Asbarez News - Armenian Edition » Սփիւռք

Փիթըր Մսըրլեան Երկու «Ոսկեայ Խօսափող» Մրցանակներ Կը Ստանայ
Փիթըր Մսըրլեան եւ յայտնի լրագրող Թամ Պրոքաու, որ նոյն կազմակերպութեան մրցանակներէն մէկուն արժանցած էր Յունուար 21ին

ՊԸՐՊԵՆՔ.- Հարաւային Քալիֆորնիոյ ձայնասփիւռի եւ պատկերասփիւռի միութեան (RTNA) տարեկան 62րդ մրցանակաբաշխութեան արարողութեան ընթացքին, որ տեղի ունեցած է Շաբաթ, Յունուար 21ին, վեթերան լրագրող Փիթըր Մսըրլեան ստացած է կազմակերպութեան կողմէ շնորհուող երկու «Ոսկեայ խօսափող» մրցանակներ:

Անցեալ տարի, միութեան պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, Փիթըր Մսըրլեան հինգ մրցանակներ ստացած էր: Այս տարուան երկու մրցանակներուն հետ, ան ցարդ 10 «Ոսկեայ խօսափող»ներ շահած է:

Մսըրլեան նաեւ Լոս Անճելըսի շրջանային «Էմի» մրցանակներու թեկնածու եղած է չորս առիթներով:

Հայ Պատանի Շախմատիստների Յաղթարշաւը
Advanced Chess Organization ակումբի հայ պատանի շախմատիստները շարունակում են հաճելի անակնկալներ մատուցել իրենց խաղով:

Փետրուարի 4ին, Կալիֆորնիայի Ֆուլերտոն քաղաքում կայացած, նահանգի մակարդակով շախմատի դպրոցականների այս տարուայ առաջնութիւնում հայ շախմատիստները շուրջ 200 մասնակիցների շարքում ցուցաբերեցին բարձր արդիւնքներ՝ ձեռք բերելով ընդհանուր առմամբ ութ մրցանակ՝ երկու ոսկէ, երեք արծաթէ եւ 3 բրոնզէ գաւաթ:

Նորթ Հոլիվուդում գործող Advanced Chess Organization-ի հիմնադիր-տնօրէն եւ մարզիչ Արթուր Աղաջանեանը, ով շախմատային մարզչի տասնեակ տարիների միջազգային փորձառութիւն ունի, գոհունակութեամբ նշում է, որ նման առաջնութիւնները կոփում են պատանի շախմատիստներին:

«Իհարկէ այս առաջնութիւնն ամենաբարձրակարգ շախմատային մրցաշարը չէր, սակայն շախմատի բարձունքներին հասնելու հերթական կարեւոր քայլերից մէկն էր: Այսպիսի առաջնութիւններում է, որ երեխաները մանուկ հասակից սովորում են ինքնուրոյն որոշումներ կայացնել,պատասխանատուութիւն կրել իրենց կատարած ամէն քայլի համար», նշում է Աղաջանեանը:

9ամեայ Իզաբելլա Քուրձուկեանը, որ սովորում է Erwin տարրական դպրոցի 3րդ դասարանում, գրաւեց առաջին տեղը՝ փայլուն յաղթանակներ տօնելով բոլոր մրցակիցների նկատմամբ: ACO շախմատային ակումբի առաջատար շախմատիստներից՝ (St. Jane Frances De Chantal դպրոցի սան) 7ամեայ Ալբերտ Սիմոնեանը, նոյնպէս գրաւեց առաջին մրցանակը: Արծաթէ գաւաթներ իրենց տարիքային խմբերում նուաճեցին վեցամեայ Ալեքս Գեւջեանը՝ Դիքսի Քէնեօն Էլեմենթարի դպրոցից (Dixy Canyon Elementary School), եօթամեայ Արշակ Յովհաննիսեանը՝ Էրուին Էլեմենթարի դպրոցից (Erwin Elementary School), ինամեայ Ալլեն Բաբլէեանը (St. Jane Frances De Chantal School):

Իրենց թիմի համար բրոնզէ գաւաթներ նուաճեցին՝ եօթամեայ Արթուր Ալեքսանեանը (Dixie Canyon Elementary School), Գրիգոր Չեբիշեանը (Miller Elementary School), տասնհինգամեայ Յարութ Յարութիւնեանը (Monroe Law/Gov Mag): 5ամեայ Ալեքս Թագուորեանը, չնայած տարիքին, կարողացաւ մէկ ու կէս միաւոր վաստակել իր կեանքում առաջին խոշոր այս մրացաշարում:

Հայ Գրողներու Միութեան Եւ Կլենտէյլի Համազգայինի Միացեալ Ձեռնարկը
ԿԼԵՆՏԷՅԼ.- Քալիֆորնիոյ հայ գրողներու միութեան եւ Համազգային Մշակութային Միութեան Կլենտէյլի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, Շաբաթ, Փետրուար 18ին, երեկոյեան ժամ 6ին տեղի պիտի ունենայ գրական երեկոյ մը: Հեղինակային ելոյթ պիտի ունենայ Երեւանի պետական համալսարանի դասախօս, հանրածանօթ բանաստեղծ փրոֆ. Արտեմ Յարութիւնեան, իր նոր ստեղծագործութիւններու, ինչպէս նաեւ ստեղծագործական ընթացքի մէջ եղող՝ Հայաստանի Հանրապետութեան անմահ հիմնադիր Արամ Մանուկեանի նուիրուած երկարաշունչ բանաստեղծութենէն հատուածներու ընթերցումներով: Բանաստեղծին գրական գործերու արժեւորում պիտի կատարեն Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըս մասնաճիւղի հայագիտական «Նարեկացի» ամպիոնի վարիչ փրոֆ. Փիթըր Քաուի եւ Քալիֆորնիոյ հայ գրողներու միութեան նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեան:

Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Կլենտէյլի Երիտասարդական կեդրոնին մէջ (211 W. Chestnut St., Glendale, CA 91204, Ս. Աստուածածին եկեղեցւոյ կողքը): Տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն: Մուտքը ազատ է:

Հայ Իրաւաբաններու Միութիւնը Կրթանպաստներ Պիտի Տրամադրէ
ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայ իրաւաբաններու միութիւնը կը տեղեկացնէ, թէ այս տարի եւս կրթանպաստներ պիտի տրամադրէ իրաւաբանութեան մարզի հայ ուսանողներուն՝ յաջորդական 7րդ տարին ըլլալով:

Միութիւնը սկսած է կրթանպաստի դիմումնագիրները ընդունիլ՝ յիշեցնելով, թէ կրթանպաստներ կրնան ստանալ Միացեալ Նահանգներու, Հայաստանի կամ այլ երկիրներու մէջ իրաւաբանական համալսարաններ յաճախող կամ ընդունուած հայ ուսանողներ, որոնք բարձր նիշեր ապահոված են եւ հայ համայնքէն ներս կամաւոր գործունէութիւն մշակած են:

Դիմումնագիրները պէտք է ներկայացուին մինչեւ Ապրիլ 30: Կրթանպաստի մանրամասնութիւններուն համար, այցելել Հայ իրաւաբաններու միութեան համացանցային կայքը (www.armenianbar.org):

Հայ իրաւաբաններու միութիւնը նաեւ կը հաղորդէ, թէ իր տարեկան 23րդ ժողովը պիտի գումարէ Մայիս 17-19ի միջեւ, Կլենտէյլի մէջ: Յաւելեալ տեղեկութեանց կամ արձանագրուելու համար, այցելել www.armenianbar.org կայքը:

Հայ Իրաւաբաններու Միութիւնը Պիտի Մեծարէ Շիֆն Ու Մանուկեանը
Քոնկրեսական Էտըմ Շիֆ՝ Հայ իրաւաբաններու միութեան գործադիր վարիչ Ճեքլին Պոյաճեանի հետ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայ իրաւաբաններու միութիւնը կը տեղեկացնէ, թէ Հինգշաբթի, Փետրուար 23ին կայանալիք ընթրիքի մը ընթացքին պիտի մեծարէ հայասէր քոնկրեսական Էտըմ Շիֆն ու Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ, նախկին քաղաքապետ Ռաֆֆի  Մանուկեանը: Ձեռնարկին հանդիսավարն է միութեան փոխնախագահ Կարօ Ղազարեանը:

2001էն ի վեր Քոնկրեսին մէջ ծառայող Էտըմ Շիֆ միշտ նեցուկ կանգնած է հայութեան, եւ քանի մը առիթներով հեղինակած է եւ Ներկայացուցիչներու տան օրակարգին հասցուցած Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող բանաձեւեր՝ հակառակ Թուրքիոյ կողմէ բանեցուղ շարունակական ճնշումներուն: Ան նախապէս եղած է Քալիֆորնիոյ Ծերակոյտի անդամ, ինչպէս նաեւ Լոս Անճելըսի մէջ դաշնակցային դատախազութեան գրասենեակի դատախազ:

Ռաֆֆի Մանուկեան վկայալ հանրային հաշուապահ մըն է (Սի.Փի.Էյ.), որ վերջին տասնամեակին եղած է Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ, իսկ 2002-2003 ու 2005-2006 տարեշրջաններուն՝ քաղաքապետ: Ան նաեւ ատենապետը եղած է քաղաքի բնակարանային հարցերու եւ վերազարգացման մարմիններուն:

Ձախէն աջ՝ Ռաֆֆի Մանուկեան, Հայ իրաւաբաններու միութեան նախագահ Էտվին Մինասեան եւ վարչութեան անդամ Արմէն Յովհաննէսեան

Ձեռնարկը տեղի պիտի ունենայ «Phoenicia» ճաշարանին մէջ (343 North Central Avenue, Glendale), երեկոյեան ժամը 6:30էն 9:30: Մուտքի սակը 45 տոլար է միութեան անդամներուն համար, իսկ միւսներուն համար՝ 50 տոլար: Ուսանողներու մուտքի սակը 40 տոլար է: Յաւելեալ տեղեկութեանց համար, այցելել www.armenianbar.org կայքը:

«Շամլեան» Ազգ. Վարժարանի Արձագանգը՝ Ֆրանսայի Ծերակոյտի Որոշումին
ԿԼԵՆՏԷՅԼ.- Ֆրանսիայի Ծերակոյտի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի վաւերացումը, իր լայն արձագանգը գտաւ նաեւ «Շամլեան» Ազգային վարժարանի աշակերտների մօտ: Երկուշաբթի, Յունուարի 22ին, Ֆրանսիայի Ծերակոյտի կողմէ օրինագծի վաւերացման լուրը յայտարարուելուց անմիջապէս յետոյ, վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը աշակերտութեանը փոխանցեց այդ լուրը, որը ողջունուեց աշակերտների ուրախութեան բացագանչութիւններով ու ծափահարութիւններով:

Երկուշաբթի, Յունուար 30ին, եօթներորդ եւ ութերորդ դասարանների աշակերտները համախմբուեցին վարժարանի սրահում, ուր հայերէնի ուսուցիչներից՝ Սարօ Նազարեանը, ցուցադրեց տեսաժապաւէններ Ֆրանսիայի Ծերակոյտի կողմից օրինագծի քննարկման ու վաւերացման, ինչպէս նաեւ Հայաստանի ու Սփիւռքի հայութեան երախտագիտական ու յաղթական զգացումներն արտացոլող լայն արձագանգների մասին:

Անդրադառնալով պատմական սոյն կարեւոր իրադարձութեան՝ վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեան աշակերտութեան ասաց, որ այս յաջողութիւնը ձեռք բերուեց Ֆրանսիայում ծնուած ու մեծացած մեզ նման հայորդիների անխոնջ ջանքերի ու պայքարի շնորհիւ: «Այդպիսի յաջողութիւններ կարելի է իրականացնել նաեւ ձեզ նման հայորդիներու ջանքերով: Ուստի շատ կարեւոր է, որ դո՛ւք եւս ձեր ծառայութիւնը մատուցէք մեր ժողովուրդին», իր խօսքն ուղղելով աշակերտներին՝ ընդգծեց տնօրէնը:

(Թղթակցութիւնը վարժարանէն)

«Պոլսոյ Ցոլացումները»՝ Մարտ 24ին
ՈՒԻՆԵԹՔԱ.- Լոս Անճելըսի Պոլսահայ միութեան կազմակերպութեամբ, Շաբաթ, Մարտ 24ին, երեկոյեան ժամը 7ին տեղի պիտի ունենայ «Պոլսոյ Ցոլացումները» ձեռնարկը, որուն ընթացքին ելոյթ պիտի ունենայ պոլսահայ յայտնի երգչուհի Սիպիլ, դաշնակի ընկերակցութեամբ՝ Պուրակ Պետիկեանի, ինչպէս նաեւ պիտի ցուցադրուի մրցանակակիր բեմադրիչ Էրիք Նազարեանի «Պոլիս» շարժապատկերը:

Ձեռնարկը տեղի պիտի ունենայ միութեան «Գրիգոր եւ Աւետ Քիւրքչիւօղլու» սրահին մէջ (19726 Sherman Way, Winnetka, CA 91306): Աւարտին տեղի պիտի ունենայ գինիի եւ պանիրի հիւրասիրութիւն:

Տոմսերու համար դիմել Նուհան Իշխանեանին՝ (818) 486-6676, Թալին Սարաֆօղլուին՝ (213) 379-6317, Էրլին Մարուքեանին՝ (818) 642-4442 կամ Թալին Եայլաօղլուին՝ (818) 370-8365 թիւերով:

«Հայ Քաջ Տօ»ի Մրցաշարքին Շնորհուեցան «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնեան» Եւ «Մուշեղ Մամիկոնեան» Մրցանակները
Յունուար 29ին, «Հայ Քաջ Տօ»ի Սան ֆերնանտօ հովիտի կեդրոնական մարզասրահին մէջ տեղի ունեցաւ «Հայ Քաջ Տօ»ի երկրորդ բարեկամական մրցաշարքը, որ ընդգրկեց կէտային հարուածներու (point fighting), շարունակական կռիւի (continuous fight) եւ խառն կռիւի (mixed martial arts) միացեալ մարտաձեւերը: Օրուան իրաւարներն էին սենսէյ Վիգէն Չուքատարեան, սենսէյ Վաչէ Մարգարեան, սենսէյ

Ճորճ Մանուկեան եւ «Հայ Քաջ Տօ»ի հիմնադիր շիհան (մեծ վարպետ) Միհրան Աղուինեան: Կամաւոր ծնողներ օգնեցին ուտեստեղէնի վաճառքին:

Մասնակից 45 մարզիկները «Հայ Քաջ Տօ»ի անդամներ էին. մարզասրահը լեցուն էր «Հայ Քաջ Տօ»ի ընկերներով եւ մասնակիցներու ընտանեկան պարագաներով:

Մրցաշարքը սկսաւ կրտսերներու բաժանմունքով: Ալիք Աղուինեան (9 տարեկան) եւ Ժպիտ Մելքոնեան յայտնեցին, որ թէեւ մտահոգ էին, բայց շատ հաճելի էր մասնակցիլ այս մրցաշարքին՝ գիտնալով, որ ապահով մթնոլորտի մէջ են: Շանթ Արմէնեանը (9 տարեկան) առաջին անգամ ըլլալով մասնակցեցաւ նման մրցումի մը: Ան, անակնկալի բերելով իր ընդիմադիրը՝ շատ արագ եւ համարձակօրէն կռուեցաւ: Մարզիկները մեծ գոհունակութեամբ տուն վերադարձան:

Պատանիներու մրցաշարքը մեծ խանդավառութիւն ստեղծեց. մասնակիցներուն համարձակ հարուածները յստակօրէն ցոյց կու տային անոնց տարիներու մարզումին արդիւնքը: Մանուէլ Սերայտարեան (16 տարեկան) իր տարիներու «Հայ Քաջ Տօ»ի փորձառութենէն մեկնելով՝ ըսաւ. «Օտար շրջանակի մէջ կռուելէն տարբեր է այստեղ: Բոլորս ընկերներ ենք եւ հանդիսատեսները հաւասարապէս կը քաջալերեն բոլորը»:

Սեմբա (աւագ մարզիկ) Վրէժ Չուքատարեան, որ բազմաթիւ մրցաշարքերու մասնակցած է, ախոյեան հանդիսացած է ու խառն կռիւի մասնագէտ է, բարձր գնահատեց սոյն մրցաշարքի որակն ու մակարդակը:

Հարկ է նշել, թէ «Հայ Քաջ Տօ» կը քաջալերէ հայեցի դաստիարակութիւնը: Մարզիկները յաճախ կը մասնակցին հայոց պատմութեան եւ հայեցի դաստիարակութեան դասընթացքներու:

«Հայ Քաջ Տօ»ի իրաւարարները երեք յատուկ մրցանակներ յատկացուցած էին սոյն մրցաշարքին.

Տիգրան Մեծ Հայաստանի թագաւորն էր ք.ա. 95էն մինչեւ իր մահը եւ արժանացած է «Արքայից արքայ» տիտղոսին, հանդիսանալով Արտաշիսեան հարստութեան հզօրագոյն ներկայացուցիչը: «Տիգրան Մեծ» մրցանակին արժանացաւ Կերի Ժամկոչեանը, անպարտելի կեցուածք եւ քաջութիւն ցուցաբերելուն համար:

Վարդան Մամիկոնեան 5րդ դարու հայ զօրավար էր, հայոց զօրքերու սպարապետ, եւ հայ ազատագրական շարժման առաջնորդ: «Վարդան Մամիկոնեան» մրցանակին արժանացաւ Սագօ Գաթըրճեան, կռիւի ընթացքին ճշգրիտ «դիւանագիտական» մօտեցում ցուցաբերելուն համար:

Մուշեղ Մամիկոնեան եւս հայ զօրավար եւ հայոց բանակի սպարապետ էր: «Մուշեղ Մամիկոնեան» մրցանակին արժանացաւ Թալին Վարդանեան՝ կամքի զօրութեան, յարատեւ կռուելու պատրաստակամութեան եւ բարձր գիտակցութեան համար:

Միօրեայ մրցաշարքը տեւեց 8 ժամ: Իւրաքանչիւր մարզիկ տուն վերադարձաւ իր կամ ընկերոջ յաղթանակով հպարտ: Ապրի՛ն «Հայ Քաջ Տօ»ի հայ քաջերը:

(Թղթակցութիւնը՝

«Հայ Քաջ Տօ»էն)

Իրանահայերը Եւ Մարզանքը Իրանում
Իրանում, ինչպէս շատ բնագաւառներում, իրանահայերը նշանակալից ներդրում են ունեցել նաեւ մարզանքի ասպարէզում: Սկսեալ քսաներորդ դարասկզբից երբ եւրոպական մարզաձեւերը տարածւում էին Իրանում, իրանահայերը առաջատար են հանդիսացել նոր մարզաձեւերի սկզբնաւորման ու տարածման մէջ: Այդ հարցում դերակատար են եղել իրանահայ վաճառականները եւ Իրանից արտասահման ուսանելու գնացած ու Իրան վերադարձած հայ ուսանողները, որոնք տարբեր երկրներում ծանօթանալով նոր մարզաձեւերին, դրանք տարածել են իրանի հայ համայնքում, որոնք ապա ընդհանրացել են երկրում:

Օրինակ զամբիւղագնդակը, կա՛մ բասկետբալը, որի աղջիկների խմբի 1924 թուականի տարեգրութեանը եւ մի նկարի ենք հանդիպում, կազմակերպուած Նոր æուղայում: Դրանից աւելի առաջ Նոր æուղայում եղել են ոտնագնդակի, կա՛մ ֆութբալի խմբեր, Հայոց Ազգային Դպրոցում եւ անգլիական Մեմորիալ Դպրոցում:

Բռնցքամարտը եւս սկսուել ու տարածուել է Նոր æուղայից: Իսկ թենիսը, եւ հոկին սկիզբ են առել Խուզեստանի նաւթային տարածաշրջանից, Աբադան եւ Մասչեդսօլէյման քաղաքներից, անգլիացիների եւ հնդիկների հետ հայերի ունեցած մրցութիւններից: Այն դարաշրջանում Հնդկաստանը եղել է Բրիտանական կայսրութեան մաս:

Իրանի մարզական պատմութեան մէջ բազմաթիւ են հայ ախոյեանների, նաեւ հայ մարզիչների անունները:

Այդ բոլորի մասին գրուել է միայն պարբերական մամուլում, այլապէս չի ուսումնասիրուել եւ առանձին չի պատմագրուել: Ահա այդ բացը լրացնելու է գալիս «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՆՈՒԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐ» հատորը, որ աշխատասիրել ու գրի է առել Ալֆրեդ Հաւանը, ինքն էլ ժամանակին անուն շահած հայ մարզիկ:

ՀՄԸՄ Գլենդէյլի Արարատ Մասնաճիւղը կազմակերպել է «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՆՈՒԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐ» գրքի շնորհանդէսը, հեղինակի ներկայութեամբ, որ տեղի կ՛ունենայ 2012 թ Փետրուարի 12ին, երեկոյեան ժամի 5ին, Գլենդէյլի Արարատ Մասնաճիւղի սրահում, Glendale Ararat, 3347 San Fernando Road, Los Angeles, CA 90065, հեռախօս 323-256-2564:

Ստեփան Փարթամեան Իր Զոյգ Հատորները Պիտի Ներկայացնէ «Ապրիլ» Գրատան Մէջ
ԿԼԵՆՏԷՅԼ.- «Ապրիլ» գրատունը կը տեղեկացնէ, թէ Հինգշաբթի, Մարտ 1ին, երեկոյեան ժամը 8ին, Ստեփան Փարթամեանը Միացեալ Նահանգներուն շնորհուած ամերիկահայերու նպաստին մասին իր անգլերէն ու հայերէն հատորներուն՝ «Այո՛, Մենք Ենք» եւ «Yes, We Have», ներկայացումը պիտի կատարէ:

Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ գինիի ու պանիրի հիւրասիրութիւն: Գրատան հասցէն է՝ 415 E. Broadway, Suite 102, Glendale:

Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել Առնօ Երէցեանին՝ (818) 243-4112 թիւով կամ noor@abrilbooks.com հասցէով:

«Կրենթ» Վարժարանի Ուսուցիչները կը Ծանօթանան Հայկական Ցեղասպանութեան Դասաւանդման Ծրագիրին
Սիւզան Տուզմանեան աշխատանիստին ընթացքին

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ցեղասպանութեան կրթական ծրագիրին կազմակերպած մէկ աշխատանիստին ընթացքին, Լոս Անճելըս գտնուող «Կրեն»չ վարժարանի ուսուցիչները Յունուար 17ին մօտէն ծանօթացան Հայկական Ցեղասպանութեան դասաւանդման միջնոցներուն:

Յայտնենք, թէ Լոս Անճելըսի միացեալ կրթաշրջանը Ցեղասպանութեան կրթական ծրագիրէն գնած է Հայոց Ցեղասպանութեան առնչուող դասաւանդման նիւթերը՝ իր բոլոր վարժարաններուն համար:

Աշխատանիստին ընթացքին, Ցեղասպանութեան կրթական ծրագիրի Հարաւային Քալիֆորնիոյ բաժանմունքի համակարգող Սիւզան Տուզմանեան բացատրեց նշեալ դասաւանդման նիւթերը լաւագոյնս օգտագործելու միջոցները, իսկ աշխատանիստի աւարտին, վարժարանի ընկերային ուսմանց բաժանմունքի պատասխանատու Քեւըն Քրուշքա դրուատեց ներկայացումը եւ վստահեցուց, թէ անոր շնորհիւ մեծ թիւով հայ աշակերտներ ունեցող վարժարանի ուսուցիչները աւելի՛ լաւ ձեւով պիտի կարենան ներկայացնել Հայակական Ցեղասպանութեան դասանիւթը:

Հայկական Ցեղասպանութեան նիւթը լաւագոյն միջոցներով ներկայացնելու եւ զայն վարժարանի դասաւանդման ծրագիրին հետ համակարգելու նպատակով՝ Քրուշքա խորհրդակցութիւններ ունեցած է նաեւ Ցեղասպանութեան կրթական ծրագիրի կրթական բաժանմունքի վարիչ Սարա Քոհընի հետ:

Լոս Անճելըսի միացեալ կրթաշրջանը կը հանդիսանայ Միացեալ Նահանգներու երկրորդ մեծագոյն կրթաշրջանը, եւ մօտաւորապէս 8 տարիներէ ի վեր կը համագործակցի Ցեղասպանութեան կրթական ծրագիրին հետ:

ՀՄԸՄական Մարզիկ Նարպէ Աբրահամեան Կ՛ընդգրկուի Սան Տիէկոյի Նահանգային Համալսարանի Պասքեթպոլի Խումբին Մէջ
ՄԱՐՕ ՔԷՇԻՇԵԱՆ

Ուրախութեամբ իմացանք, թէ ՀՄԸՄի Կլենտէյլի «Արարատ» մասնաճիւղի մարզիկներէն Նարպէ Աբրահամեան, մարզական իր բացառիկ կարողութիւններուն շնորհիւ ընդգրկուած է իր յաճախած Սեն Տիէկոյի Նահանգային համալսարանի պասքեթպոլի խումբին մէջ:

Այս լուրը մեծ ոգեւորութիւն ստեղծեց ՀՄԸՄի շարքերէն ներս եւ հպարտութեամբ լեցուց մեր սրտերը: Ահա իրողութիւն մը, որ կը հաստատէ, թէ ՀՄԸՄի ջանքերը ի զուր չեն անցնիր, եւ հակառակ ոչ արհեստավարժ իր խումբերու մարզումներուն, ահա Նարպէյի նման մարզիկներ ՀՄԸՄի անունն ու պատիւը բարձր կը պահեն ծովածաւալ այս երկրին մէջ, ուր յատկապէս պասքեթպոլը անհամեմատելի մեծ ժողովրդականութիւն կը վայելէ:

Այս ուրախալի լուրը Նարպէի հետ բաժնեկցիլը դժուար ըլլալով՝ կապ հաստատեցինք անոր հօր՝ ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի վաստակաշատ անդամներէն Արմիկ Աբրահամեանի հետ, եւ որոշ տեղեկութիւններ ստացանք ընտրեալ մեր մարզիկին մասին:

Նարպէ Աբրահամեան ծնած է 23 Փետրուար 1991ին: Եօթը տարեկանին անդամակցած է ՀՄԸՄի Կլենտէյլի «Արարատ» մասնաճիւղին՝ իբրեւ գայլիկ եւ մարզիկ: Աւելի ուշ, նախընտրելով մարզական կեանքը՝ կեդրոնացած է պասքեթպոլի մարզաճիւղին մէջ, միաժամանակ հետեւելով թեթեւ աթլեթի փորձերուն:

Տարիներու ընթացքին, աւելի եւ աւելի խորանալով պասքեթպոլի մարզէն ներս՝ Նարպէ 14 տարիներ շարունակ  մասնակցած է ՀՄԸՄի մեծագոյն՝ Նաւասարդեան   մարզախաղերուն, տիրանալով բազմաթիւ ոսկի մետալներու պասքեթպոլի եւ թեթեւ աթլեթի մարզաճիւղերուն մէջ: Յատկանշական է ընդգծել, թէ Աբրահամեան առանց ընդմիջումի ընդգրկուած է իր մասնաճիւղի Զ.էն մինչեւ Ա. դասակարգերու պասքեթպոլի խումբերուն մէջ եւ տիրական ներկայութիւն եղած է իր դասակարգի խումբերէն ներս տարուող մրցումներուն՝ յաղթանակի բազմաթիւ կէտեր ապահովելով իր խումբին:

ՀՄԸՄ «Արարատ» մասնաճիւղէն Մարթին Աւաննէսեանը ընդհանրապէս իբրեւ մարզիչ ունենալով՝ Նարպէյի պասքեթպոլի խումբը միշտ մրցած է իրմէ մէկ կամ երկու դասակարգ բարձր խումբերու դէմ եւ գնահատելի արդիւնքներ արձանագրած է:

2011 տարեշրջանին, ընդգրկուելով ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի Ա.-1 խումբին մէջ, իր լաւ խաղարկութեամբ մեծ բաժին բերած է խումբին արձանագրած յաղթանակներուն մէջ, որուն ցայտուն օրինակը նոյն տարուան ՀՄԸՄի 36րդ Նաւասարդեան մարզախաղերու պասքեթպոլի ախոյեանութեան տիրանալն էր:

Նարպէ Աբրահամեան երկրորդականի իր ուսումը ստացած է «Քրեսենթա Հայ Սքուլ»էն, ուր եւս իր լաւ խաղարկութեան համար ընդգրկուած է վարժարանի պասքեթպոլի խումբին մէջ, եւ Քրեսենթա հովիտի աշակերտական մրցումներուն ընթացքին միշտ իր խումբին առաջին հնգեակին մաս կազմած է: «Քրեսենթա Հայ Սքուլ»ը աւարտելէ ետք, երկու տարիներ յաճախած է Կլենտէյլ քոլեճ, ուր եւս մաս կազմած է պասքեթպոլի ներկայացուցչական խումբին՝ դառնալով քոլեճի փնտռուած մարզիկը. ան երկրորդ տարուան ընթացքին մարզիչին կողմէ յայտարարուած է իբրեւ խումբի «Լաւագոյն մարզիկ»ը:

Աւելի՛ն, Աբրահամեան The Coaches of Western State-South Division Conference-ի կողմէ արժանացած է «All Conference Player» տիտղոսին, իսկ Մայիս 2011ին, մարզական մաքուր իր նկարագիրին ու բարոյական օրինակելի կեցուածքին համար, ան եղած է «Տարուան մարզիկ»ի՝ Կլենտէյլի քաղաքապետութեան թեկնածուն:

Օգոստոս 2011էն ի վեր փոխադրուած է Սեն Տիէկօ, ուր ուսումը կը շարունակէ տեղւոյն նահանգային համալսարանէն ներս՝ մասնագիտանալով շարժախօսութեան (Kinesiology) մէջ: Սեպտեմբեր 2011ին, մասնակցած է համալսարանի պասքեթպոլի խումբի զտումի փորձերուն, ուր ճկուն խաղարկութիւն ցուցաբերելով՝ մարզիչ Սթիւ Ֆիշըրի կողմէ ընդգրկուած է խումբին մէջ եւ անմիջապէս սկսած է մարզական իր փորձերուն, իսկ 2 Դեկտեմբեր 2011ին, ստանալով Ազգային քոլեճական մարզական հիմնարկութեան (National Collegiate Athletic Association-NCAA) հաստատումը՝ պաշտօնապէս անցած է խումբի ցանկին մէջ:

Պէտք է ընդգծել, թէ Սեն Տիէկոյի նահանգային համալսարանի պասքեթպոլի խումբը արեւմտեան ԱՄՆի լաւագոյն խումբը կը նկատուի, իսկ ներկայիս թիւ 12ը կը դասուի Ամերիկայի Միացեալ Նահանգներու առաջատար խումբերուն մէջ:

Կը շնորհաւորենք ՀՄԸՄական եղբայր Նապէյի մարզական այս յաջողութիւնները՝ մաղթելով անոր նորանոր բարձունքներու նուաճում իր անձնական եւ մարզական կեանքէն ներս:

Առաջարկ՝ Հայ Ոսկերիչներու Յառաջիկայ Ժողովին
«Նոր Յառաջ»ի 2011 Նոյեմբեր 29ի թիւին մէջ կարդացի Հայ ոսկեգործներու ընկերակցութեան (AJA) գործունէութեան 15րդ տարեդարձի տօնակատարութեան լուրը, ուր նշմարելի էր նոր ոգեւորութիւն, նոր թափ եւ կենսունակութիւն յառաջ բերող մտածումներու եւ գործառնութիւն ծաւալելու խանդը:

Ատիկա առիթ հանդիսացաւ, որ որոշ ժամանակէ ի վեր մտքիս մէջ իբր անձնական գործի պատկերացում ունեցածս հոս որպէս առաջարկ ներկայացնեմ AJA-ին, որուն նման կազմակերպութեան մը յարմար է:

Ոսկերչութիւնը զարդի, ցուցմունքի բայց մանաւանդ հոգեկան գոհացումի միջոց մըն է եւ շատ շահաբեր գեղարուեստական արհեստ է: Կրնանք ըսել, որ ան մեր ազգային արհեստն է:

Ծնողները իրենց զաւակները վարպետներու կը յանձնէին՝ «միսը քեզի, ոսկորը ինծի» ըսելով, որովհետեւ իւրաքանչիւր արհեստ մեր դաստակին վրայ «ոսկի ապարանջան» մըն է:

Հայ ոսկեգործներու AJA ընկերակցութիւնը ստանձնած է աշխարհի բոլոր կողմերու իր անդամներուն, մեծ ու փոքր գործարարներուն, առանձին արհեստաւորին սատար կանգնելու առաքելութիւնը՝ որպէս մեծ ուժ ներկայանալու նպատակով: Ուրեմն ընկերակցութիւնը՝ շարժելով գործատիրոջ մը մտայնութեամբ, նախ եւ առաջ պէտք է հիմնէ ոսկերիչներու յատուկ եւ անհրաժեշտ ամէն տեսակ գործիքներ եւ յարակից սարքեր վաճառող համաշխարհային մեծ հաստատութիւն մը: Այս մէկը մեծաքանակի՝ շուկայի սովորական գիներէն աւելի աժան սակերով վերոնշեալ անհրաժեշտ սարքաւորումը պէտք է կարենայ հայհայթել իր 3000 անդամներուն, որոնք պարտին 1000 տոլարնոց բաժնեթուղթեր (ոսկերիչներուն համար՝ համեմատաբար մատչելի) գնել: Ատիկա պիտի ըլլայ միայն խելացի եւ հեռատես ներդրում մը, քանի ապագային անոնք պիտի կարենան ամէնէն յարմար գիներով իրենց կարիքները ապահովել՝ համաշխարհային կեդրոնական քաղաքներու մէջ AJA-ի բանալիք այդ խանութներէն: Իսկ բաժնեթուղթ չունեցողներուն եւ օտարներուն կիրարկել աւելի բարձր գիներ, ձեւով մը՝ զանոնք՝ անդամ դառնալ պարտադրելու համար:

AJA-ն շատ դիւրաւ կրնայ մեծածաւալ պատուէրներով՝ վերոյիշեալ կազմածները գնել 35էն 45 տոկոս զեղչուած գիներով եւ իր խանութներուն մէջ փոքր շահաբաժինով մը զանոնք վաճառել իր անդամներուն: Յիշեցնենք, որ շուկային վրայ որեւէ ապրանք իր նախնական արժէքին բաղդատմամբ՝ 100էն 200 տոկոս գինով կը վաճառուի:

AJA-ն, յաջողցնելու համար իր գործունէութիւնը, պիտի ուռճացնէ իր հիմնադրամը՝ անդամներէն գալիք տարեկան 3,000,000 տոլար հասոյթով, յաւելեալ՝ վաճառուելիք ապրանքներէն հասնելիք գումարներով:

Այսպէս, անոր հիմնադրամը աւելի զօրանալով՝ շատ դիւրաւ կրնայ անցնիլ երկրորդ հանգրուանին, այսինքն՝ AJA-ն աշխարհի մեծ հաստատութիւններէն գնած պիտոյքները ի՛նք կ՛արտադրէ:

Հայաստանի մէջ, իրեն տրամադրելի ազատ գօտիին մէջ գործատուներ կառուցելով Հայաստանի հազարաւոր հայրենակիցներու աշխատանք կ՛ապահովուի: Միայն այն պայմանաւ, որ արտադրութիւնը ըլլայ համաշխարհային չափանիշերով որակաւոր, որպէսզի յաճախորդին, գնողին առաջին տպաւորութիւնը ըլլայ դրական, լաւ ազդեցութիւն գործէ անոր վրայ: Այս մէկը շատ կարեւոր հանգամանք մըն է AJA-ի յաջողութեան հասնելուն առումով:

Ակնյայտ է, թէ AJA-ի գործադիր անդամները բոլորն ալ իրենց անձնական ընկերութիւնները եւ գործերը ունին, չեն կրնար անձամբ զբաղիլ, բայց կրնան իրենց հաստատութիւններէն մէկական գործունեայ անձ տրամադրելով կազմել AJA-ի գործատիրութեան գործադիր մարմին մը:

Վստահ եմ թէ Հայաստանի մէջ գործին յարմար վարպետներ չեն պակսիր: Այս գործընթացին յաջողութեամբ պսակուելու պարագային, Հայաստանի վարկը պիտի բարձրանայ աշխարհի մէջ, եւ պիտի տիրանայ ոսկեգործութեան արդիւնաբերութեան համաշխարհային կեդրոնի համբաւին:

Ասոր համար կամք, համբերութիւն եւ համերաշխութիւն անհրաժեշտ են:

Յաջողութեան մաղթանքներով:

ՍՐՄԱՔԷՇ

«Նոր Յառաջ»

Աթէնքի Հայութիւնը Կը Պատրաստուի Դիմաւորելու Արցախի Նախագահը
ԱԹԷՆՔ, «Ազատ օր».- Յունահայ համայնքը մեծ ուրախութեամբ կը պատրաստուի դիմաւորելու Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, որ պատուիրակութեան մը հետ պիտի այցելէ Աթէնք:

Նախագահի գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէ Արցախի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան: Այս առիթով ժողովրդային մեծ հաւաք մը տեղի պիտի ունենայ Երկուշաբթի, 13 Փետրուարին, Գոքինիոյ «Զաւարեան» կեդրոնէն ներս: Հաւաքը կազմակերպուած է Յունաստանի ՀՅԴ եւ ՌԱԿ կուսակցութեանց կողմէ միասնաբար:

ՀՅԴ Յունաստանի Շրջանային Ժողովի Յայտարարութիւնը
ԱԹԷՆՔ, «Ազատ օր».- ՀՅԴ Յունաստանի կազմակերպութիւնը Փետրուար 4-5 գումարած է իր շրջանային պատգամաւորական ժողովը, որուն աւարտին հրապարակուած է հետեւեալ յայտարարութիւնը.

Փետրուար 4-5 գումարուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յունաստանի Շրջանային Ժողովս, իր օրակարգին վրայ յատուկ քննարկման արժանացնելով ընդհանրապէս մեր գաղութին դիմագրաւած  տնտեսական տագնապը ու, մանաւանդ, հայապահպանման մեր գլխաւոր կռուանին՝ Հայ Դպրոցին մատակարարման ճգնաժամը, ի լուր մեր ժողովուրդին կը յայտարարէ, թէ ի գին ամէն տեսակի զոհողութեանց՝ պիտի պայքարի գաղութի հայկական վարժարաններու պահպանման, գոյատեւման ու բարելաւման համար:

Ինչ որ ալ ըլլան ներկայի տնտեսական պայմաններու մտահոգիչ ու ժխտական մթնոլորտը եւ մեր վարժարաններուն հանդէպ պետութեան պարտաւորութեանց ձգձգումները, կը վստահեցնենք մեր ժողովուրդին, թէ դժուարութիւնները յաղթահարելի  են եւ չեն կրնար տկարացնել մեր հաւաքական վճռակամութիւնը:

Հայ Դպրոցին դերակատարութիւնը հայրենիքի ապագային եւ սփիւռքահայութեան գոյատեւման համար կենսական է: Հայապահպանումի եւ հայակերտման անփոխարինելի կռուանին գոյատեւումը ապահովելու պայքարին մէջ ո՛չ մէկ դեդեւում կա՛մ տկարացում պատճառաբանելի ու, մանաւանդ՝ թոյլատրելի է:

Դաշնակցութեան ուժին եւ վճռականութեան աղբիւրը միշտ եղած են եւ  են, այսօր եւս, մեր ժողովուրդն ու գաղութային կառոյցները: Շրջանային Ժողովս լաւատես է ու կը հաւատայ, թէ ստեղծուած տագնապալի կացութիւնը վստահաբար կարելի պիտի ըլլայ դիմագրաւել՝ բոլորի՛ս ներդրումով ու ճիգերով:

Ա՛յս է օրուան հրամայականը. ա՛յս է օրուան յանձնառութիւնը:

Հաւաքական կամքով ու զօրաշարժով՝ ի վիճակի ենք յաղթահարելու նաեւ  ա՛յս տագնապը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ՅՈՒՆԱՍՏԱՆԻ

ՇՐæԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Աթէնք, Փետրուար 2012

Հայագիտութեան Նուիրուած Ուսանողական Գիտաժողով՝ UCLA-ի Մէջ
Ուրբաթ, Փետրուար 17ին, Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղի (UCLA) «Ռոյս հոլ» շէնքի թիւ 314 սրահին մէջ տեղի պիտի ունենայ հայագիտութեան նուիրուած ուսանողական գիտաժողով մը:

Գիտաժողովը պիտի սկսի առաւօտեան ժամը 9:30ին, նախաճաշով մը, որմէ ետք տեղի պիտի ունենայ ձեռնարկի պաշտօնական բացումը:

Առաջին նիստը, առաւօտեան ժամը 10:15էն 11:05, նուիրուած է մատենագրութեան եւ միջնադարի հայ գրականութեան, իսկ երկրորդը (ժամը 11:15էն 12:30)՝ արուեստի եւ ճարտարարուեստի:

Ճաշի դադարէն ետք սկսող երրորդ նիստը (կ.ե. ժամը 2էն 2:50) նուիրուած է հայերէնի դասաւանդութեան հարցերուն, իսկ չորրորդը (կ.ե. ժամը 3էն 3:50)՝ հայութեան մօտ սեռային հարցերուն: Հինգերորդ եւ վերջին նիստը (կ.ե. ժամը 4էն 5)՝ նուիրուած է պատմութեան եւ ընկերաբանութեան. աւարտին տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն:

Լիբանանի Ընտրութեանց Հեռակայ Մասնակցութեան Պայմանները
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու մօտ Լիբանանի դեսպանատունը կը տեղեկացնէ, թէ Լիբանանի խորհրդարանին կողմէ 2008ին վաւերացուած մէկ օրէնքին համաձայն, Լիբանանէն դուրս ապրող լիբանանցիները առիթ պիտի ունենան երկիրի ընտրութեանց մասնակցելու, Լիբանանի դեսպանատուներուն եւ հիւպատոսարաններուն միջոցաւ:

Դեսպանատունը կը հաղորդէ, թէ երկրի ներքին գործոց եւ քաղաքապետութեանց նախարարութիւնը արդէն իսկ նախապատրաստական աշխատանքներ կը կատարէ հեռակայ քուէարկութիւն իրականացնելու՝ 2013ի խորհրդարանական ընտրութեանց համար:

Միացեալ Նահանգներ հաստատուած լիբանանցիները հետեւեալ պայմանները պէտք է ամբողջացնեն՝ ընտրութեանց մասնակցելու իրաւունք ստանալու համար.

- Անոնք, որոնք կ՛ուզեն քուէարկել, պէտք է անձամբ եւ իրենց ինքնութիւնը հաստատող փաստաթուղթերով ներկայանան Ուաշինկթընի դեսպանատուն, կամ Լոս Անճելըսի, Նիւ Եորքի ու Տիթրոյիթի հիւպատոսարանները, իրենց անունները արձանագրել տալու համար: Արձանագրութիւնը պէտք է կատարուի նախքան Դեկտեմբեր 31, 2012ը:

- Անոնք, որոնք կարելիութիւնը չունին անձամբ ներկայանալու, պէտք է դիմեն հիւպատոսարան՝ յատուկ դիմումնագիր մը ներկայացնելու, ապա զայն նոտարի մը կողմէ հաստատելէ ետք՝ պէտք է վերադարձնեն, իրենց ինքնութիւնը հաստատող փաստաթուղթին մէկ պատճէնին հետ: Դիմումնագիրէն օրինակ մը կարելի է ստանալ www.lebanonconsulatela.org կայքէջէն:

- Ինքնութիւնը հաստատող փաստաթուղթ կը նկատուին անձնաթուղթը (նոր տարբերակը) կամ անցագիրը (գինեգոյն կամ կապոյտ կողքով):

Լոս Անճելըսի հիւպատոսարանին հասցէն է՝ 60 S Figueroa St., Suite 1050, Los Angeles, CA 90017: Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել հիւպատոսարան՝ (213) 243-0999 թիւով կամ info@lebanonconsulatela.org հասցէով:

Դոկտ. Ռոզմերի Յարութիւնեան-Քոհընի Հատորին Ներկայացումը «Ապրիլ» Գրատան Մէջ
ԿԼԵՆՏԷՅԼ.- «Ապրիլ» գրատունը կը տեղեկացնէ, թէ Կիրակի, Փետրուար 19ին, երեկոյեան ժամը 5ին, դոկտ. Ռոզմերի Յարութիւնեան-Քոհըն գրատան մէջ պիտի ներկայացնէ իր «The Mother of Jerusalem is Crying» հատորը:

Գործը պատմական վէպ մըն է, որուն իրադարձութիւնները կը սկսին 19րդ դարուն, Հայաստանի մէջ, որ այդ ժամանակ թրքական տիրապետութեան տակ էր, ու կը հասնին մինչեւ Համաշխարհային Բ. պատերազմի եւ Իսրայէլի հիմնադրութեան օրերը՝ կեդրոնանալով քրիստոնեաներու, հրեաներու եւ իսլամներու գոյակցութեան կարելիութեան վրայ:

Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն: Գրատան հասցէն է՝ 415 E. Broadway, Glendale:

Յաւելեալ տեղեկութեանց համար դիմել Առնօ Երէցեանին՝ (818) 243-4112 թիւով կամ noor@abrilbooks.com հասցէով:

Առաջնորդը Պատարագեց Ֆրեզնոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Մէջ
ՖՐԵԶՆՕ.- Ֆրեզնոյի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ ծխական համայնքը Կիրակի, Յունուար 29ին, եպիսկոպոսական Ս. պատարագով ու տօնական ճաշկերոյթով տօնակատարեց եկեղեցւոյ հիմնադրութեան 111րդ տարեդարձը։

Առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան պատարագեց եւ օրուան խորհուրդը ներկայացնող իր պատգամը փոխանցեց։ Ս. խորանին սպասարկեցին եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Վահան քհնյ. Կոստանեանն ու սարկաւագներ։

Իր պատգամին մէջ, առաջնորդը նախ եւ առաջ գոհութիւն եւ փառք տուաւ Աստուծոյ, որ ընծայած է եկեղեցւոյ 111րդ տարեդարձը միասնաբար յիշատակելու այս առիթը։ Ան յիշեցուց, որ Արամ Ա. կաթողիկոս իր հովուապետական այցելութեան ընթացքին Ֆրեզնոյի հանգրուանին, այցելած էր այս եկեղեցին ու անոր կողքին գործող Կիրակնօրեան, ինչ որ ցուցանիշ է, թէ վեհափառը ինչպիսի՛ կարեւորութիւն կ՛ընծայէ մանուկներուն ու մատղաշ սերունդին. ան յանձնարարեց հետեւիլ այս ընթացքին ու գուրգուրոտ հոգածութիւն ցուցաբերել մեր մանուկներու ու պատանիներու առողջ դաստիարակութեան՝ անոնց մէջ խորացնելով հաւատքը, մարդկային արժէքներու եւ ազգային աւանդներու հանդէպ սէրն ու յարգանքը, որովհետեւ այսօրուան մանուկն ու պատանին վաղը պիտի ըլլան մեր ազգի ու համայնքի առաջնորդները. անոնց առողջ կազմաւորումը պիտի երաշխաւորէ վաղուան կարող ղեկավարները։

Նկատի ունենալով, որ հաւատացեալ ժողովուրդը կը գտնուի Առաջաւորաց Պահքի ծոմապահութեան եւ Ս. Սարգիսի տօնին նախօրեակին, առաջնորդ սրբազանը կանգ առաւ պահեցողութեան իմաստին ու կարեւորութեան վրայ՝ շեշտը դնելով աղօթքի վրայ ու նշելով, որ այս պահքը իւրայատուկ է Հայց. առաքելական եկեղեցւոյ։

Առաջնորդը այնուհետեւ վեր առաւ Աւետարանի օրուան հատուածին դրուագը, որ փոթորկոտ ծովուն վրայ նաւարկող իր աշակերտներուն օգնութեան հասնելու Քրիստոսի հրաշքին մասին էր։ «Կեանքի ընթացքին, բոլորս ալ կը հանդիպինք տարբեր տեսակի փոթորիկներու. զանոնք պէտք է դիմագրաւենք քաջաբար, մանաւանդ՝ Աստուծոյ ապաւինելով ու մեր աչքերը Անոր յառելով, ինչպէս ըրին սարսափի մատնուած աշակերտները, ըսաւ առաջնորդը։ Փոթորիկները պէտք չէ սարսափեցնեն ու ընկճեն մեզ, այլ պէտք է վստահինք Աստուծոյ, ինչպէս Յիսուս ըսաւ իր աշակերտներուն՝ «Մի վախնաք, ես եմ»։ Աստուած գիտէ մեր դիմագրաւած կացութիւնները, ապա վստահի՛նք Անոր ու փոթորիկները պիտի խաղաղին ի վերջոյ», ըսաւ ան:

Առաջնորդը շնորհաւորութեան խօսք ուղղեց ծխական համայնքին՝ եկեղեցւոյ 111րդ տարեդարձին առիթով, օրհնելով ու դրուատելով յատկապէս եկեղեցւոյ ծառայողները, եւ կոչ ուղղելով, որ բոլորը մասնակից ըլլան եկեղեցւոյ կեանքին ու իրագործումներուն։

ՃԱՇԿԵՐՈՅԹ

Արարողութենէն ետք, առաջնորդին նախագահութեամբ եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ եկեղեցւոյ 111րդ տարեդարձին նուիրուած ճաշկերոյթը։ Ներկայ էին Ազգ. վարչութեան անդամ Պիլ Սաաթճեան, եկեղեցւոյ մարմիններու անդամներ եւ մօտաւորապէս 200 հանդիսականներ։ Հանդիսավարն էր Սաթօ Սանիքեան, որ ամերիկեան ու հայկական քայլերգներէն ետք, առաջին հերթին հրաւիրեց եկեղեցւոյ հոգեւոր հովիւը՝ կատարելու սեղաններու օրհնութիւնը։

Տարեկան այս ձեռնարկը առիթ է գնահատանքի արժանացնելու եկեղեցւոյ բազմամեայ ծառայողները։ Այս տարի, գնահատանքի արժանացան Լեւոն Պալաճանեան, Տէյվիտ Սրապեան եւ Փեթի Թորոսեան. անոնց շնորհուեցաւ «Տարեկան ծառայութեան պարգեւ»ը։ Իսկ Քրիսթա Փառնաքեան արժանացաւ «Երիտասարդ առաջնորդի պարգեւ»ին։

Սրտի խօսք արտասանեց Ազգ. վարչութեան անդամ Պիլ Սաաթճեան։ Այնուհետեւ, եկեղեցւոյ հոգեւոր հովիւը հրաւիրեց առաջնորդ սրբազանը՝ արտասանելու իր օրհնութեան խօսքը։

Առաջնորդը կանգ առաւ եկեղեցւոյ ծառայութեան արժէքին վրայ՝ նշելով, որ իբրեւ քրիստոնեաներ՝ բոլորս հրաւիրուած ենք մեր ծառայութիւնները մատուցելու եկեղեցւոյ, հետեւելով մեր Տիրոջ օրինակին։ «Իբրեւ հետեւորդները մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի, մեզմէ իւրաքանչիւրը հրաւիրուած է ծառայելու Աստուծոյ ու եկեղեցւոյ, որուն միջոցով կը պահպանուին մեր հաւատքն ու ժառանգութիւնը։ Մեր ծառայութեամբ, մենք կը փառաբանենք զԱստուած, կը կերտենք մեր եկեղեցին ու հաւաքական կեանքը», շեշտեց առաջնորդը, որ նաեւ բարձր գնահատեց պարգեւատրուող նուիրեալները՝ մաղթելով, որ անոնք դառնան բոլորին օրինակ, ու անոնց քայլերուն հետեւելով՝ ուրիշներ եւս ներդրում ունենան եկեղեցւոյ ու համայնքի կեանքին մէջ։

Առաջնորդը նաեւ գնահատանքի խօսք ուղղեց հոգեւոր հովիւին, երեսփոխաններուն, հոգաբարձութեան, բարերարներուն ու բոլոր հաւատացեալներուն, որոնք աննահանջ ու անվհատ կը շարունակեն գործել ի խնդիր եկեղեցւոյ ու ծխական համայնքի յառաջդիմութեան։ Ան օրհնեց յիշատակը բոլոր այն ծառայողներուն, որոնք արդէն անցած են եկեղեցւոյ պատմութեան, ու իր խօսքը եզրափակեց՝ ըսելով. «Այսօր, երբ կը տօնակատարենք եկեղեցւոյ հիմնադրութեան 111րդ տարեդարձը, պէտք է վերանորոգենք ու ամրապնդենք Աստուծոյ ու Հայց. առաքելական եկեղեցւոյ ծառայութեան ու նուիրուելու մեր ուխտը, նաեւ պահպանենք ու նոր սերունդներուն փոխացնենք մեր ազգային ժառանգութիւններն ու մեր հաւատքը»։

Յայտնենք, որ յայտագիրի ընթացքին, Կիրակնօրեայի աշակերտները երգեցին քանի մը շարականներ, իսկ եկեղեցւոյ կողքին գործող երեք միաւորները, ընդհանուր գիծերու մէջ ներկայացուցին իրենց տարեկան գործունէութեան պատկերը՝ արժանանալով ներկաներու գնահատանքին։ Եկեղեցւոյ յարկին տակ տարուած աշխատանքներուն մասին նաեւ ներկայացուեցաւ տեսաերիզ մը։

Ճաշկերոյթը վերջ գտաւ «Կիլիկիա» խմբերգով։

Նշենք, որ Շաբաթ, Յունուար 28ի երեկոյեան, առաջնորդը հանդիպում մը ունեցած էր եկեղեցւոյ հովիւին, հոգաբարձութեան եւ երեսփոխաններուն հետ՝ խորհրդակցելով եկեղեցին յուզող ընդհանրական հարցերու եւ աշխատանքներու մասին։

«Ասպարէզ» Օրաթերթի յարգելի խմբագրութեան
Ս. Մահսէրէճեանի «Մի՛ Խեղաթիւրէք Խօսքի Ազատութիւն Հասկացողութիւնը» յօդուածը (Փետրուար 1, 2012) շատ հաճոյքով ընթերցեցի: Հիլըրի Քլինթընին ուղղուած այս դիպուկ յօդուածը երանի թէ անգլերէնի թարգմանուի եւ Քլինթընին տրուի, որպէսզի ապագայում, յուսանք, ան չշտապի նման թոյլ մտքեր հրամցնելու աշխարհին:

Եթէ Հայ Դատի յանձնախումբը ստանձնէ այս առաջարկս, կարող է նաեւ հարց տալ յարգելի տիկնոջ, թէ երբ Ֆրանսա հրեաների Ողջակիզումը դրժողներ պատժող նոյնանման օրէնք որդեգրեց, Ամերիկան ինչո՞ւ ազատ արտայայտուելու գերադաս լինելը մէջտեղ չբերեց:

ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴԽԱՆԵԱՆ

Առողջապահութեան Մարզի Ամերիկահայ Արհեստավարժներու Միութեան Գործունէութենէն
ՆԻՒ ՃԸՐԶԻ.- Առողջապահութեան մարզի ամերիկահայ արհեստավարժներու միութեան (AAHPO) անցեալ տարուան բեղումնաւոր գործունէութեան մասին միութեան անդամներուն տեղեկութիւններ փոխանցենց միութեան նախագահ տոքթ. Լորընս Վի. Նաճարեան, նշելով, որ 2011ը նոր մրցանիշ հաստատած է մասնակցողներու թիւի տեսակէտէն, որուն շնորհիւ միութիւնը արժանացած է համայնքի քաջալերանքին:

Նաճարեան լաւատեսօրէն արտայայտուած է, թէ աւելի մեծ թիւով  արհեստավարժներու մասնակցութեան շնորհիւ, կարելի պիտի ըլլայ բոլոր հայերուն առողջութիւնը բարելաւելու միտող միութեան նպատակը աւելի՛ հասանելի դարձնել:

Տոքթ. Նաճարեան լուսարձակի տակ առաւ յատկապէս դէպի Հայաստան բժշկական առաքելութիւնը, որուն շնորհիւ կարելի եղած է օժանդակութիւններ հասցնել յատկապէս գիւղական շրջաններուն, ինչպէս նաեւ Ջաւախքի եւ Արցախի հայութեան՝ մարզելով այդ շրջանի բժիշկները:

Նաճարեան նաեւ տեղեկացուց, թէ անցեալ Հոկտեմբերին տեղի ունեցած դրամահաւաքի ձեռնարկի մը ընթացքին, կարելի եղած է բաւարար գումար գոյացել՝ Հայաստանի, Ջաւախքի եւ Արցախի մէջ բժիշկներ մարզելու ծրագիրը 2012ին եւս իրականացնելու նպատակով:

Միութիւնը նաեւ տեղեկատուական 29 կարճ տեսաժապաւէններ պատրաստած է շարք մը հիւանդութեանց մասին, որոնք կարելի է դիտել միութեան կայքին վրայ՝ www.aahpo.org: Կայքին վրայ կայ նաեւ առողջապահութեան մարզի ամերիկահայ արհեստավարժներու հետզհետէ աճող ցուցակը:

Տարեկան անդամական ժողովի աւարտին տեղի ունեցած է ճաշկերոյթ մը, որուն ընթացքին գործադրուած է նաեւ գեղարուեստական յայտագիր մը՝ մասնակցութեամբ Քաֆաֆեան եղբայրներուն, Սվեթլանային եւ Անահիտ Զարգարեանին: Այս ձեռնարկը կազմակերպուած էր դոկտ. Քնարիկ Խաչատուրեանի եւ Քիմ Հեքիմեանի ջանքերով:

17 տարի առաջ հաստատուած սոյն կազմակերպութիւնը ներկայիս ունի մօտաւորապէս 450 անդամներ՝ ներառեալ բժիշկներ, հիւանդապահներ, ատամնաբոյժներ, հոգեբոյժներ, սնունդի մասնագէտներ եւ հանրային առողջապահութեան մասնագէտներ:

Կազմակերպութեան կատարած կամաւոր գործունէութիւնը գրաւած է նաեւ ամերիկեան «Առողջապահութեան հերոսներ» կազմակերպութեան ուշադրութիւնը, որ իր տարեկան մրցանակի թեկնածուներէն մէկը դարձուցած էր Առողջապահութեան մարզի ամերիկահայ արհեստավարժներու միութիւնը:

(Քաղուած՝ Ճուտիթ Լիի թղթակցութենէն)

Էկոյեան Կը Վերադառնայ Թատերաբեմ
ՄՈՆԹՐԷԱԼ, «Հորիզոն».- Ատոմ Էկոյեան վերջերս ձեռնարկած է Մարթին Րիմբի «Cruel and Tender» թատերախաղի բեմադրութեան, Թորոնթոյի մէջ: Ան բեմ պիտի բարձրացնէ անգլիացի նշանաւոր թատերագիրին գործը՝ «Canadian Stage Company»ին համար:

Թատերգութեան բեմադրութիւնը պատճառ պիտի հանդիսանայ, որ Էկոյեան վերադառնայ թատերական աշխարհ եւ թատերական ասպարէզէն ներս համագործակցութեան առաջին առիթը ունենայ իր կնոջ՝ դերասանուհի Արսինէ Խանճեանի հետ։

«Այս մէկը կատարեալ թատերգութիւն մըն է. երբ զայն կարդացի, անմիջապէս մտածեցի, թէ աշխատանքի անհաւատալի առիթ մըն է, որ Արսինէին հետ միասնաբար կրնանք իրականացնել», CBC News-ին յայտնած է Էկոյեան:

«Cruel and Tender»ը, ընտանեկան ողբերգութիւն մըն է՝ պատերազմի եւ ցեղասպանութեան անդրադարձով։ Էկոյեանի համաձայն՝ ան վերստեղծումն է Սոֆոքլեսի «The Women of Trachis» յունական ողբերգութեան:

«Թատերգութեան նիւթը ներգրաւող է եւ զգացական: Ան կը վերաբերի ընտանեկան աշխոյժ առօրեային, սակայն համամարդկային դիտանկիւնով ընդլայնուած»:

Էկոյեան իր ասպարէզը սկսած է որպէս թատերագիր։ Ան կը վերյիշէ, թէ ինչպէ՛ս 1970-1980ականներու Թորոնթոյի բեղուն թատերական կեանքը հիմնական ազդեցութիւն գործած է իր վրան եւ զինք ներքաշած է Թորոնթօ: Էկոյեան, որ յատկապէս ծանօթ է Exotica, The Sweet Hereafter, Ararat եւ Chloe ֆիլմերով, մերթ ընդ մերթ աշխատած է արուեստի այլ մարզերէն ներս, ինչպէս՝ հեռատեսիլի Gross Misconduct ֆիլմաշարով, թատերախաղի արտադրութիւն՝  Samuel Beckett-ի Eh Joe, օփերայի՝ Salome, որ պիտի վերացուցադրուի յառաջիկայ թատերաշրջանին Canadian Opera Company-ին կողմէ:

Էկոյեան կը նշէ նաեւ, որ «Cruel and Tender»ի պատրաստութիւնը լաւ առիթ մը եղած է, որպէսզի ապրի թատրոնի եւ թատերախումբի ընտանեկան բնոյթը, ինչ որ կը տարբերի ֆիլմերու բեմադրական աշխարհէն։ «Ինչ որ կը տեսնէք բեմին վրայ այն անհաւատալի հաղորդակցութիւնն է, որ գոյութիւն ունի դերասանին եւ հանդիսատեսին միջեւ. ես ստանձնեցի այս աշխատանքը այդ հաղորդակցութեան նպաստելու համար», կ՛ըսէ ան:

Երիտասարդ Թուրք Գիտնականը Եւրոպային Կը Պատմէ Հայոց Ցեղասպանութեան Մասին
ԱՄՍԹԵՐՏԱՄ, «Արմինիըն Միրըր Սփեքթէյթըր».- Ուգուր Ումութ Ունգոր Թուրքիայէն գաղթած գիտնականներու նոր սերունդի ներկայացուցիչներէն է, մէկը որ անմիջական ներգրաւուածութիւն ունի Հայոց Ցեղասպանութեան հետազօտական աշխատանքներուն մէջ: Հոլանտայի Ուտրեկտ համալսարանի պատմութեան բաժնի դասախօս եւ Ամսթերտամի Հոլոքոսթի (հրեաներու ողջակիզման-Խմբ.) եւ ցեղասպանութիւններու հետազօտութեան կեդրոնի գիտաշխատող Ունգորի հիմնական հետաքրքրութիւնը զանգուածային բռնութեան պատմական ընկերաբանութիւնն է:

Ունգոր Հայոց Ցեղասպանութեան եւ անոր առնչուող խնդիրներու մասին 3 գիրք հրատարակած է: Ան Հայոց Ցեղասպանութեամբ հետաքրքրուած է Հոլոքոսթի մասին Եհուդ Պաուըրի աշխատութեան ընթերցումէն ետք: Պաուըր զուգահեռներ անցուցած է ցեղասպանութիւններու միջեւ՝ յիշատակելով նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը: «Ես նախապէս երբեք չէի լսած Հայոց Ցեղասպանութեան մասին: Երբ կարդացի այդ մասին ուղղակի ցնցուեցայ: Հետազօտութիւններուս ընթացքին զարմացած էի, որ Թուրքիոյ մէջ կը ժխտեն պատմական իրողութիւնը, որ կը հակասէր Արեւելեան Թուրքիոյ  սովորական բնակիչներուն՝ Ցեղասպանութեան մասին իմացածին: Ես այցելած եմ Արեւելեան Թուրքիա եւ շատ հարցազրոյցներ ունեցած եմ ծերերու հետ, որոնք բացէիբաց կը պատմէին հայերու ջարդերու մասին», կը վկայէ Ունգոր:

2007ին Ունգոր հրատարակած է իր առաջին գիրքը, ուր տեղ գտած է Հայոց Ցեղասպանութեան ամբողջական նկարագրութիւնը: Այնտեղ ան կատարած է նաեւ ինքնութեան հակամարտութեան ընկերաբանական վերլուծում: The Armenian Mirror-Spectator կը մէջբերէ Ունգորի թուրք-հայկական հակամարտութեան վերլուծութիւններուն մէջ կատարած ընդգծումները, ուր կ՛ըսուի, որ «Հայաստան կ՛ուզէ յիշել պատմութիւն մը, զոր Թուրքիան պարզապէս կ՛ուզէ մոռնալ»:

Աւելի ուշ Ունգոր հրապարակած է իր դոկտորական ատենախօսութիւնը՝ «Ժամանակակից Թուրքիոյ կայացումը. Արեւելեան Անատոլիա՝ ազգ եւ պետութիւն» խորագիրով:

Իր վերջին հատորը կը կոչուի «Բռնագրաւում եւ ոչնչացում», որ ուսումնասիրութիւն մըն է, թէ ինչպէս թրքական տնտեսական ազգայնականութիւնը յանգած է հայերու հարստութեան եւ գոյքի առգրաւման: Թուրքերու եւ քիւրտերու արձագանգները գիրքի վերաբերեալ եղած են հակասական: Հայերը ողջունած են Ունգորի աշխատանքը եւ աջակցած անոր հետազօտութիւններուն:

«Գիրքերս ներկայիս կը թարգմանուին թրքերէն: Ես կ՛ընդլայնեմ մտաւոր հորիզոնս: Պարզեցի Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը՝ հետազօտելով Հոլոքոսթը: Ներկայիս կը գրեմ զանգուածային սպանութիւններու մասին հատոր մը», ամփոփած է Ունգոր:

Երիտասարդ դասախօսը այցելած է Երեւան եւ եղած է Մեծ Եղեռնի զոհերու Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:

Հայ Իրաւաբաններու Միութեան Դաստիարակչական Ներկայացումը
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայ իրաւաբաններու միութեան ու «Սաութուես»չ իրաւաբանական համալսարանին կողմէ կազմակերպուած է դաստիարակչական հաւաք մը, որուն ընթացքին 15 իրաւաբաններ իրենց ասպարէզին մասին մանրամասն տեղեկութիւններ պիտի փոխանցեն ապագայ իրաւաբաններու:

Ձեռնարկին կրնան մասնակցիլ իրաւաբանութեան մարզի բոլոր ուսանողները: Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Շաբաթ, Փետրուար 11ին, առաւօտեան ժամը 9:30էն 11:30, «Սաութուեսթ» իրաւաբանական համալսարանին մէջ (3050 Wilshire Blvd., Los Angeles 90010, «Bullocks Wilshire» շէնք, երկրորդ յարկ): Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն:

Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել hovanes@margarianlaw.com կամ agharakhanian@swlaw.edu հասցէներուն, կամ՝ այցելել www.facebook.com/events/205769026184635 կայքէջը:

Լորենի Բաբայեան՝ Ուսանողական Ներկայացուցիչ Կլենտէյլի Միացեալ Կրթաշրջանին Մօտ
ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի միացեալ կրթաշրջանը կը տեղեկացնէ, թէ Կլենտէյլի պետական երկրորդական վարժարանի ուսանողուհի Լորենի Բաբայեան վերջերս ընտրուած է քաղաքի ուսանողութեան ներկայացուցիչը՝ Կլենտէյլի միացեալ կրթաշրջանի վարչութեան մօտ, 2011-2012 տարեշրջանին համար:

Մոմավառութիւն Եւ Քայլարշաւ՝ Նուիրուած Հայ Ընտանիքի Հզօրացման
Քրիստոսի տաճար ընծայման տօնին առիթով (Տեառնընդառաջ), Հայ ընտանիքի հզօրացման եւ կայունացման ի խնդիր տեղի պիտի ունենայ մոմավառութիւն եւ քայլարշաւ, Երկուշաբթի, Փետրուար 13ին, կ.ե. ժամը 4ին: Հովանաւորութեամբ եւ քաջալերութեամբ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի եւ կազմակերպութեամբ Վազգէն քհնյ. Մովսէսեանի, Արեւմտեան թեմը կազմակերպած է յատուկ ծրագիր աշխատանք մը՝ ընդդէմ տնային բռնութեանց:

«Հայ եկեղեցին պէտք է դառնայ այն ապահով վայրը բոլոր անոնց, որոնք զոհ կը դառնան բրտութեան: Հայ եկեղեցին պարտականութիւնը ունի դաստիարակելու մեր ժողովուրդի զաւակները, ապրելու Աստուածապարգեւ իրենց կեանքը յարգանքով եւ արժանապատուութեամբ», կ՛ըսէ առաջնորդը:

Արշաւը պիտի սկսի Կլենտէյլի Ս. Պետրոս եկեղեցիէն (632 W. Stocker St., Glendale, CA) ու պիտի աւարտի Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարին մօտ (3325 N. Glenoaks Blvd., Burbank):

Քայլարշաւի մասնակցողները իրենց հետ պիտի ունենան պաստառներ՝ «Բռնութիւնը կը վիրաւորէ, սէրը կը յաղթանակէ» արձանագրութեամբ:

Երեկոյեան ժամը 6:30ին, Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարին մէջ տեղի պիտի ունենայ Տեառնընդառաջի արարողութիւն: Արարողութեան ընթացքին սրբազան հայրը պիտի դիմաւորէ ուխտաւորները եւ պիտի փոխանցէ իր պատգամն ու օրհնութիւնները հայ ընտանիքներուն:

Արարողութեան աւարտին Սրբոց Ղեւոնդեանց շրջափակէն ներս տեղի պիտի ունենայ աւանդական խառուկահանդէս, որ կը խորհրդանշէ աշխարհի լոյսը՝ Յիսուս Քրիստոսը, որ եկաւ աշխարհ մեր մեղքերը սրբելու եւ իր անմահական կրակովը մեր հոգիի աղտերը մաքրելու ու վերանորոգելու համար:

Արարողութեան աւարտին, փոխադրամիջոցներ ապահովուած են մասնակիցները Ս. Պետրոս եկեղեցի վերադարձնելու համար:

Մեծի Տա`նն Կիլիկիոյ Դպրեվանքին Արուեստի Գործեր Նուիրելու Կոչ
Արեւմտեան թեմի Ազգ. առաջնորդարանի դիւանը շրջանի արուեստագէտներուն եւ արուեստի գործերու հաւաքածոներ կազմողներուն ուշադրութեան կը յանձնէ հետեւեալ կոչը, որ կու գայ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի տեսչութենէն.

Նկատի ունենալով, որ Դպրեվանքը, հաստատուած՝ Լիբանանի Պիքֆայա աւանին մէջ, աշխարհագրականօրէն հեռու է Անթիլիասի Մայրավանքէն ու անոր յարկին տակ գտնուող «Կիլիկիա» թանգարանէն, Դպրեվանքի տեսչութիւնը որոշած է նկարներու եւ քանդակներու մնայուն ցուցահանդէս մը ունենալ Դպրեվանքի յարկին տակ, որպէսզի դպրեվանեցիներն ու անոր օտար հիւրերը առիթ ունենան ուղղակի հաղորդակից ըլլալու հայ արուեստագէտներու գործերուն։

Այս նկատառումով՝ տեսչութիւնը կը խնդրէ նկարիչ ու քանդակագործ հայ արուեստագէտներէն, որ իրենց գործերէն օրինակներ նուիրեն Դպրեվանքին, կազմելու համար առաջադրուած ցուցահանդէսը։ Նկարիչներէն կը խնդրուի ուղարկել առաւելագոյնը 80×100 սմ. կամ առնուազն 50×70 սմ. չափով արուեստի գործեր, իսկ քանդակագործները կրնան իրենց նախասիրած չափով ստեղծագործել։ Նոյն խնդրանքը կ՛ուղղուի նաեւ արուեստի գործերու հաւաքածոներ կազմողներուն, որպէսզի նոյն չափի արուեստի գործեր նուիրեն Դպրեվանքին։ Արուեստի գործերուն պէտք է ընկերացնել արուեստագէտին հակիրճ կենսագրութիւնը՝ 10 տողի սահմաններուն մէջ։

Յաւելեալ տեղեկութիւններու համար, կարելի է ուղղակի կապի մէջ մտնել Դպրեվանքի տեսուչ Նարեկ արք. Ալեէմէզեանի հետ՝ հեռաձայնելով (011-961-4) 980-060 կամ (011-961-3) 486-943 թիւերուն։

«Վստահ ենք, որ մեր արուեստագէտներն ու հաւաքածոյ կազմողները պիտի ընդառաջեն այս կոչին եւ մասնակցութիւն պիտի բերեն մնայուն ցուցասրահի հաստատման», նշուած է Ազգ. առաջնորդարանի դիւանի հաղորդագրութեան մէջ:

Վանէս Մարտիրոսեան Յաղթանակ Մը Եւս Արձանագրեց
«Կլենտէյլ Նիուզ Փրէս» կը հաղորդէ, թէ Շաբաթ, Փետրուար 4ին կայացած մրցումի մը ընթացքին, Համաշխարային բռն-ցքամարտ խորհուրդի Արծաթեայ լոյս բաժանմունքի՝ միջին դասակարգի ախոյեան Վանէս Մարտիրոսեան, Սան Անթոնիոյի մէջ անգամ մը եւս համոզիչ յաղթանակ մը արձանագրեց՝ իր յաջորդական յաղթանակներուն թիւը հասցնելով 32ի, որոնցմէ 20ին պարագային՝ անոր մրցակիցները չեն կրցած մրցումը աւարտել («Նաքաու»չ):

Հայ Եկեղեցական Ճարտարապետութեան Նուիրուած Դասախօսութիւն
ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ.- Կիրակի, Փետրուար 12ին, կ.ե. ժամը 1ին, Քրեսենթա հովիտի Հայց. առաքելական եկեղեցւոյ Ս. պատարագէն անմիջապէս ետք տեղի պիտի ունենայ յայտնի ճարտարապետ եւ հայկական ճարտարապետութեան մասնագէտ Սարգիս Պալմանուկեանի բանախօսական ձեռնարկը, ուր ան պիտի ներկայացնէ տեսողական ճանապարհորդութիւն մը՝ հայ ճարտարապետական սքանչելիքներուն եւ հայկական եկեղեցիներուն ինքնատիպ յատկութեանց նուիրուած:

Սարգիս Պալմանուկեան ծնած է Հալէպ եւ շրջանաւարտ է Երեւանի «Փոլիթեխնիք» համալսա-րանէն: Ան տարբեր երկիրներու մէջ աշխատած է բազմաթիւ ճարտարապետական ընկերութեանց մէջ: Վերջին 30 տարիներուն ան գծած է հասարակական կեդրոններու, եկեղեցիներու, խորաններու, ճաշարաններու, բնակելի շէնքերու յատակագիծերը՝ Սուրիոյ, Կիպրոսի եւ Միացեալ Նահանգներու մէջ: Իր մասնագիտական աշխատանքին առընթեր, ան հայ արուեստ, հայ մշակոյթ եւ հայ ճարտարապետութիւն դասաւանդած է Լոս Անճելըսի դպրոցներուն եւ համալսարաններուն մէջ: Հրապարակային դասախօսութիւններով ան հանդէս եկած է Քալիֆորնիոյ տարբեր քաղաքներու մէջ:

Սարգիս Պալմանուկեան շահած է առաջին մրցանակը Տէր Զօրի մէջ արդէն իսկ այսօր իրականութիւն դարձած Եղեռնի յուշարձան-համալիրի մրցանքին: Հալէպի Հայ կաթողիկէ համայնքին եկեղեցւոյ նախագիծն ալ իր վաստակին կը պատկանի, ինչպէս նաեւ՝ Քառասնից Մանկանց եկեղեցւոյ շրջափակը գտնուող Յուշապատը՝ նուիրուած Եղեռնին ու վերածնունդին, եւ նոյն եկեղեցւոյ զոյգ խորանները: Անոր ամենանոր աշխատանքը Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ ներքին ձեւաւորումն էր:

Փետրուար 12ի ձեռնարկին հովանաւորողներն են տէր եւ տիկին Ալպերթ եւ Ռամոնա Թաթավոսեանները:

Ձեռնարկը կազմակերպուած է Քրեսենթա հովիտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբին կողմէ, որ հասարակութիւնը կը հրաւիրէ ներկայ ըլլալու:

Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Ազգ. առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահին մէջ (6252 Honolulu Ave., La Crescenta CA 91214): Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն:

Հայաստանի 7 Դպրոցներու Եւս Կահկարասիներ Կը Տրամադրուին
ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայաստանի վարժարաններու հիմնադրամը կը տեղեկացնէ, թէ անցեալ տարուան ընթացքին եւս կարելի եղած է յաջողութեամբ շարունակել Հայաստանի գիւղական շրջաններու վարժարաններուն կահկարասիներ տրամադրելու աշխատանքը՝ ամբողջացնելով 7 վարժարաններ կահաւորելու աշխատանքը:

Մարդասիրական այս կազմակերպութիւնը աշակերտներու յատուկ 262 նստարան-գրասեղաններ հասցուցած է Հայաստան, ինչպէս նաեւ՝ ուսուցիչներու յատուկ 65ական գրասեղաններ ու 65ական գրատախտակներ, որոնք յանձնուած են Արագածոտն մարզի Դաւիթաշէն գիւղի (նուիրատու՝ Ռապըրթ Մաթիկեան, ի յիշատակ Քրիսթին Յարութիւնեան-Մաթիկեանի), Արագածոտն մարզի Գառնահովիտ գիւղի (նուիրատուներ՝ Մոնէ Տէր Գրիգորեան, Նարէ Յովնանեան եւ Ռուբինա Մանուշխեհրի, ի յիշատակ Հարմիկ Եւ Սեդա Յովնանեաններու), Սիւնիք մարզի թիւ 8 եւ 12 վարժարաններու (ի յիշատակ Մերի Տէր Յակոբեանի կատարուած նուիրատուութիւններով), Արագածոտն մարզի Սուսեր, Ղազարաւան եւ Ափնա գիւղերուն (շնորհիւ Հայաստանի վարժարաններու հիմնադրամին կատարուած շարք մը նուիրատուութեանց):

Հիմնադրամի ատենապետ Արմէն Աբրահամեան կը յայտնէ, թէ 2011ը յաջող տարի մըն էր հիմնադրամի գործունէութեան համար, շնորհիւ դրամահաւաքի հասութաբեր շարք մը ձեռնարկներու եւ առատաձեռն նուիրատուութեանց:

2003ին հաստատուած հիմնադրամը ցարդ աշակերտական եւ ուսուցիչներու յատուկ 9000է աւելի գրասեղաններ հասցուցած է Հայաստանի գիւղերը:

Յաւելեալ տեղեկութեանց համար այցելել

www.armeniaschoolfoundation.org կայքը:

Երուսաղէմի Հայերը Վրդովուած Են Քաղաքային Իշխանութիւններէն
Երուսաղէմի հայ համայնքի ներկայացուցիչները վրդովուած են քաղաքային իշխանութիւններու՝ Հայոց պատրիարքարանի տարածքին վրայ գտնուող կանգառի օգտագործումը արգիլող որոշումէն:  Ըստ այդ որոշումին հայերը իրաւունք չունին մուտք գործելու կանգառ, կը հաղորդէ «Հաարեց» պարբերականը:

Ըստ թերթին՝ մեքենաներու կանգառատեղիի անբաւարարութեան հարցը Երուսաղէմի կեդրոնական մասի հիմնական խնդիրներէն է: Հրէական թաղամասին կողմէ օգտագործուող կանգառներէն մէկը մասնակիօրէն կը գրաւէ Հայոց պատրիարքարանի հողատարածքի մէկ մասը, որ վարձակալուած է հրէական թաղամասի զարգացման ընկերութեան կողմէ՝ 1970ականներէն ի վեր:

Տասնամեակներ շարունակ կանգառը օգտագործուած է ազատօրէն՝ բոլորին կողմէ, որոնց շարքին նաեւ հայերուն: Սակայն երկու տարի առաջ ընկերութիւնը որոշած է հայերուն արգիլել կանգառի օգտագործումը:

Անցած շաբաթ, հակառակ շրջանի հայ բնակիչներու եւ պատրիարքարանի ներկայացուցիչներու բողոքին, քաղաքապետարանի ծրագրաւորման եւ կառուցապատման յանձնաժողովը  թոյլատրած է, որ ընկերութիւնը բանեցնէ արգելքը:

«Շատ տարօրինակ էր լսել հրէական թաղամասի բնակիչներու բոլորովին  անհիմն փաստարկները իրենց հայ հարեւաններու կարիքներուն վերաբերեալ», յայտարարած է Մերեցի փոխքաղաքապետ Եոզէֆ Ալալուն՝ հանդէս գալով յանձնաժողովի որոշման դէմ:

«Ինչպէս է հնարաւոր, որ կանգառը բաց ըլլայ բոլորին համար, սակայն հայերուն արգիլուի անոր գործածութիւնը», հարց տուած է Ալալուն:

Կանգառի սեփականատէր ընկերութիւնը կը պնդէ, որ հայերը ունին իրենց ընդարձակ կանգառը 150մ. հեռաւորութեան վրայ:

Էդուարդօ Էռնեկեան Ստանձնած Է Պրազիլեան Նոր Օդակայանի Կառավարումը
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Էդուարդօ Էռնեկեանի գլխաւորած արժանթինեան «Քորփորասիոն Ամերիկա»ն Փետրուար 6ին շահած է Պրազիլի երեք սեփական օդակայաններէն մէկուն հետ պայմանագիր կնքելու իրաւունքը: Յաղթելով 4.5 միլիառ ռէալով կամ 2.6 միլիառ ամերիկեան տոլարով՝ արժանթինեան-պրազիլեան «Ինֆրամերիկա քոնսորցիում»ը շահած է  Պրազիլի օդակայանը 25 տարիով կառավարելու իրաւունքը: Համագործակցութեան մէջ ներգրաւուած են 50ական տոկոս մասնաբաժինով արժանթինեան «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութիւնը եւ պրազիլեան «Ինտրաւիքս էմպրենտիմիենտոս»ը:

«Քորփորասիոն Ամերիկա»ն, որ կը կառավարէ «Աէրոփորթոս Արժանթինա 2000»ի օդակայանները, եւ «Ինտրաւիքս»ը շահած են Պրազիլի «Փրեզիտենթ Խուսելինիօ Քուպիշէք» ճամբորդական համալիրի կառավարման իրաւունքը:

Արժանթինահայ Էդուարդօ Էռնեկեանի սեփականութիւնը հանդիսացող «Քորփորասիոն Ամերիկա»ն անցեալ տարուան Նոյեմբերին շահած էր նաեւ Նաթալի մէջ «Սան Կոնսալօ տօ Ամարանդ» օդակայանի բարելաւման պայմանագիրը: Արժանթինեան հսկան ծրագրային պայմանագիր պիտի կնքէ նաեւ Սան Փաոլոյի մօտ գտնուող երկու մեծ օդակայաններու համար:

Պրազիլի մէջ ճամբորդական նոր համալիրի պայմանագիրին կնքումէն երեք ամիս ետք, «Քորփորասիոն Ամերիկա»ն շրջանցած է Պրազիլի օդակայաններու շուկային մէջ իր մրցակիցները, քանի որ  2014ին իրականացուելիք աշխարհի առաջնութեան ընդառաջ՝ շատ մեծ հետաքրքութիւն կայ Պրազիլի օդակայաններու կառավարման իրաւունքի ձեռքբերման նկատմամբ:

Ըստ տեղեկութիւններուն, Էդուարդօ Էռնեկեանի ընկերութիւնը կը կառավարէ ընդհանուր առմամբ 48 օդակայան, որոնց 33ը՝ Արժանթինի մէջ, հինգը՝ Փերուի, ինչպէս նաեւ՝ Ուրուկուէյի, Իտալիոյ, Հայաստանի, Էքուատորի եւ Պրազիլի մէջ:

Պոլսահայ Բանաստեղծ Զարեհ Խրախունի Կը Պարգեւատրուի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» Շքանշանով
ՊՈԼԻՍ, «Մարմարա».- Հաճոյքով կը տեղեկանանք թէ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան 3 Փետրուար 2012 թուակիր հրամանագիրով «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրեց Պոլսահայ արժէքաւոր բանաստեղծ, «Մարմարա»ի երկարամեայ աշխատակից Զարեհ Խրախունին։

Արթուր Աբրահամի Յաջորդ Մենամարտը՝ Մարտ 31ին
ՊԵՐԼԻՆ, «ՓանԱրմինիըն».- Հայ բռն-ցքամարտիկ Արթուր Աբրահամ իր յաջորդ մենամարտը պիտի իրականացնէ Մարտ 31ին, գերմանական Քիլ քաղաքի «Սփարքասէն»ի մէջ,  սակայն տակաւին յայտնէ չէ, թէ ով է անոր հակառակորդը։

Նշեալ մենամարտը պիտի ըլլայ  Աբրահամի այս տարուան երկրորդ մենամարտը: Յիշեցնենք, որ Յունուար 14ին՝ ան 5րդ պտոյտին «նոք աու»չով յաղթած է արժանթինցի Փապլօ Ֆարիասին:

«Ես ուզում եմ կրկին աշխարհի չեմփիոն (ախոյեան-Խմբ.) դառնալ: Եւս 1-2 մենամարտ կ՛անցկացնեմ եւ պատրաստ կը լինեմ պայքարելու չեմփիոնական գօտու համար», ըսած է Աբրահամ fightnews.com-ին:

Ռուսահայերը Պիտի Սատարեն Փութինին
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ռուսիոյ նախագահական թեկնածու Վլատիմիր Փութինի նախընտրական ժամանակաւոր յանձնախումբի ղեկավար Ստանիսլաւ Կովորուխինի հետ հանդիպումի ընթացքին ռուսահա-յութեան  ներկայացուցիչները յայտարարած են, որ յառաջիկայ նախագահական ընտրութիւններուն պիտի քուէարկեն յօգուտ Ռուսիոյ վարչապետին: «Փութինը միշտ էլ շատ ուշադիր է եղել ու յարգանքով վերաբերուել Ռուսաստանում ապրող հայերիս: Վարչապետին ես ճանաչում եմ արդէն 25 տարի, եւ այս ժամանակահատուածում նա երբեք չի շփուել իմ հետ՝ որպէս կովկասեան պատկանելիութիւն ունեցող մարդու», ըսած է Արթուր Չիլինկարով՝ ընդգծելով, որ Ռուսիան կրնայ իր յոյսը դնել իր երկրին մէջ բնակող հայերուն վրայ:

Ռուսիոյ մէջ բնակող հայերու միութեան նախագահ Արա Աբրահամեան իր հերթին շեշտած է, որ Փութինի ազգային քաղաքականութիւնը կը նպաստէ բազմազգեան երկրի զարգացման:

Սիպիլի Գրական Տողերու Հնչեղութեամբ Հրապարակի Վրայ Է Աննա Պուրմայի Ձայնասկաւառակը
ԱԹԷՆՔ, «Ազատ Օր».- Պոնտական ծագումով յոյն երգչուհի Աննա Պուրմայի նոր ձայնասկաւառակը հրապարակուած է՝ «Մեր բակի վարդերը» խորագրով:

Երիտասարդ երգչուհին զգայուն ներկայութիւն եղած է յոյն մեծահամբաւ երգիչներու մօտ: Ան 9 տարիներ առաջ բեմ բարձրացած էր Էորղոս Տալարասի կողքին, ապա տարբեր ելոյթներով իր տեղը գրաւած յոյն երաժշտական բեմերուն վրայ: Այս ձայնասկաւառակը իր առաջին անհատական գործն է, ուր կը համագործակցի Լաւրենտիս Մախերիցաս:

Երգերը գրած են Թաքիս Պուրմաս, Թոտորիս Կոնիս եւ Սոթիրիս Վոփիս:

Հայ բանաստեղծութեան կին ներկայացուցիչ Սիպիլի (Զապէլ Ասատուր, 1893-1934) մէկ բանաստեղծութեան վրայ երգ մը յօրինուած է, հայութեան մեծ բարեկամ եւ յունալեզու «Հայկական Քնար» հաւաքածոյի հեղինակ Քուլիս Ալեփիսի թարգմանութեամբ՝ «Ինձ մի խօսիք» խորագրով: Այս երգը Աննան կը մեկնաբանէ դաշնակի ընկերակցութեամբ:

Երիտասարդ երգչուհին մեծ սէր կը տածէ հայութեան հանդէպ, մանաւանդ հայ գրականութեան հանդէպ: Այս իմաստով ալ ան նախընտրած է հայ բանաստեղծուհիին քերթուածը ընտրել, իր ձայնասկաւառակին համար:

Էրիք Նազարեանի «Պոլիս»ը Կը Ցուցադրուի Լոնտոնի Մէջ
ԼՈՆՏՈՆ.- Յունուար 27ին, Հրանդ Տինքի նուիրուած հաւաքի մը ընթացքին, Լոնտոնի համալսարանի Արեւելեան եւ ափրիկեան ուսմանց բաժանմունքին մէջ ցուցադրուած է նաեւ Էրիք Նազարեանի «Պոլիս»ը շարժապատկերը:

Համալսարանի Հայագիտական ծրագիրին կողմէ կազմակերպուած հաւաքին ներկայ եղած են աւելի քան 200 բրիտանացի, հայ եւ թուրք ուսանողներ, համալսարանի անձնակազմէն անդամներ եւ հրաւիրեալներ: Շարժապատկերի ցուցադրութենէն ետք, Էրիք Նազարեան, դոկտ. Քերեմ Էօքտեմ, պատմաբան Արա Սարաֆեան եւ յօդուածագիր Քորայ Քիւզկէօրեն մասնակցած են քննարկումի մը, որ նուիրուած էր շարժապատկերին: Համադրողն էր Հայագիտական հիմնարկէն դոկտ. Սիւզան Փաթին:

Քննարկումէն ետք տեղի ունեցած է կարծիքներու աշխոյժ փոխանակում՝ ներկաներուն եւ քննարկման մասնակիցներուն միջեւ:

Նախքան շարժապատկերին ցուցադրութիւնը, Էրիք Նազարեան ներկայացուցած է շարժապատկերը պատրաստելու շարժառիթը՝ ըսելով, թէ անոր մղիչ ուժը եղած էր  Հրանդ Տինքի սպանութիւնը՝ Պոլսոյ երաժշտական կեանքին մէջ հայութեան բերած կարեւոր ներդրումը լուսարձակի տակ առնելու փափաքին կողքին:

Շարժապատկերը Հայկական Ցեղասպանութեան հարցը կը քննէ հայ երաժիշտի մը եւ հնութիւններ ծախող թուրքի մը միջեւ ստեղծուած կապին միջոցաւ:

Հայերը Եւրոպայի Մեծագոյն Եկեղեցին Պիտի Կառուցեն
ՔԻԵՒ, «Արմէնփրէս».- Քիեւի հայ համայնքը կը նախատեսէ Եւրոպայի մեծագոյն ուղղափառ եկեղեցին կառուցել: Համաձայն նախագիծին, տաճարը պիտի ունենայ 50 մեթր բարձրութիւն ու պիտի ընդգրկէ 1 հեկտար տարածք: Եկեղեցւոյ տարածքին պիտի կառուցուի նաեւ հայկական մշակոյթի կեդրոն: Հայաստանէն կեդրոնական տաճար պիտի տարուին 16 խաչքարեր: Ըստ ծրագիրին, եկեղեցւոյ կառուցումը պիտի սկսի այս տարուան Մարտին:

ՀՄԸՄ Լոս Անճելըսի Մասնաճիւղի Անդամները «Արարատ Տուն» Կ՛այցելեն
ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ.- ՀՄԸՄի Լոս Անճելըս մասնաճիւղի աւանդութեան վերածուած «Արարատ տուն» տարեկան այցելութիւնը, այս տարի տեղի ունեցաւ Կիրակի, Փետրուար 5ին: Լոս Անճելըսի մասնաճիւղէն 55 սկաուտներ եւ ծնողական օժանդակ մարմինէն 7 անդամներ այցելեցին Միշըն Հիլզ գտնուող ծերանոցը՝ իրենց տատիկներն ու պապիկները զուարճացնելով, անոնց հրամցնելով հայկական երգեր, պարեր, սկաուտական կանչեր եւ բանաստեղծութիւններ:

Յայտագիրներու աւարտին սկաուտները նաեւ առիթ ունեցան զրուցելու բացայայտօրէն շատ գոհ մնացած տարեցներուն հետ՝ աւելի մօտէն ծանօթանալով անոնց:

Նուիրատուներ Նեցուկ Կը Կանգնին Նազարեանի Ընտրապայքարին
Քալիֆորնիոյ խոր-հրդարանին մէջ նահանգի 46րդ ըն-տրատարածքը ներկայացնելու համար ընտրապայքար տանող Ատրին Նազարեանի ընտրարշաւը ցարդ ապահոված է հարիւրաւոր նուիրատուներու աջակցութիւնը:

Մինչեւ 2011ի վերջաւորութիւնը, միայն երկու ամիսներու ընթացքին, Նազարեանի ընտրապայքարին համար կատարուած նուիրատուութիւնները հասած են 156,000 տոլարի՝ գրեթէ ամբողջութեամբ կատարուած անհատներու եւ ոչ թէ մեծ ընկերութիւններու կողմէ, իսկ ընտրապայքարի ծախսերուն համար ներկայիս կը մնայ մօտաւորապէս 152,000 տոլար, այսինքն՝ հաւաքուած գումարէն ցարդ միայն 3 տոկոսը ծախսուած է:

«Քալիֆորնիոյ մէջ մաքրուր ընտրապայքարներ» կազմակերպութենէն Ուէյն Ուիլեըմ ողջունած է այն իրողութիւնը, որ Նազարեան միայն փոքր նուիրատուներէ կրցած է նման գումար մը ապահովել՝ հեռու մնալով իրենց շահերը պաշտպանելու համար քաղաքական նուիրատուութիւններ կատարող հսկայ ընկերութիւններէն: Ան աւելցուց, թէ այս պատճառով, ինք եւս որոշած է նեցուկ կանգնիլ Նազարեանի ընտրապայքարին:

Ատրին Նազարեան ներկայիս անձնակազմի պետն է Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի անդամ Փօլ Գրիգորեանին: Ան հասակ նետած է Սան Ֆերնանտօ հովիտի մէջ եւ տնտեսագիտութեան վկայականը ստացած է Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղէն: Ան նաեւ իբրեւ կամաւոր աշխատած է զանազան կազմակերպութեանց հետ եւ հիմնադիր անդամներէն մէկն է ՀԲԸՄի «Յաջորդ սերունդ» խորհրդատուական ծրագիրին:

Քալիֆորնիոյ 46րդ ընտրատարածքի նախնական ընտրութիւնները տեղի պիտի ունենան Յունիս 5ին:

Ազգային Առաջնորդարանը Հրապարակեց Կարօ Պետրոսեանի «Հայեցի Կրթութիւն Եւ Ճանապարհ» Հատորը
ԿԼԵՆՏԷՅԼ.- 2012 տարին հազիւ բացուած՝ Միացեալ Նահանգներու Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանը լոյս ընծայեց բազմավաստակ դաստիարակ Կարօ Պետրոսեանի նորագոյն հատորը, որ կը կրէ «Հայեցի Կրթութիւն եւ Ճանապարհ» խորագիրը։

Այս նախաձեռնութիւնը գործնական ընդառաջում մըն է Արամ Ա. կաթողիկոսի պատգամին, որ 2012 տարին կը հռչակէ Հայ Գիրքի Տարի։ Այս հրատարակութիւնը նաեւ առաջինն է նախաձեռնութիւններու շարքի մը, որ պիտի նուիրուի Հայ գիրքին։

Հատորին կողքը գունաւոր ու գեղարուեստական գործ է, մէկ յօրինումը՝ ծանօթ արուեստագէտ Սիրուն Երէցեանի. ձեւաւորման մասնակցած է Հէրի Մեսրոպեան։ Հրատարակութիւնը իրականացած է «Հայ Գիր» հրատարակչատան հետ գործակցաբար։

Գիրքը կը բացուի թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի խօսքով: Առաջնորդ սրբազանը վեր կ՛առնէ այս ու նմանօրինակ հրատարակութիւններու օգուտները՝ մեր ժառանգութիւններն ու աւանդները նոր սերունդին ու ընդհանրապէս մեր ժողովուրդին ծանօթացնելու իմաստով։ «Երեք Խօսք» խորագիրով հակիրճ բացատրական մը ունի հեղինակը, որ կ՛անդրադառնայ մեր տօներուն, մեր եկեղեցւոյ ու մշակոյթին, եւ բարեգործ միութեանց հետ մեր հասարակութեան կապին ու սիրոյն։

Հատորը ունի ներքին երեք բաժանմունքներ։ Առաջինին մէջ, հեղինակը 12 գլուխներու տակ բացատրութիւն կու տայ մեր ազգային, եկեղեցական ու համաշխարհային տօներու մասին, ինչպէս՝ Արցախի ու Հայաստանի վերաբերող տօներ, Ամանորի, Ս. Ծննդեան, Ս. Յարութեան, ապա նաեւ՝ Գոհաբանութեան, Ուսուցիչներու եւ Մայրերու տօները։ Իւրաքանչիւրին մասին տրուած են պատմական ծանօթութիւններ ու արժեւորում։

Երկրորդ բաժինը նուիրուած է հայկական երեք յարանուանութեանց՝ Առաքելական, Կաթողիկէ ու Աւետարանական եկեղեցիներուն. նմանապէս կը տրուին պատմական ծանօթութիւններ, գիտելիքներ՝ նուիրապետական Աթոռներուն մասին, վեր կ՛առնուին իւրաքանչիւրին նպաստը՝ մեր մշակոյթին ու ազգային իրագործումներուն։

Երրորդ ու վերջին բաժինը նուիրուած է հայկական մշակութային ու բարեսիրական միութիւններուն։ Հեղինակը լուսարձակի տակ առած է «Համազգային»ը, «Թէքէեան» ու «Նոր Սերունդ» մշակութային միութիւնները, անոնց դերակատարութիւնն ու ներդրումը՝ մեր մշակոյթի ծանօթացման, պահպանման ու զարգացման մէջ։ Այս գլուխին տակ ներկայացուած են նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն ու Հայ Օգնութեան Միութիւնը՝ իրենց աշխատանքի տարողութեամբ ու դերակատարութեամբ։

Հատորի աւարտին, հեղինակը գիրքին բովանդակութեան մասին սեղմ բացատրական մը ունի անգլերէնով։ Հատորը կը փակուի օգտագործուած աղբիւրներու ցանկով։

Ինչպէս առաջնորդը գրած է իր «Օգտակար Հատոր մը՝ Հայեցի Կրթութեան Ոլորտին մէջ» խօսքին մէջ. «(հատորի) Էջերէն կ՛արտացոլան մեր հին ու ժամանակակից պատմութենէն արժէքներ, օգտաշատ գիտելիքներ՝ մեր յարանուանութեանց,  մշակութային ու բարեսիրական միութեանց եւ անոնց ծառայութիւններուն մասին». հատոր մը՝ որ հաւասարապէս օգտակար է բոլորին, մասնաւորապէս՝ հայ դաստիարակին եւ ուսանողութեան։ «Հայեցի Կրթութիւն եւ Ճանապարհ» խորագրուած այս հատորը ոչ միայն «վերաքաղ»ի առիթ է, այլեւ մեր հաւաքական կեանքի իրականութեանց մասին յաւելեալ մանրամասնութիւններ փոխանցող պատուհան, նաեւ բաց հրաւէր՝ մասնակից ըլլալու հայ հասարակական կեանքին»։

Այս հրատարակութիւնը արժանի է ոչ միայն մեր ընթերցասէր հասարակութեան, այլ մանաւանդ նոր սերունդներուն ու դաստիարակներուն ուշադրութեան, որովհետեւ կը կազմէ աննիւթական կամուրջ մը՝ մեր ազգային աւանդներուն ու ապրող պատմութեան հետ։

Մոնթեպելլոյի Պատանեկան Միութեան Համայնքային Ընթրիքը՝ Փետրուար 10ին
ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- ՀՅԴ Մոնթեպելլոյի «Վահան Քարտաշեան» պատանեկան միութիւնը կազմակերպած է իր համայնքային հերթական ընթրիքը, որ տեղի պիտի ունենայ Ուրբաթ, Փետրուար 10ին, երեկոյեան ժամը 7էն 10, Մոնթեպելլոյի Հայ կեդրոնին մէջ (420 Washington Blvd., Montebello, CA 90640):

Մասնակցութեան սակը 10 տոլար է: Յաւելեալ տեղեկութեան համար դիմել vahancardashian@gmail.com հասցէին:

Հայաստանի Բնակարանային Կարիքներուն Նուիրուածա Դասախօսութիւն
ՇԸՐՄԸՆ ՕՔՍ.- Կազմակերպութեամբ «Արփա» հիմնարկին, Հինգշաբթի, Փետրուար 9ին, երեկոյեան ժամը 7:30ին, «Մերտինեան» վարժարանի սրահին մէջ (13330 Riverside Dr. Sherman Oaks, CA 91403) տեղի պիտի ունենայ Հայաստանի բնակարանային կարիքներուն նուիրուած դասախօսական ձեռնարկ մը:

Ձեռնարկին բանախօսն է Գոհար Պալեան, որ Հայաստանի մէջ բնակարանային հարցերու «Ֆուլըր» կեդրոնի պաշտօնատարներէն է եւ անցեալին աշխատակցած է նաեւ «Հեպիթեթ ֆոր Հիւմենիթի» մարդասիրական կազմակերպութեան հետ, որ նմանապէս բնակարաններ կը փորձէ ապահովել կարիքաւոր ընտանիքներու: Ան նաեւ իբրեւ կամաւոր կը նպաստէ  հայկական եւ միջազգային կազմակերպութեանց գործունէութեան:

Ձեռնարկին մասին յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել դոկտ. Յակոբ Փանոսեանին՝ (818) 453-0618 թիւով կամ info@ARPAInstitute.org:

Վեց Տարեկան Մեդալակիրը Գլենդէյլի Երիտասարդական Կենտրոնում
ԳԼԵՆԴԷՅԼ.- Երկուշաբթի, Յունուար 30ին Գլենդէյլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոն այցելեցին Միացեալ Նահանգներ ժամանած Հայաստանի «Դուքենդօ Ֆեդերացիա»ի սաները, մարզադպրոցի գլխաւոր տնօրէն Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ: Խմբին ուղեկցում էր Բալաբէկ Բարսամեանը: Պատանի եւ երիտասարդ մարզիկները առիթ ունեցան շրջել Երիտասարդական կենտրոնը եւ ծանօթանալ կենտրոնի հնարաւորութիւնների հետ:

Խումբը մասնակցել է Յունուար 26-28 կայացած Միջազգային մարտարուեստի առաջնութեան մրցութիւններին, որոնք կայացել են Լաս Վեկաս քաղաքում: Սոյն առաջնութեան մրցութիւնները տարին մէկ անգամ կայանում են տարբեր տարիքային եւ ոճային խմբերի միջեւ: Այս տարուայ մրցութիւններին մասնակցում էին Միացեալ Նահանգների տարբեր նահանգներից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ: Հայաստանի խումբը բաղկացած է հետեւեալ մարզիկներից՝ Արման Կարապետեան, Կարէն Նահապետեան, Անրի Վարդանեան Արամ Թովմասեան, Սուրէն Սարգսեան եւ Արայիկ Վիրաբեան: Խմբին գլխաւորում է նաեւ Հայաստանի «Դուքենդօ Ֆեդերացիա»ի նախագահ՝ Հայկ Վարդանեանը:

Հայաստանի մարզիկները 4 ոսկէ, մէկ արծաթ եւ մէկ բրոնզ մեդալներով բարձր վարկանիշ են ապահովել Հայաստանի մարտարուեստին: Հետաքրքրական է, որ հաւաքականի տարիքով փոքրագոյն անդամ՝ վեց տարեկան Արայիկ Վիրաբեանը եւ ամենամեծը 22 տարեկան Արման Կարապետեանը շահելով ոսկէ մեդալներ բարձր են հնչեցրել Հայաստանի անունը մարզական միջազգային այս բեմում:

Հայ համայնքն ու մարտարուեստի մօտ կանգնած շրջանակները ջերմութեամբ են ընդունել մարզական խմբի անդամներին, յատկապէս Ամերիկայի «Դուքենդո»ի կենտրոնական դպրոցը՝ Յովիկ Թադեւոսեանի գլխաւորութեամբ, որը մինչեւ մրցումներին հասնելը փորձի փոխանակութեամբ եւ մարզական դպրոցի հնարաւորութիւնները մարզիկներին տրամադրելով նպաստել էր խմբի պատրաստուածութեանը:  Պէտք է նշել, որ Միջազգային «Դոքենդօ Ֆեդերացիա»ի նախագահ Գոռ Վարդանեանը իր գլխաւոր հովանաւորութեամբ իրագործելի է դարձրել Հայաստանի մարզիկների մասնակցութիւնը այս մրցաշարին:

Պոլսահայ Մտաւորական Սեւան Նշանեան Հինգ Ամսուան Բանտարկութեան Դատապարտուած Է
ՊՈԼԻՍ.– Թրքական «Էն. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին համաձայն, պոլսահայ մտաւորական Սեւան Նշանեան Թուրքիոյ մէջ դատապարտուած է հինգ ամսուան բանտարկութեան՝ Իզմիրի Շիրինճէ գաւառին մէջ ժայռափոր գերեզման կառուցելու մեղադրանքով: Ըստ աղբիւրին, ան Շիրինճէի մէջ կատարած  է անօրինական շինարարութիւն, որուն պատճառով ալ Սելչուկի քրէական դատարանը զայն դատապարտած է հինգ ամսուան բանտարկութեան: Յիշեցնենք, որ լեզուաբան, լրագրող, գիրքերու հեղինակ Սեւան Նշանեան Թուրքիոյ մէջ կը զբաղի նաեւ հիւրանոցներու գործով: Անոր պատկանող հիւրանոցները իրենց իւրայատկութեան պատճառով, մեծապէս փնտռուած են այցելուներուն կողմէ։ Սեւան Նշանեան յայտնի է նաեւ Հայոց Ցեղասպանութեան եւ ընդհանրապէս Հայկական հարցին մասին կատարած իր խիզախ յայտարարութիւններով:

Երուսաղէմի Թորգոմ Պատրիարքը՝ Մտահոգիչ Վիճակի Մէջ
ԵՐՈՒՍԱՂԷՄ.- Երուսաղէմի Հայոց պատրիարքարանը Շաբաթ, 4 Փետրուար թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Թորգոմ արք. Մանուկեան պատրիարքը Յունուար 19էն ի վեր կը գտնուի հիւանդանոց, ծանր թոքատապի եւ ուղեղային կաթուածի հետեւանքով: Ըստ հաղորդագրութեան՝ 93ամեայ պատրիարքը, որ նաեւ «Փարքինսընզ» հիւանդութեամբ կը տառապի, գրեթէ անգիտակից վիճակի մէջ է: Ներկայիս բժիշկները կը փորձեն անոր թոքերուն մէջ հաւաքուած հեղուկը պարպել:

Նկատի ունենալով պատրիարքին ծանր վիճակը՝ պատրիարքարանի Տնօրէն ժողովը Յունուար 30ին որոշած է պատրիարքական փոխանորդ նշանակել Նուրհան արք. Մանուկեանը, վարելու համար պատրիարքարանի առօրեայ գործերը:

Կը նշուի նաեւ, թէ Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամները հերթով կ՛այցելեն եւ կը հսկեն պատրիարք հօր:

«Թռիչք՝ Կկուի Բնի Բարձրունքով» Թատերգութեան Բեմադրութիւնը՝ ՀՄԱԿի «Կոմիտաս» Սրահին Մէջ
Հինգշաբթի եւ Ուրբաթ, Փետրուար 2ին եւ 3ին, Թեհրանի ՀՄ «Արարատ» կազմակերպութեան կեդորնատեղիի «Կոմիտաս» սրահին մէջ, նոյն կազմակերպութեան Արուեստից միութեան «Արամայիս Աղամալեան» թատերախումբի յաջող խաղարկութեամբ բեմ հանուած է Քեն Քէյսիի «Թռիչք՝ կկուի բնի բարձրունքով» թատերգութիւնը՝ երեք արարով: Թատերգութիւնը կը ներկայացնէ հոգեվիճակը հոգեբուժարանի մը մէջ բժշկուող հիւանդներու, որոնք, ըստ հեղինակին, հիւանդներ չեն, այլ պարզապէս, մարդիկ, որոնք չեն կրնար համակերպիլ զիրենք շրջապատող դաժան հասարակութեան հետ: 17 դերակատարներու մասնակցութեամբ ներկայացուած թատերգութեան թարգմանիչն ու բեմադրիչն է Վահագն Ազիզեանը:

Իր Աշխատանքները Աւարտեց ՀՅԴ Յունաստանի 76րդ Շրջանային Ժողովը
ԱԹԷՆՔ, «Ազատ Օր».-  Շաբաթ եւ Կիրակի 4-5 Փետրուար 2012ին, Գոքինիոյ մէջ գումարուեցաւ ՀՅԴ Յունաստանի կառոյցի 76րդ Շրջանային ժողովը:

Օրակարգի բոլոր հարցերու քննարկումէն ետք, ժողովը ընտրեց ՀՅԴ Յունաստանի կեդրոնական կոմիտէի նոր կազմը, որ կը բաղկանայ հետեւեալ անդամներէն. Գոլանեան Գէորգ, Կարինեան Խաչիկ, Մանկոյեան Արա, Յովակիմեան Թագւոր, Պէրպէրեան Նազարէթ, Պետրոսեան Դաւիթ, Մարտիկեան Մարտիկ:

Երեք Հայ Խանութ Թալանուած՝ Գահիրէի Ցոյցերուն Ընթացքին
ԳԱՀԻՐԷ, «Արմաւենի».-  Երեք հայերու պատկանող խանութներ թալանուած են Յունուար 25էն ի վեր Եգիպտոսի տարածքով սկսած ցոյցերուն ընթացքին, ըստ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին:

«Երեք հոգւոյ խանութ թալանուած է ցոյցերուն ընթացքին եւ կողոպտողներու անակնկալ յարձակումներուն հետեւանքով», կ՛ըսէ Աշոտ եպիսկոպոս Մնացականեան: «Սակայն ոչ մէկ մարդկային վնաս պատահած է», կ՛աւելցնէ սրբազան հայրը, առանց յաւելեալ մանրամասնութիւններ տալու:

Սրբազան Մնացականեան կը հաւաստիացնէ, որ համայնքի անդամները «անհանգիստ եւ մտահոգ են երկրին մէջ տեղի ունեցող վերջին մէկ շաբաթուան իրադարձութիւններով, բայց  ոչ ոք մասնակցած է կազմակերպուած ցոյցերուն»:

Սփիւռքահայ Մտաւորականներ Կը Պարգեւատրուին «Մովսէս Խորենացի» Շքանշանով
ՊԷՅՐՈՒԹ, «Ազդակ».- Հայ գրատպութեան 500ամեակին առիթով, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրով որոշուած է «Մովսէս Խորենացի» շքանշանով պարգեւատրել «Ազդակ»ի երկար տարիներու խմբագրակազմի վաստակաշատ անդամ, գրող, բանաստեղծ Շահանդուխտը, «Ազդակ»ի արաբերէն յաւելուածի խմբագիր, Արաբ գրողներու միութեան անդամ եւ պատմաբան դոկտ. Նորա Արիսեանը (Սուրիա) եւ պատմագէտ, թարգմանիչ Ալեքսանտր Քէշիշեանը (Սուրիա):