզի կու գայ։ Սակայն, իրաւ է որ, ամէն մարդ, առանց անդրադառնալու, ի՛նքն է որ դէպի այդ Կանաչ Գօտիին կը մօտենայ։ Շիտակը, Կանաչ Գօտի ըսի, միտքս [...]
January 4th, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«Ռատիքալ»ի մէջ Ահմետ Ինսել, 1915ի ողբերգութեան մասին գրուած իր յօդուածին իբր վերնագիր կը գործածէ այն հարցումը, թէ «Մարդկութեան դէմ գործուած յանցա՞նք ալ չկայ»։
Ինսելի այս հարցումը տրուած է որպէս պատասխան վարչապետ Էրտողանին, որ անցեալ օր այսպէս խօսեցաւ. «Մեր անցեալին մէջ ցեղասպանութիւն չկայ։ Կարելի չէ որ ասիկա ընդունինք»։ Վարչապետը այսքա՛ն վճռական խօսեցաւ։ Մէկ կողմէ կ՛ըսուի, թէ «Արխիւները [...]
January 3rd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
Մեր Դպրոցները Կը Սպասեն…
Յարգելի Խմբագիր,
Մօտաւորապէս տարի մը առաջ, ձեզի նամակ մը գրեր էի եւ ուրախ եղայ, երբ գրածս տեսայ թերթին մէջ։ Գրեր էի մտահոգութեանս մասին, վստահ ըլլալով, որ ես մինակ չեմ եւ ինծի պէս կան շատեր, որ մտահոգուած են նոյն հարցով, այսինքն, մեր դպրոցներուն նիւթական դժուարութիւններով։
Այդ գրածէս յիշեցնեմ քանի մը տող, անոր համար ներողութիւն կը [...]
January 3rd, 2012
| Posted in Կիզակէտ | Read More »
«Լեռնային Ղարաբաղի գործող արտաքին գործոց նախարար Վասիլի Աթաճանեան որոշ ժամանակ առաջ ինծի ըսաւ, որ իր երկիրը պիտի ճանչնայ Քոսովոյի անկախութիւնը, եթէ նախկին հարաւսլաւեան նահանգը նոյնը ընէ: Ես այդ «հաղորդագրութիւն»ը փոխանցեցի Քոսովոյի ԱԳՆ Էնվեր Հոխհաճին: Ան հրաժարեցաւ ընդունիլ իր գործընկերոջ առաջարկը, սակայն երկար մտածեց՝ առաջարկը քաղաքավարիութեամբ մերժելու համար», «Անկախացած պետութիւնները» վերտառութեամբ յօդուածին մէջ կը գրէ բրիտանական [...]
December 29th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
«ՄԱՐՄԱՐԱ».- Պատմաբան Այշէ Հիւր, ինչպէս ամէն Կիրակի, երէկ ալ (Դեկտեմբեր 25ին) ամբողջ էջ մը պատմութեամբ լեցուցած էր «Թարաֆ» թերթին մէջ, այս անգամ նիւթ ընտրելով այն հարցումը, թէ «Ինչե՞ր պատահած էին Վանի մէջ 1915ի Ապրիլին»։ Տրուած ըլլալով որ պետական տեսակէտը միշտ յայտնած է թէ Հայերու տեղահանութիւնը կատարուած է 1915 թուականի Մարտ ամսուան մէջ՝ Զէյթունի, Ապրիլ ամսուան [...]
December 28th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
«ՄԱՐՄԱՐԱ».- Երէկուան (Կիրակի, 25 Դեկտեմբերի) «Ռատիքալ»ին մէջ Մեսուտ Հասան Պենլիի ստորագրութեամբ հրատարակուած էր թղթակցութիւն մը, որ շատ կարեւոր էր ճշդելու համար, թէ Թուրքիոյ մէջ «Հայկական ցեղասպանութիւն եղած է» ըսելը յանցագործութի՞ւն էր թէ ոչ՝ կարծիքի ազատութիւն։ Թղթակցութեան հեղինակը դիտել կու տար որ մինչ Ֆրանսայի մէջ ընդունուած օրինագծին դէմ Թուրքիոյ հակազդեցութիւնը կը շարունակուէր, Թուրքիոյ մէջ ալ փաստաբան [...]
December 28th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Արմէն Ադամեան անունով մէկը ներկայանալով որպէս «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնութեան ղեկավար, բողոքի ցոյցի հրաւիրեց ընդդէմ «Չենք լռելու» նախաձեռնութեան, «որը նախօրէին կրկին ահռելի հասարակական բողոքի ալիք է բարձրացրել՝ մեծ պրոֆեսիոնալիզմով պատրաստած, կուրացած զինուորի մասին տեսանիւթով» )«Հետք», 17 Դեկտեմբեր, 2011(։
Որքան էլ փոքր չէ զոմբիացած ամբոխի քանակը, սակայն «բողոքի ցոյցը» չստացուեց։ Չյաջողուեց անհրաժեշտ նուազագոյն բարոյազուրկ երիտասարդների [...]
December 27th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԴԱԿ»Ի
Ֆրանսայի Ազգային ժողովի քուէարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ատրպէյճանական, հայկական եւ արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծուած ձեւերով: Այդ լրահաւաքն ու մանաւանդ վերլուծական յօդուածներուն մօտէն հետեւելու անհրաժեշտութիւնը ինքզինք կը պարտադրէ՝ յետագայ զարգացումները նախանշելու առումով:
Անգարան կտրուկ հակազդեցութիւններու կը դիմէ: Ֆրանսայի Ազգային ժողովին առջեւ տեղի ունեցած ցոյցը ցրուած է անշուշտ, սակայն կը յամենան սպառնալիքները, դիւանագիտական խզումներու [...]
December 27th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՄԱՐՄԱՐԱ.- Երէկուան (Կիրակի օրուան, Դեկտեմբեր 18) «Թարաֆ» թերթի իր էջին մէջ յայտնի քրոնիկագիր Այշէ Հիւր այս անգամ կանգ առած է Ֆրանց Վերֆելի նշանաւոր «Մուսա լերան քառասուն օրերը» վէպին կապուած հարցերու վրայ եւ այս նիւթին շուրջ տուած այնպիսի տեղեկութիւններ, որոնք շատ ալ ծանօթ չեն հանրութեան։
Մեկնելով Ֆրանսայի Խորհրդարանի քուէարկութեան սպասող օրինագիծի խնդիրէն, Այշէ Հիւր նախ յիշած է, [...]
December 19th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՌՈՊԵՐԹ ՀԱՏՏԷՃԵԱՆ
Աւելի քան քառասուն տարի հայատառ թերթի մը խմբագիրը ըլլալու պատիւին արժանանալէ եւ այսպիսի պատիւի մը պաղն ու տաքը, գիշերն ու ցերեկը, մութն ու լոյսը ապրելէ ետք, այսօր եւս այդ քառասունէ աւելի տարիներուն վրայ երբեմն կրնամ նայիլ երգիծանքով: Երգիծանքով ու ժպիտով: Ճիշդ է որ խմբագրին կեանքը լեցուն է դժուարութիւններով, բայց ճիշդ է նաեւ որ կեանքի [...]
December 19th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
Եթէ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից անպատշաճ պատասխանի արժանացաւ ԱՄՆի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի յայտարարութիւնը Ադրբեջանում ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների խախտման մասին, ապա Թուրքիան արդէն մի քանի օր է՝ հիստերիայի մէջ է ընկել Հայաստանի նախագահի՝ մարսելահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած յայտարարութիւնից:
Այս ամէնը, ըստ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի, [...]
December 16th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
Վերջին Մէկ Տարում ԼՂՀ Պաշտպանութեան Բանակը Տուել Է Նաեւ Չարդարացուած Կորուստներ
«ԱԶԳ».- Պարոն Յակոբեան, եթէ ամփոփելու լինենք տարին, ինչպէ՞ս կը բնութագրէք 2011ը ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի (ՊԲ) եւ սահմանին կանգնած զինուորի համար:
ԶՕՐ. ՄՈՎՍԷՍ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կարող եմ միանշանակ ասել, որ պաշտպանութեան բանակը եւ նրա իւրաքանչիւր զինուորը պատուով կատարեցին անցնող տարուայ ընթացքում դրուած մարտական խնդիրը: Դրա փաստացի ապացոյցն է [...]
December 13th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍԱՐԳԻՍ ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
Եթէ Կենշիրօ Քաուամոթօ (Genshiro Kawamoto) անունը արձանագրէք կայքէջներ խուզարկող մեքենայի մը մէջ (ինչպէս Google-ը), ձեր դիմաց պիտի գտնէք շարք մը յօդուածներ ու գրութիւններ, որոնք հետաքրքրական տեղեկութիւններ պիտի հաղորդեն ճափոնցի մեծահարուստ անձի մը մասին, որ կը կոչուի… Կենշիրօ Քաուամոթօ։
Ընթերցողիս առաջին հարցումը հաւանաբար պիտի ըլլայ. «Ո՞վ է սա Քաուամոթոն, ինչո՞ւ պէտք է հետաքրքրուինք անծանօթ ճափոնցիով մը…»։
Եթէ [...]
December 12th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՄԱՐԻԱ ԿԱՐԱԹՈՐՈՍԵԱՆ
Հայ Դատի եւ Հայոց պահանջատիրութեան խնդիրներով զբաղուող հասարակական կազմակերպութիւնները վերջերս Սփիւռքում՝ յատկապէս ԱՄՆում եւ Ֆրանսիայում, աննախադէպ ակտիւութիւն (աշխուժութիւն-Խմբ.) են ցուցաբերում: Միմեանցից անկախ, յաճախ նաեւ միմեանց դէմ գործող կազմակերպութիւնները նաեւ վերամբարձ անուններ ունեն՝ «Արեւմտահայոց ազգային խորհուրդ», «Արեւմտահայոց կառավարութիւն». այժմ էլ շատ է խօսւում մոսկուայաբնակ Կարէն Միքայէլեանի նախաձեռնութեան՝ 1917 եւ 1919 թուականների համաժողովների իրաւայաջորդը հռչակած «Արեւմտահայերի [...]
December 7th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Շատերն են յիշում 2008թ.ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտութիւն, յոյս ու հաւատ էր ներշնչւում, խոստացւում, որ մի շարք ցուցանիշներով տարածաշրջանային կենտրոն ենք
դառնալու: Հաւանաբար, հաւատացինք կա՛մ փորձեցինք հաւատալ՝ այդ թւում ես, որովհետեւ պարզապէս ինքդ քեզանից ես յոգնում, քո չհաւատալուց եւ ուզում պարզ մարդկային խաղաղութեամբ ու արժանապատուութեամբ ապրել:
Բայց իրականութիւնը յամառօրէն մեզ հետ այլ պատկերով է [...]
December 7th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
1964 թուական։ Վլադիլէն Բալեանը նոր է նշանակուել Հայֆիլհարմոնիայի տնօրէն, եւ ահա, խնդրեմ, չափազանց պատասխանատու մի համերգ. Շարլ Ազնաւուրն է գալիս Երեւան։ Թէեւ երգիչը հազիւ տասը տարի է, որ անուն է հանել ֆրանսիական երգի արքաների կողքին, սակայն նրա մասին խօսում են ամենուր։ Անմասն չէ այդ ամէնից Հայաստանը։ Երիտասարդ սերունդը խելագարւում է երգչի համար։
Հայֆիլհարմոնիայի համերգային Մեծ [...]
December 5th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
Մեր լեզուի գանձարանին մէջ ունինք երկու բառեր՝ պանդուխտ եւ գաղթական, որոնք ըստ բառարաններու, նոյնիմաստ են եւ կը նշանակեն օտարական, վտարանդի։ Սակայն եթէ պահ մը անցնինք բառարանային իմաստէն անդին ու զանոնք լուսարձակի տակ բերենք մեր հին ու նոր պատմութեանց պարունակին մէջ, պիտի նկատենք, թէ անոնց միջեւ կայ նրբերանգայինէն անդին անցնող, քաղաքական խորք ունեցող տարբերութիւն։
Մեր նպատակը [...]
December 5th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Անցած շաբաթուայ վերջը նշանաւորուեց նրանով, որ համալրուեց ԼՂՀ պաշտպանութեան բանակի այն զինծառայողների ողբերգական ցուցակը, որոնք ադրբեջանական դիպուկահարների զոհ են դարձել. Նոյեմբերի 19ին եւ 20ին առաջաւոր գծում զոհուել է ժամկէտային ծառայութեան երկու զինուոր: Եւ ամբողջութեամբ վերցրած էլ այդ շաբթում ադրբեջանական ստորաբաժանումները 150 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ աւելի քան 1000 անգամ գնդակոծութեան ենթարկելով ղարաբաղեան դիրքերը:
Ստիպուած [...]
November 29th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
Հայ գրականութեան մէջ պատմական վէպը, իբրեւ գրական սեռ, գեղարուեստականէն շատ աւելի անդին գացող դեր ունեցած է: Հայկական ազգային գիտակցութեան զարգացման մէջ առանցքային ազդակ հանդիսացած է պատմական վէպը:
19րդ դարուն, Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն ոչ միայն աշխարհաբար գրականութեան սկիզբը, այլեւ հայկական հաւաքական գիտակցութեան սկիզբը ազդարարող երեւոյթ է: Այս դերը շատ աւելի շեշտուած կերպով կատարեցին Րաֆֆիի «Դաւիթ [...]
November 28th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՅՈՎԱՆ ԹԱՇՃԵԱՆ
Հայ ժողովուրդի ժամանակակից պատմութեան մէջ իրենց պատմական դերակատարութեամբ,
հոգեւորականի անբասիր կեանքով ու հմայքով գործած բազմաթիւ նուիրեալներուն մէջ կ՛առանձնանան երկու առաքելատիպ դէմքեր՝ Խրիմեան Հայրիկ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Սահակ Բ. Խապայեան տարագիր կաթողիկոսը։
Դժուար է ակնարկի մը սահմաններուն մէջ բնութագրել Խրիմեան Հայրիկի կամ Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսի կենդանագիրները։ Սակայն, հպանցիկ ակնարկ մը միայն բաւարար է կարենալ ընկալելու [...]
November 23rd, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Ինչու՞ Վիլսոնը, որ գիտէր, որ իր սենատը երբեք չի ընդունիր մանդատը, ըսաւ այո, ես կը փորձեմ:»
Ռիչարդ Յովհաննիսեան,
Երեւանի պետական համալսարան
18 Նոյեմբերի, 2011թ.
Այն, որ ԱՄՆ սենատը մերժելու էր Հայաստանի մանդատի ստանձնումը՝ ակնյայտ էր բոլորին, թերեւս առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնին: Փորձառու եւ խորագէտ իրաւաբան Վիլսոնի համար պարզ էր, որ անգամ քաղաքական կամքի առկայութեան դէպքում բացակայում [...]
November 22nd, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Ինչու՞ Վիլսոնը, որ գիտէր, որ իր սենատը երբեք չի ընդունիր մանդատը, ըսաւ այո, ես կը փորձեմ:»
Ռիչարդ Յովհաննիսեան,
Երեւանի պետական համալսարան
18 Նոյեմբերի, 2011թ.
Այն, որ ԱՄՆ սենատը մերժելու էր Հայաստանի մանդատի ստանձնումը՝ ակնյայտ էր բոլորին, թերեւս առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնին: Փորձառու եւ խորագէտ իրաւաբան Վիլսոնի համար պարզ էր, որ անգամ քաղաքական կամքի առկայութեան դէպքում բացակայում [...]
November 22nd, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ պետական յանձնաժողովի կազմութենէն եւ յայտարարուած առաջադրանքներէն ետք, Սփիւռքի տարածքին տակաւ ձեւաւորման ընթացքի մէջ են տուեալ համայնքներու կազմակերպ կեանքը ներկայացնող բոլոր ուժերու եւ հոսանքներու ներկայացուցիչներու ներգրաւուածութեամբ կառոյցները իրենց ենթաբաժիններով: Գործունէութեան դաշտի՝ թէ՛ համապետական եւ թէ՛ միաժամանակ համագաղութային եւ համասփիւռքեան տարողութիւնները կը նախանշեն, որ գործին կը տրուի ռազմավարական նշանակութիւն: Ու թէեւ ժամկէտային [...]
November 21st, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԶԱՐԵՀ ՍԱՓՍԶԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Վերջերս Թուրքիոյ վարչապետ Ռեչեբ Թայիփ Էրտողան, գերմանիա կատարած այցին, Գերմանիոյ իր պաշտօնակիցին հետ մամլոյ ասուլիսի ընթացքին, խօսած է այն բարիքներուն մասին, զորս թուրքերը բերած են Գերմանիոյ։ Էրտողան յիշած է թուրք ֆութպոլ խաղացող Մեսուտ Էօզիլը, որ Գերմանիոյ ազգային խումբէն կը խաղայ, նաեւ ըսած է, թէ թուրքերու շնորհիւ գերմանացիները ծանօթացան թրքական բաղնիքին։ Ա՞յս է իրենց [...]
November 21st, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Նոյեմբերի 25ին ԱՄՆում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքոյ կ’անցկացուի Հայաստանում եւ Արցախում սոցիալ–տնտեսական ծրագրերի իրականացման համար միջոցների հանգանակման աւանդական հեռուստամարաթոնը: Ըստ էութեան՝ մի շարք երկրներում արդէն սկսուել է նուիրատուութիւնների նախնական հանգանակութիւնը, սակայն այդ մարդասիրական ակցիայի ապոթէոզը (գագաթնակէտը-Խմբ.) հանդիսանում է հէնց այն միջոցառումը, որը կը կազմակերպուի Լոս Անջելեսում:
Պէտք է ասել՝ հեռուստամարաթոնների անցկացման ամբողջ պատմութեան [...]
November 18th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՀԱՄՕ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Հոկտեմբերի վերջին Երեւանում էր Խաչիկ Թէօլօլեանը՝ սփիւռքագիտութեան ոլորտում (Diaspora Studies) ամենայայտնի հայազգի գիտնականը: Նա 1991 թուականին հիմնադրել եւ մինչեւ օրս խմբագրում է Diaspora: A Journal of Transnational Studies գիտական ամսագիրը, որը համարւում է սփիւռքագիտութեանը նուիրուած ամենաազդեցիկ գիտական պարբերականներից մէկը, եթէ ոչ ամենաազդեցիկը:
Իր այցելութեան ընթացքում Խաչիկ Թէօլօլեանը երեք հրապարակային դասախօսութիւն կարդաց՝ նուիրուած սփիւռքների եւ սփիւռքագիտութեան, [...]
November 17th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
Անհրաժեշտ Է Կազմաւորել Հայաստան-Արցախ-Սփիւռք «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ»
Ստորեւ, յապաւումներով կը ներկայացնենք Հայաստանի Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի ելոյթը, որ իր բովանդակութեամբ ամէնէն համապարփակն էր, հեռու՝ զգացական, լոզունգային տարազներէ։ Կ՛առաջարկէ Հայաստան-Արցախ-Սփիւռք երկխօութեան նոր որակ ապահովել «Համազգային Խաորհուրդ»ի ստեղծումով։ Ներկայ հանգրուանին այլ ուղի մըն է քան Սփիւռքի նախարարութեան երկպալատ խորհրդարանինը, որուն կրնայ յանգիլ կամ այլ ուղղութիւն ստանալ։
***
(…) Առանց չափազանցելու [...]
November 15th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
Արա Պապեան. Պետականազուրկ Պետութիւնների Հետ Յարաբերութիւններ Զարգացնելը Շատ Կարեւոր Է
Նոյեմբերի 12-13ը Երեւանի մէջ տեղի ունեցաւ Թալիշագիտական 2րդ միջազգային գիտաժողովը: Այս կապակցութեամբ eMedia.am-ի աշխատակից Արփի Բեգլարեան հարցազրոյց մը ունեցած է «Մոդուս Վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանի հետ:
ԱՐՓԻ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Ներկայացրէք խնդրում եմ գիտաժողովն ու գիտաժողովի հիմնական նպատակները:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Սա թալիշագիտական 2րդ միջազգային գիտաժողովն է, որը կազմակերպուած է [...]
November 14th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Ռուսաստանի ու Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների յարաբերութիւներում վերջին տարիներին գործնականում ոչ մի հարց չի եղել ադրբեջանական ընդդիմութեան գործողութիւնների կապակցութեամբ: Ընդհարապէս, Ադրբեջանի ներքին գործերում յատուկ ծառայութիւնները եւ իրաւապահ կառոյցները փորձում են չդիմել Ռուսաստանին եւ իրենք են գլուխ հանում: Դա, նախեւառաջ, վերաբերում է ընդդիմադիր խմբերին եւ էթնիկ կազմակերպութիւններին: Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի իշխանութեան ուշադրութեան կենտրոնում են գտնւում [...]
November 8th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍԱՍՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (Լիոն, Ֆրանսա)
Օգտագործէք »ֆէյսբուք«ի Layout-ները (էջադրումներ-Խմբ.) եւ ձեւաւորէք ձեր էջը Հայաստանին վերաբերող նկարներով ու հայկական դրօշով: Արդէն գործում են շատ երկրների, այդ թւում՝ Թուրքիային նուիրուած բազմաթիւ այդպիսի էջեր: Այնինչ Հայաստանին վերաբերող ոչ մի էջ մինչ այժմ չի պատրաստուել:
November 7th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Իշխող Հանրապետական կուսակցութեան նախընտրական շտաբը համալրուեց եւս մէկ նախկին պաշտօնեայով: Խօսքը նախագահ Սերժ Սարգսեանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայէլ Մինասեանի մասին է, ով նաեւ Սերժ Սարգսեանի փեսան է:
Ինչպէս տեղեկացնում է նախագահի պաշտօնական կայքէջը, Մինասեանը ազատուել է պաշտօնից՝ իր դիմումի համաձայն: Առայժմ որեւէ պաշտօնական տեղեկատուութիւն չկայ, թէ որտեղ է նա շարունակելու իր աշխատանքը: Մինչդեռ News.am-ի [...]
November 7th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
ՍԷՅՐԱՆ ՀԱՆՈՅԵԱՆ
Հաւանաբար բոլորդ նկատեցիք, թէ ինչպէս էին «պաշտպանւում» պաշտօնանկ եղած չինովնիկները (պետական պաշտօնեաները-Խմբ.), երբ մամուլում դեռ որեւէ խելքը գլխին վարկած չկար նրանց պաշտօնանկ անելու մասին: Ե՛ւ Ալիկ Սարգսեանը, ե՛ւ Յովիկ Աբրահամեանը շտապեցին յայտարարել, որ մնում են գործող նախագահի թիմի անդամ, հաւատարիմ են Սերժ Սարգսեանին: Վստահ եմ, որ սպասուող պաշտօնանկները եւս նման յայտարարութեամբ են հանդէս գալու: [...]
November 4th, 2011
| Posted in Կիզակէտ, Յօդուածներ | Read More »
ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ
Կազանեան հանդիպումից յետոյ տողերիս հեղինակը ղարաբաղեան հակամարտութեան բանակցային այդ հանգրուանին տուեց ոչ թէ ձախողում բնորոշումը, այլ՝ յաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկութիւնը, որ տապալելով Կազաaնում բանակցութիւնների սեղանին դրուած առաջարկների ստորագրումը՝ կը տապալուի նաեւ հակամարտութեան կարգաւորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ
արդիւնքով պատերազմն է եւ, հետեւաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար [...]
November 2nd, 2011
| Posted in Կիզակէտ, Յօդուածներ | Read More »
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Հետաքրքիր է, ինչու է մեր հայ հասարակութիւնը այդքան բուռն քննարկում մի սովորական դերասանուհու այլանդակութիւնները, փորձելով արդարացնել (իբր դա իր անձնական կեանքն է) մի արարք, որը բոլոր շատ թէ քիչ գիտակից հասարակարգերում դատապարտուել է:
Յարգարժան տիկին Սիւզան Խարտալեանն էլ գրանցել է հայ կնոջ յաղթանակը հայ տղամարդու հանդէպ: Ի՞նչ յաղթանակի մասին է խօսքը, եթէ կինը զբաղւում է [...]
November 1st, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »
(Նուէր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետին)
ՊԵՏՐՈՍ ԱԼԱՀԱՅՏՈՅԵԱՆ
Ժողովրդական երգարուեստը, հայ, նաեւ ոչ հայ, տարբեր ըլլալով հանդերձ անհատ արհեստավարժ ստեղծագործողի երգահանական ոճէն, ունի իր ուրոյն ասելակերպը, երգամտածողական ծածուկ բայց հաստատուն ոլորտներն ու բուրմունքը։
Անհատական եւ ազգագրական ոճերն ու արտայայտչական ձեւակերպարները կրնան «ճակատումի ելլել» իրարու հե՛տ երբ անհատը – օրինակ Ա. Խաչատուրեան, Պ. Պարթոք կամ Մ. [...]
October 31st, 2011
| Posted in Կիզակէտ, Մշակոյթ | Read More »
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Վերջին հարիւրամեակում եղել է հայկական երեք տարածքային միաւոր (territorial entity), որոնց անուանման մէջ եղել է «հանրապետութիւն» բառը: Այս միաւորների իրաւայաջորդութեան հարցը, թէեւ առաջին հայեացքից զուտ իրաւագիտական բնոյթի է, սակայն խորքի մէջ ունի էական դեր Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան հնարաւորութիւնների շրջանակն յստակեցնելու գործում:
Հարցն ունի 2 ընդգրկում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան իրաւայաջորդութեան հարցը.
1. Հայաստանի Խորհրդային (սովետական) Սոցիալիստական [...]
October 27th, 2011
| Posted in Կիզակէտ | Read More »