Asbarez News - Armenian Edition » Ջաւախք

Շեւարտնածէ Մտահոգ Է Վրաստանի Ժողովրդագրական Վիճակով
ԹԻՖԼԻՍ, «Երկիր».- Վրաստանի նախկին նախագահ Էտուարտ Շեւարտնածէ մտահոգ է երկրի ժողովրդագրական վիճակով: Անոր համաձայն, վրացի ժողովուրդը «ոչնչացման եզրին է», իսկ իշխանութիւնները ոչինչ կ՛ընեն երեխաներու ծնունդը խթանելու համար: Շեւարտնածէ ներկայ Վրաստանը բաղդատած է 20րդ դարու 30ական թուականներուն հետ, երբ Վրաստանի մէջ վրացիները աւելի քիչ էին, քան հայերն ու ատրպէյճանցիները:

«Վրաստանի ներկայ իշխանութիւնները անգիտակցաբար «Վրաստանը առանց վրացիներու» քաղաքականութիւն կ՛իրականացնեն, ոչ մէկ քայլի կը դիմեն երկրի ժողովրդագրական վիճակը շտկելու հարցով, մինչդեռ Վրաստանի դրացիները կը բազմանան եւ իրենց երկիրներու սահմաններէն դուրս գալով՝ կը սկսին նուաճելու Վրաստանի տարածքը», յայտարարած է նախկին նախագահը:

Ջաւախք- Ամենայն Հայոց Կաթողիկոսը Այցելած Է Ախալքալաք
ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը երէկ, Վրաստանի Իլիա Բ. պատրիարքի ուղեկցութեամբ, այցելած է Ախալքալաք:

Քաղաքի մուտքին, երկու Եկեղեցիներուն պետերը դիմաւորուած են տեղական իշխանութեան մարմիններու ներկայացուցիչներուն կողմէ՝ գլխաւորութեամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլէթ Մովսիսեանի, շրջանային վարչութեան նախագահ Նայիրի Իրիցեանի, շրջանի ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանի, Ջաւախքի մէջ առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյեանի, Ախալքալաքի եւ Կումպուրտոյի առաջնորդ Նիքոլոզ միթրոփոլիթ Փաչվաշվիլիի:

Ճաշակելով մատուցուած աղ ու հացը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Վրացի պատրիարքը ուղեւորուած են հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցւոյ յարակից հրապարակին վրայ հաւաքուած հազարաւոր հայորդիները իրենց հայրապետը դիմաւորած են ազգային երաժշտութեամբ, ծափողջոյններով ու բարեմաղթանքներով:

Օրհնելով ժողովուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Վրացի պատրիարքը առաջնորդուած են Ս. Խաչ եկեղեցի, ուր հայրապետին հանդիսապետութեամբ կատարուած է գոհաբանական աղօթք: Ապա Գարեգին Բ. սրբալոյս միւռոնով օծած է եկեղեցւոյ բակին մէջ æաւախք հովուապետական իր այցելութեան առիթով կանգնեցուած խաչքարը:

Օծման արարողութենէն ետք, հրապարակի բեմահարթակէն երկու Եկեղեցիներու պետերը օրհնութեան խօսքով դիմած են ներկայ ժողովուրդին: «Աւելի քան մէկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. վեհափառ հայրապետն այցելեց սրբուհի Նունէի ոտնահետքերը կրող այս օրհնեալ երկրամասը՝ իր Հայրապետական օրհնութիւնը սփռելով հայութեան, համընդհանուր ոգեւորութեան ու ցնծութեան մթնոլորտում:

«Այսօր էլ մենք երջանկութիւնն ունենք այցելելու æաւախքի հաւատաւոր մեր զաւակներին եւ հայոց ոսկեղինիկ լեզուով դիմելու ձեզ, որով հայ հովիւները խօսել են Սուրբ Նունէի հետ, եւ փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տէր Յիսուս Քրիստոսին, որ այցելել է նաեւ հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Ս. Աւետարանով, Իր սրբերի վկայութիւններով հաստատել հաւատքի մէջ, զօրացրել ու շնորհազարդել արարումի մէջ եւ դարերի փորձութիւնների մէջ խնամել ու ապրեցրել փրկութեան յոյսով:

«Դիմում ենք ձեզ նաեւ Մեր երջանկայիշատակ նախորդների փոխարէն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել æաւախք, սակայն հանգամանքները թոյլատու չեղան: Այսօր, դուք, սիրելի զաւակներ մեր, Վրաստանի լիիրաւ եւ արժանապատիւ քաղաքացիներն էք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն էք հաւասար պարտականութիւններով ու հաւասար իրաւունքներով: Եւ այս իրողութիւնը նաեւ ձեր հզօրութիւնն է, քանզի դուք՝ որպէս հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարեւոր հատուածն էք վրաց բազմազգ ու բազմամշակոյթ հայրենիքի», ըսած է վեհափառը՝ յորդորելով ջաւախքահայութիւնը ամուր մնալ իր հաւատքին մէջ, ամուր պահել իր ընտանիքը, կենսունակ՝ ազգային-մշակութային հաստատութիւնները, լուսաւոր ու պայծառ՝ հայ ինքնութեան ակունքները՝ դպրոցներն ու եկեղեցիները:

Խօսքի աւարտին, կաթողիկոսը Ս. Խաչ եկեղեցւոյ նուիրեց Ս. Աստուածամօր պատկերը, իսկ æաւախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ հայր Բաբգէնի կուրծքը զարդարեց լանջախաչով՝ գնահատելով անոր նուիրեալ ծառայութիւնը:

Իր կարգին Իլիա պատրիարք, եկեղեցիին ընծայեց Ս. Գէորգի սրբապատկերը: Այնուհետեւ, Համայն Վրաստանի պատրիարքը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելած են Ս. Միքայէլ հրեշտակապետի վրացական եկեղեցին:

Նոյն օրը երեկոյեան, Գարեգին Բ. հայրապետը այցելած է Ախալքալաքի թիւ 2 եւ թիւ 4 դպրոցները, ուր հանդիպումներ ունեցած է ուսուցիչներու հետ, ինչպէս նաեւ ներկայ գտնուած է այցելութեան առթիւ կազմակերպուած գեղարուեստական երեկոյին:

Յայտնաբերուած Է «Խոզի Հարբուխ»ի Զանգուածային Վարակ Ջաւախքի Մէջ
ՋԱՒԱԽՔ, «Առաւօտ».- Ջաւախքէն ստացուած լուրերու համաձայն, Վրաստանի Ծղնեթի բնակավայրին մէջ, Միաւորուած ազգերու կազմակերպութեան (ՄԱԿ) նախաձեռնած սեմինարին մասնակից 34 ախալցխացիներ եւ քուեմօ-քարթլիցիներ վարակուած են «խոզի հարբուխ»ով:

Սեմինարի մասնակից 18-26 տարեկան երիտասարդները ունեցած են հազ, տենդ եւ բարձր ջերմաստիճան։ Բոլորն ալ տեղափոխուած են հիւանդանոց, սակայն կարճ ժամանակ ետք դուրս եկած՝ բուժումը տան մէջ շարունակելու պայմանով:

Ջաւախքահայ Գործիչ Մը Եւս Բանտարկութեան Կը Դատապարտուի
ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Հետք».- Յունուար 27ին Ախալքալաքի շրջանային դատարանը, նախագահութեամբ Արարատ Եսոյեանի, 4 տարուան բանտարկութեան դատապարտեց Ախալքալաքի «Երիտասարդական ռատիօ»ի եւ միաժամանակ «Ջաւախք-ինֆօ» լրատուական կայքի գործադիր տնօրէն Արամ Բաթոյեանը՝ զէնք ձեռք բերելու ու պահելու, ինչպէս նաեւ զանգուածային անկարգութիւններ կազմակերպելու յանցանքով:

Յիշեցնենք, որ 2008ի Յուլիս 21ին, վրաց-օսական պատերազմէն օրեր առաջ, «Միասնական Ջաւախք» ժողովրդավարական դաշինքի շարք մը անդամներու հետ ձերբակալուած էին նաեւ Արամ Բաթոյեան եւ «Միասնական Ջաւախք»ի նախագահ Վահագն Չախալեանը: Իսկ նախապէս՝ Յուլիս 17ին, Ախալքալաքի ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանի տան մօտ հնչած էր պայթում մը, իսկ Գուրգէն Շիրինեան մեղադրուած էր պայթումի կազմակերպութեամբ:

«Ինձ մեղադրեցին նրա համար, որ ես էի պատասխանատու ռատիոյի այդ սենեակի համար, ու որ դա իմ աշխատասենեակն էր, համապատասխանաբար ենթադրւում է, որ «պահուած» աւտոմատն ինձ է պատկանել», պատմած է Արամ, որուն բանտարկելէ երկու օր ետք ազատ արձակած էին՝ մէկ ամիս երկրէն չհեռանալու պայմանով։

Երկու ամիս երկրէն չհեռացած Արամը, բժշկական նպատակով մեկնած է Ռուսիա՝ Ախալքալաք ձգելով իր ընտանիքը՝ երկու անչափահաս երեխաներով: Իրաւապահներ Արամը մեղադրած են վերոնշեալ պայմանը խախտած ըլլալուն համար եւ Ախալցխայի շրջանային դատարանը զայն դատապարտած է 2 ամսուան ազատազրկման:

Այնուհետեւ Արամին հանդէպ ներկայացուած է երկու նոր մեղադրանք՝ ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանը ծեծել եւ իրաւապահներուն դիմադրութիւն ցոյց տալ, ինչպէս նաեւ զանգուածային անկարգութիւններ կազմակերպել:

«Զանգուածային անկարգութիւններ»ը կը վերաբերին 2007ի Տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններէն ետք տեղի ունեցած «Միասնական æաւախք»ի բողոքի ցոյցերուն: «Բայց ես տեսաերիզ ունեմ, որտեղ երեւում է, որ ես ոչ մի անօրինական բան չեմ անում: Ես այնտեղ չեմ էլ եղել, ընդամէնը մի պահ, երբ քրոջս եմ օգնել դուրս գալ, եւ նրա հետ հեռացել եմ», պատմած է Արամ։

2009ի ամրան՝ հեռակայ կարգով սկսած են Արամի հանդէպ յարուցուած քրէական գործով դատավարութիւնները, որուն մասնակից անոր հարազատներուն վկայութեամբ, Արամի յանցանքը դատարանին մէջ չեն կրնար ապացուցել: Այնտեղ վկայութիւն տուող երկու ոստիկանները նոյնիսկ յայտնած են, թէ Արամը չեն ճանչնար: Անոնք խոստովանած են, որ Արամ իրենց չէ ծեծած, բայց չեն գիտեր, թէ ան ինչու կը մեղադրուի նման յանցանքով մը:

Դատարանը Արամը դատապարտած է 4 տարուան ազատազրկման՝ երկու մեղադրանքներով՝ զէնքի պահպանման եւ զանգուածային անկարգութիւններ կազմակերպելուն, իսկ ոստիկանապետը ծեծի ենթարկելու եւ դիմադրութիւն ցոյց տալու բաժինով՝ ան արդար նկատուած է:

Արամին կարծիքով, այս բոլորը կը հետապնդեն մէկ նպատակ. «Վրաստանը պատրաստւում էր յարձակուել Հարաւային Օսիայի վրայ, եւ նրանք կարծում էին, որ մեր կազմակերպութիւնները փակելով, Վահագնին ու Գուրգէնին ձերբակալելով՝ կը կարողանան անվտանգ դարձնել իրենց թիկունքը», ըսած է Արամ։

Ան իր դատավճիռին ուղղութեամբ պիտի բողոքէ վերադաս ատեանին: «Իմ նպատակը արդարութեան հասնելն է: Կը գայ ժամանակ, երբ այդ տոտալիտար ռեժիմը կը տապալուի, եւ ես հաւատում եմ վրաց ժողովրդին: Դա այն ժողովուրդը չէ, որին կարելի է կառավարել բլիթով ու մտրակով: Կարեւորն այն է, որ նրանք հասկանան, որ մենք՝ Վրաստանի հայերս, իրենց հետ ենք եւ չմերժեն մեր աջակցութիւնը, այլ պահանջեն մեր մասնակցութիւնը», յայտնած է Արամ:

Վրաստան Կը Փոխէ Ջաւախքի Տեղանունները
ԱԽԱԼՔԱԼԱՔ, «ՓանԱրմինեըն».- Երեւանի մէջ կայացած մամլոյ ասուլիսի մը ընթացքին, «Միտք» վերլուծական կեդրոնի փորձագէտ Վահէ Սարգսեանը յայտնած է, թէ վերջերս æաւախքի մէջ տեղի կ՛ունենան աւանդական տեղական անուանումներու լուրջ փոփոխութիւններ, որոնց իբրեւ արդիւնք կը փոխուին սարերու, գետերու եւ այլ աշխարհագրական վայրերու անուանումներ։ Ըստ փորձագէտին՝ աւանդական տեղական անուանումներու փոփոխութեան այլ ձեւ է անուանումներուն մասնակի խմբագրումը, այսինքն անուանումներուն «ի» վերջաւորութիւնը աւելցնելը, օրինակ՝ Փարուանա գետը հիմա կը կոչուի  «Փարուանի»:

«Նոյնիսկ «մեծ» կամ «փոքր» ածականի մասնիկը ներկայացւում է թարգմանաբար: Օրինակի համար, Փոքր Սամսարը հիմա կոչւում է Դիդի Սամսարի», ըսած է Սարգսեանը:

Ան նաեւ նշած է, որ վրացական իշխանութիւնները՝ այդպէս ընելով՝ կը  խախտեն Եւրոպայի խորհուրդի ազգային փոքրամասնութիւններու պաշտպանութեան մասին շրջանակային համաձայնագիրը, որ Վրաստանի խորհրդարանը վաւերացուցած է 2005ին: Համաձայն այդ համաձայնագրին՝  ազգային փոքրամասնութիւններուն աւանդական բնակեցման վայրերուն մէջ անհրաժեշտ է ապահովել աւանդական տեղական անուանումներուն կիրառումը:

«Կոնվենցիայի վերաբերեալ վրաց իշխանութիւնները ընդունել են բանաձեւ, համաձայն որի աւանդական տեղական անուանումների եւ ճանապարհային ցուցանակների կիրառումը կարգաւորւում է ներքին օրէնսդրութեամբ, եւ աննպատակայարմար է համարւում տուեալ հարցով այլ միջազգային պայմանագրերի ստորագրումը», նշած է Սարգսեանը, եւ ընդգծած, որ  æաւախքի հայերը աւանդական տեղական անուանումները կ՛ընկալեն որպէս հայկական եւ ոչ մէկ ձեւով չեն ընդունիր կատարուած փոփոխութիւնները:

Լեռնային Ղարաբաղի Մէջ Պատերազմի Մը Պարագային՝ Ռուսիոյ Դաշնակիցը Պիտի Յաղթէ
ԹԻՖԼԻՍ, «Ռոյթըրզ».- Քաղաքագէտ Ռամազ Սաքվարելիծէ վրացական «Քվիրիս Պակիտրային» թերթին հետ հարցազրոյցի մը ընթացքին կը յայտնէ, որ բազմաթիւ փորձագէտներ կը կարծեն, թէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացը ունի արեւմտեան եւ ամերիկեան ծագում, սակայն միեւնոյն ժամանակ անհասկնալի է, թէ ինչու Արեւմուտքը անտեսած է Ատրպէյճանը։

Ան կ՛ըսէ, թէ «Հայաստանը պիտի վերադարձնեն Արեւմուտքի դաշտ, իսկ այդ պատճառով Ատրպէյճան կը մնայ Ռուսիոյ ազդեցութեան դաշտին մէջ։

Սաքվարելիծէի համաձայն, Կովկասը միշտ ալ պառակտուած պիտի մնայ։

«Ատրպէյճան արդէն իսկ մեզի բազմաթիւ անգամ հասկցուցած է, որ ան կրնայ դէպի հիւսիս շարժիլ եւ այդ ուղղութեամբ արդէն քանի մը քայլ կատարած է»։

Պաքուի կողմէն հնչող ռազմատենչ յայտարարութիւններու կապակցութեամբ, վրացի փորձագէտը նշած է, որ այս շրջանին մէջ ռազմական հակամարտութեան ժամանակ կը յաղթէ ան, որուն կ՛աջակցի Ռուսաստանը։

Ըստ քաղաքագէտին, իրադարձութիւններու այդպիսի զարգացումը շատ ձեռնտու է Ռուսաստանի, «որովհետեւ ատիկա պիտի ըլլայ «Նապուքօ»ի նման ծրագիրներու ձախողութեան պատճառը»:

«Եթէ Կովկասը դադրի անցումային գիծ ըլլալէ, ապա Եւրոպայի ուժանիւթի միակ մատակարարը կը դառնայ Ռուսաստանը», եզրափակած է փորձագէտը։

Կոմիտասի 140Ամեակին Նուիրուած Ձեռնարկ Վրաստանի Մէջ
ԹԻՖԼԻՍ, «Նոյեան Տապան» – «Հայերն Այսօր».- Վրաստանի մշակութային փոխհամագործակցութեան «Կովկասեան տուն» կեդրոնին մէջ Նոյեմբերի 12ին տեղի ունեցած է Կոմիտասի 140ամեայ յոբելեանին նուիրուած երեկոյ, որու կազմակերպիչներն էին «Կովկասեան տունը», Վրաստանի մէջ Հայաստանի դեսպանութիւնը եւ Վրաստանի Հայ առաքելական եկեղեցւոյ թեմը:

Երեկոյթի ընթացքին կոմիտասեան կատարումներով հանդէս եկած են Հայ առաքելական եկեղեցւոյ թեմի երգչախումբը, Թիֆլիսի «Պետրոս Ադամեան» հայկական պետական թատրոնի դերասան Սամուէլ Էլբակեան, լարային քառեակը, դաշնակահար Եսայի Աբովեան, ջութակահարներ Գալինա Բանդուրայ եւ Անատոլի Դանիէլեան:

Ձեռնարկի ծիրէն ներս կազմակերպուած է նաեւ ցուցահանդէս մը, ուր ներկայացուած են վրացի նկարչուհի Նինոյ Պիրցխալաիշուիլլ՝ Ֆրանց Վերֆելի «Մուսայ լեռան 40 օրը» վէպի նիւթով կատարուած աշխատանքներ:

Փլուզուած է Թիֆլիսի Հայկական Ս. Գէորգ Եկեղեցւոյ Գմբէթը
ԹԻՖԼԻՍ, «Հետք».- Նոյեմբեր 19ին փլուզուած է Թիֆլիսի հայկական Սուրբ Գէորգ եկեղեցւոյ գմբէթը (14րդ դար)։ Մինչեւ 1930ական թուականները իբրեւ  հայկական եկեղեցի գործելէ ետք, մինչեւ 90ականներուն սկիզբը անիկա  ծառայած է որպէս Վրաստանի պետական թանգարանի պահոց, որմէ ետք իբրեւ վթարային կառոյց՝ որեւէ նպատակի չէ ծառայած:

Յիշեցնենք, որ Մուղնեցիներուն Ս. Գէորգ եկեղեցին այն «վիճելի» համարուող 6 եկեղեցիներէն է, որ տակաւին չեն վերադարձուած Հայ առաքելական եկեղեցիին: Անիկա երկրորդ փլուզուած եկեղեցին է. առաջինը Ս. Աստուածածինն է, որ փլուզուած էր 1989ին:

«Եկեղեցու մեծ գմբէթը ընկել է եկեղեցու ներսի մասը: Վիրահայոց թեմի առաջնորդը եւ հոգեւորականներ գնացել են, արդէն միջոցներ են ձեռնարկւում», պատմած է վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Միքայէլ Աւագեան:

Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդարանի հաղորդագրութեան,  դէպքին պատասխանատուութիւնը պէտք է կրէ Վրաստանի մշակոյթի եւ յուշարձաններու պահպանութեան նախարարութիւնը, որուն տարածքին մէջ կը գտնուի նշեալ եկեղեցին: «Այս ամէնը այն տպաւորութիւնն է թողնում, թէ Վրաց պատրիարքարանը եւ իշխանութիւնները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրութիւն չդարձնելով նշուած եկեղեցիների պահպանութեանը, միտումնաւոր ոչնչացնում են հայ մշակոյթի կարեւոր յուշարձանները», նշուած է հաղորդագրութեան մէջ:

Վրացիները Աչք Ունին Նաեւ Պատմական Տայքի Հայկական Յուշարձաններուն Վրայ
ԹԻՖԼԻՍ.- Հայկական մշակոյթի հանդէպ վրացիներուն յաւակնութիւնները արձանագրած են նոր դրսեւորումներ, այս անգամ պատմական Հայաստանի Տայք նահանգի յուշարձաններուն նկատմամբ ունեցած ոտնձգութիւններով։

«Երաժշտութեան մէջ կենդանացած խօսք» վրացական փառատօնի ծիրէն ներս, վրացի արուեստագէտներէ կազմուած խումբ մը, օրերս այցելած է Թուրքիոյ Արդուին, այսինքն՝ պատմական Հայաստանի Տայք նահանգ։ Վրացական «Ախալի տաօպա» թերթին տուած տեղեկութիւններով, այցելութեան նպատակն է պատմական արմատներու հետ ծանօթութիւնը եւ ստեղծագործական գործունէութեան եւ կապերու զարգացումը:

Վրացի արուեստագէտները ծանօթացած են հայկական պատմական յուշարձաններուն, ինչպէս՝ Օշքի վանքին եւ Իշխան գիւղի տաճարին։ Ուշագրաւ է, որ երկար ժամանակէ ի վեր վրացիներ հայկական այս յուշարձանները կը ներկայացնեն իբրեւ «վրացական եկեղեցական ճարտարարպետութեան մարգարիտներ» եւ զանոնք ամէն գնով իւրացնելու փորձեր կը կատարեն։

Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող կազմակերութեան Հայաստանի մասնաճիւղի տնօրէն Սամուէլ Կարապետեանի հաստատումով, վրացիներուն յաւակնութիւնները դատարկ հողի վրայ չեն։ Երեւոյթը իր պատմական պատճառները ունի ըստ Ս. Կարապետեանի։

«Մենք մեր պատմութիւնից լուր չունենք ու օտարուած ենք, հակառակ դէպքում՝ կը գտնէինք միջոցներ մեր մշակութային ժառանգութիւնը պահպանելու համար», վրդովմունքով յայտնած է պատմաբանը։

Ըստ Սամուէլ Կարապետեանի, մենք թոյլ տուինք կրկնակի ցեղասպանութեան ենթարկելու æուղան, երբ արդէն միջազգային հեղինակաւոր բազմաթիւ կազմակերպութիւններու անդամ ենք։

ՋԱՒԱԽՔ- Ջաւախքի Հայութեան Արդի Շրջանի Պատմութեան Սկզբնաւորումը 23 Յուլիս 1828ին Ռուսերը Գրաւեցին Ախալքալաքը
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ

Յուլիսի այս օրերուն, 181 տարի առաջ, պատմական Հայաստանի հինաւուրց Գուգարաց աշխարհը կ՛ապրէր բախտորոշ, այլեւ դարակազմիկ պահեր։

Ճիշդ 23 Յուլիս 1828ին, երիտասարդ եւ ռազմունակ զօրավարի մը՝ Իվան Պասկեվիչի հրամանատարութեամբ, ռուսական զօրքը յաջողեցաւ կոտրել անառիկ բերդաքաղաք Ախալքալաքի թուրք զօրքերուն բուռն դիմադրութիւնը եւ գրաւեց զայն։

Պասկեվիչի համար Ախալքալաքի գրաւումը սոսկ կայան մըն էր դէպի տաք ջուրեր Ռուսաստանի յաղթական յառաջխաղացքի երկար ճամբուն վրայ։ Յունիսին արդէն Պասկեվիչ կրցած էր գրաւել Օսմանեան կայսրութեան արեւելեան նահանգներուն յառաջապահ միջնաբերդը նկատուած Կարսը եւ հայեացքը ուղղած էր դէպի Կարին (Էրզրում), որուն գրաւումը տապարի հարուած մը պիտի ըլլար թուրքերու մահամերձ կայսրութեան համար։

Բայց Ռուսաստանի հաշւոյն ռազմական սոսկական նուաճումէ մը շատ աւելին կը նշանակէր Ախալքալաքի ռուսական գրաւումը հայ ժողովուրդին համար։ Խաներու եւ թուրք-քիւրտ «պէյ»երու դարաւոր բռնատիրութեան տակ արդէն մեռնող հայութեան համար, ինչպէս Կարսի եւ Պայազէտի, այնպէս ալ Ախալքալաքի մէջ թուրքերու պարտութիւնը պատմական նոր դարաշրջան մը բանալու յուսադրիչ բոլոր ազդանշանները ունէր։

Մանաւանդ որ նոր աւարտած էր ռուս-պարսկական պատերազմը, Փետրուարին կնքուած էր Թիւրքմէնչայի հաշտութեան դաշնագիրը եւ, Երեւանի ու Նախիջեւանի հետ, ամբողջ Արեւելեան Հայաստանը ձերբազատուած էր խաներու դաժան լուծէն։ Ինչպէս ռուս-պարսկական պատերազմին, նոյնպէս եւ անոր անմիջապէս հետեւած ռուս-թրքական պատերազմին, հայ ժողովուրդը աշխոյժ մասնակցութիւն բերաւ կամաւորական շարքերով։ Ռուսաստանի յաղթարշաւին, հետեւաբար, հայ քաղաքական միտքը կը նայէր իբրեւ գրաւականը ազգային ազատագրութեան իր տենչերու մօտալուտ իրականացումին:

Իսկ Ախալքալաքի գրաւումը, որ նախերգանքն էր Օսմանեան կայսրութեան հիւսիս-արեւելեան ծայրամասի այդ սանճաքի կեդրոնի՝ Ախալցխայի հետագայ գրաւումին, Օգոստոս ամսուն, աւելիով ոգեւորութիւն կը ներշնչէր ազատատենչ հայութեան։ Մանաւանդ որ Ախալցխայի գրաւման պարագային, այլեւս ոչինչ կրնար արգելակել ռուսական զօրքերու յառաջխաղացքը դէպի Կարին, ինչ որ իրապէս ալ պատահեցաւ։

Ռուսերուն Անդրկովկաս մուտքը, անշուշտ, չդիմաւորուեցաւ միայն հայերուն բնորոշ յոյսի եւ ոգեւորութեան ալիքով։ Ոչ միայն մահմետական բնակչութիւնը, այլեւ վրացի որոշ իշխանական տուներ բուռն դիմադրութիւն ցոյց տուին եւ այսօրուան քաղաքական վերլուծաբանները, եթէ կ՛ուզեն սպառիչ բացատրութիւնը գտնել այժմու ռուսեւվրացական հակադրութեանց կամ վրացեւթրքական գործակցութեանց, ապա կրնան լուսաբանութեան օգնող շատ ու շատ նախադրեալներ գտնել 1820ականներու պատմութեան մէջ։

Բայց զօրավար Պասկեվիչին եւ նոյնինքն ռուսական զօրքին բախտը բերաւ, որ հայ ժողովուրդը անվերապահ նուիրումով ու մարտունակութեամբ իր զօրակցութիւնը բերաւ ռուսական յաղթարշաւին։ Նոյնը կարելի չէ ըսել, սակայն, հայ ժողովուրդին վերապահուած պատմութեան դառն խաղերուն մասին, որոնք շարունակաբար մահ ու աւեր, տեղահանութիւն եւ հալածանք բաժին հանեցին մեր ժողովուրդին՝ նաեւ ռուս իշխանաւորներու մեղքով։

Ամէն պարագայի, 23 Յուլիս 1828ին, ռուսական զօրքը մեծ դժուարութեամբ գրաւեց Ախալքալաքը։ Հակառակ զօր. Պասկեվիչի ունեցած թնդանօթներու եւ զինուորներու թիւի առաւելութեանց, ինչպէս եւ հակառակ նախորդ՝ 1800ականներու սկիզբները թուրք-պարսկական ու թուրք-ռուսական պատերազմներու հետեւանքով բերդի պարիսպներուն կիսաքանդ վիճակին, պաշարուած թուրքերը ցուցաբերեցին կատաղի դիմադրութիւն։ Անոնք կտրականապէս մերժեցին անձնատուր ըլլալու Պասկեվիչի կոչին։ Ընդհակառակն՝ հեգնանքով պատասխանելով ռուս զօրավարի կոչին՝ անոնք դիտել տուին, որ իրենք չեն նմանիր Կարսը պաշտպանող զօրքին, անձնատուր չեն դառնար եւ մինչեւ վերջին շունչ պատրաստ են կռուելու…

Այդպէս ալ եղաւ։ Թէեւ միայն հազարի կը հասնէր համրանքը պաշարուած թուրքերուն, որոնք իբրեւ ծանր զէնք ունէին միայն չորս թնդանօթներ, այսուհանդերձ, բերդը իրապէս անառիկ դիրք ունէր, իսկ դիմադրողները լեցուած էին բերդը չյանձնելու վճռականութեամբ։ Անոնք կրցան երկու անգամ ետ մղել Պասկեվիչի գրոհները։

Իսկ իր ասպարէզին մէջ միայն յաղթանակ նուաճած ռուս զօրավարը, իր թնդանօթներու առաւելութեամբ, եւ օգտուելով բերդաքաղաքի կիսաքանդ պարիսպներուն պաշտպանողական տկարութիւններէն, ինչպէս նաեւ ռուս թէ հայ զինուորներու մարտունակութենէն՝ ի վերջոյ, Յուլիս 23ին գրաւեց Ախալքալաքը։

Հազար դիմադրողներէն 700ը մեռաւ, իսկ 300ը գերի տարուեցաւ։

Պասկեվիչ իր ուժերը վերաթարմացուց եւ պատրաստուեցաւ յաջորդ գրոհին՝ սանճաքի կեդրոն Ախալցխայի վրայ, որ պիտի աւարտէր Օգոստոսին։

Այդպէ՛ս վերջ գտաւ հայոց հինաւուրց, բայց 15րդ դարէն սկսեալ թրքացման դատապարտուած Գուգարաց Տան հազարամեակներու պատմութեան հին շրջանը։

Մեծ Հայքի հիւսիս-արեւելեան ծայրամասին՝ Ախալքալաքի սարահարթին վրայ, Կուր գետի վտակ Փարվանա գետի ձախ ափին կը գտնուէր Գուգարաց Աշխարհը, որ պատմական Հայաստանի 15 գաւառներէն 13րդն էր։ Միաժամանակ, պատմական Հայաստանի 4 բդեշխութիւններէն մէկն էր, որ կիսանկախ կարգավիճակ կը վայելէր եւ հիմնական նշանակութիւն ունէր հայոց թագաւորութեան պաշտպանութեան համար։ Ք.Ե. 3րդ դարուն, երբ Հայաստան ինկաւ պարթեւական տիրապետութեան տակ, պարսիկները ամբողջ æաւախքի հետ Ախալքալաքն ալ միացուցին Վրացական մարզպանութեան եւ այդպէս սկսաւ հայաբնակ օճախի վրացական առնչումը։

Թուրք-թաթար-մոնկոլ ասպատակողներու հետ Ախալքալաք իր կարգին կիսեց ամբողջ Հայաստանի եւ հայ ժողովուրդի սեւ ճակատագիրը, գրաւուեցաւ ու կոտորուեցաւ, կողոպտուեցաւ ու քանդուեցաւ, մինչեւ որ միջին դարերուն, պարսիկ խաներու եւ թուրք պէյերու միջեւ մնայուն կռուախնձոր դառնալով՝ 17րդ դարուն լրիւ քարուքանդ եղաւ։ Թուրքերը նոր բերդաքաղաք կառուցեցին Ախալքալաքի մէջ եւ աստիճանաբար թրքացուցին շրջանը, մինչեւ որ 1800ականներու սկզբնաւորութեան եւ յատկապէս 1828ի ռուս-թրքական պատերազմին, վերջ գտաւ թրքական տիրապետութիւնը æաւախքի մէջ։

Պատմութենէն ծանօթ է, նաեւ, որ զօր. Պասկեվիչի յաղթական արշաւանքներուն հետեւանքով լրիւ քարուքանդ եղաւ թուրքերու կառուցած Ախալքալաքի ամրոցն ալ։ 1828ի ռուս թրքական պատերազմը շարունակուեցաւ թէ՛ Օսմանեան կայսրութեան արեւելեան եւ թէ եւրոպական տարածքներուն վրայ, մինչեւ 1829ի Սեպտեմբեր, երբ կնքուեցաւ Ադրիանուպոլսոյ հաշտութեան դաշնագիրը Օսմանեան կայսրութեան եւ Ցարական Ռուսաստանի միջեւ։ Մինչ ռուսերը այդ դաշնագիրով թուրքերուն վերադարձուցին այնքան դժուարութեամբ նուաճուած Կարսն ու Պայազէտը, Արտահանն ու Կարինը, նոյնը չըրին Ախալքալաքի եւ Ախալցխայի՝ ընդհանրապէս æաւախքի պարագային։ æաւախքը անցաւ ռուսական տիրապետութեան տակ՝ վարչական նոր սահմանագծումի ենթարկուած անդրկովկասեան երկու մեծ նահանգներէն մէկուն մէջ ընգրկուելով։

Եւ պատահեցաւ հայ ժողովուրդի պատմութեան արդի շրջանի մեծ գաղթերէն մէկը, երբ ազատագրուած Արեւմտահայաստանը պարպող ռուս զօրքի նահանջին հետ, Կարնոյ հայութիւնը աւելի քան 30 հազարով գաղթեց դէպի հիւսիս-արեւելք՝ æաւախք, ուր եւ կառուցեց նոր աւաններ, այդ շարքին եւ՝ այժմու Ախալքալաքը։

Այդպէ՛ս սկսաւ æաւախքի հայութեան պատմութեան արդի շրջանը եւ ա՛յդ է բացատրութիւնը, թէ ինչո՛ւ աւելի քան 90 տոկոսով հայաբնակ է æաւախքը, իսկ շրջանի հայութիւնը բնախօսական ամէն պատճառ կը տեսնէ ինքզինք անբաժանելի մասը նկատելու Մայր Հայաստանին ու հայութեան։

ԱՊՀ Կազմէն Վրաստանի Դուրս Գալը Վնաս Հասցուցած Է Ջաւախքին
ՋԱՒԱԽՔ.- Օգոստոս 18ին կայացած ասուլիսի մը ընթացքին, «Արեւմտահայոց հարցերի ուսումնական կեդրոն» հետազօտական հիմնադրամի տնօրէն Հայկազուն Ալվրցեան յայտարարած է, թէ ԱՊՀ կազմէն Վրաստանի դուրս գալը որեւէ լուրջ փոփոխութիւն չէ բերած հայ-վրացական յարաբերութիւններուն: «Մենք ընդամէնը ԱՊՀի հետ կորցնում ենք սահման, որը նախկինում էլ, ըստ էութեան, չունէինք. ո՛չ երկաթուղին էր գործում, ո՛չ էլ ցամաքային ճանապարհը՝ Օսէթիայից: Միայն ծովային ճանապարհն էր գործում», յայտնած է Հ. Ալվրցեան:

Ըստ անոր, յատկապէս վերջին շրջանին, Վրաստանի համար կարեւոր նշանակութիւն սկսած է ունենալ նաեւ Հայաստանը: «Վրաստանը աստիճանաբար նկատում է, որ ինքը կորցրել է իր երբեմնի նշանակութիւնը արեւմուտքի եւ ԱՄՆի համար. այսօր արդէն ակնյայտ է, որ երկար ժամանակ չի դառնայ ՆԱԹՕի անդամ: Ակնյայտ է, որ Աբխազիան եւ Օսէթիան չեն վերադարձուի Վրաստանի: Վրաստանը, վերանայելով իր երբեմնի գերակայ դիրքի յաւակնութեան ծրագրերը՝ փորձում է շատ աւելի կառուցողական յարաբերութիւններ ստեղծել Հայաստանի հետ», յայտնած է բանախօսը:

Ըստ Հ. Ալվրցեանի, ԱՊՀ տարածքէն Վրաստանի դուրս գալը իր անդրադարձը ունեցած է նաեւ æաւախքի վրայ, որուն դէմ փակուած են աշխատանքի համար դէպի Ռուսիա տանող ճանապարհները։

Հիմնադրամի տնօրէնին հաւաստումով, æաւախքի հայութիւնը ակնկալիքներ ունի Հայաստանէն, որովհետեւ առանց Հայաստանի բարոյական, կրթական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական աջակցութեան, այդ կարեւոր պատմական նահանգը չի կրնար պահպանուիլ երկար ժամանակ: «Սա է կարեւոր, որ մեր իշխանութիւնները, ցաւօք սրտի, չեն տեսնում, չեն ուզում տեսնել: Հայաստանի անկախութիւնից ի վեր Հայաստանը æաւախքի հայութեան համար որեւէ մշակուած ծրագիր չունի», յայտնած է Ալվրցեան իր խօսքի աւարտին։

Չախալեանի Փաստաբանին Չէ Արտօնուած Այցելել Իր Պաշտպանեալին
ԱՒԱԽՔ, «Փանորամա».- Ըստ «Երկիր» միութեան տուած տեղեկութեան, Վահագն Չախալեանին գտնուած Ռուսթաւիի բանտի ղեկավարները, Օգոստոս 16ին արգիլած են փաստաբան Ստեփան Ոսկանեանին այցելել իր պաշտպանեալին՝ պատճառաբանելով, որ իր ունեցած փաստաթուղթերը անվաւեր են։

Նոյն օրը, դիմելով Վրաստանի հանրային պաշտպանի գրասենեակ՝ Ստեփան Ոսկանեան յայտնած է, թէ բանտի ղեկավարութեան որոշումը անհիմն է։

Փաստի առնչութեամբ, Ստեփան Ոսկանեան գրաւոր դիմում ներկայացուցած է Վրաստանի հանրային պաշտպանին եւ Ռուսթաւիի բանտի ղեկավարութեան։

«Երկիր» միութիւնը, Վահագն Չախալեանի հետ տեսակցութեան արգիլման որոշումը վրացական իշխանութիւններուն կողմէ կը համարէ հերթական խախտում, որուն նպատակն է խոչընդոտել Սեպտեմբեր 18ին կայանալիք դատալսման նախապատրաստական աշխատանքները։ Անոնք նաեւ նպատակ ունին դժուարացնել Վ. Չախալեանի հայկական լրատուամիջոցներէն տեղեկատուութիւն ստանալու հնարաւորութիւնը, ինչ որ կ՛ապահովուի իր փաստաբանին կողմէ։

Ջաւախքի Հայութիւնը Կը Պահանջէ Դաշնակցային Վրաստանի Ստեղծումը
«ԱՍՊԱՐԷԶ».- Ջաւախքի եւ Քուէմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնները հրապարակած են նոր յայտարարութիւն մը, ուր վերահաստատած են իրենց պահանջը՝ Վրաստանը դաշնակցային պետական կառուցուածքով օժտելու կապակցութեամբ:

Ստորեւ կը հրատարակենք սոյն յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ:

«Վրաստանի Սամցխէ-æաւախքի եւ Քուէմօ-Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների խորհուրդը քննութեան առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկայ քաղաքական ու հասարակական գործընթացները՝ այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերեալ ընդունած իր տեսակէտն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետութեան բարգաւաճման, հզօրացման ու զարգացման ապագան՝ ուղղակիօրէն կապուած է լինելու դաշնային կառուցաձեւ ունենալու հետ:

Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմաւորելու հիմքում տրուելու են երկրում ազգային համախումբ եւ աւանդաբար ապրող ազգութիւնների առկայութիւնը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրաւունքների պաշտպանուածութեան հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնութեան սուբյեկտները՝ ինքնավարութիւնները: Այդպիսի կարգավիճակի անյետաձգելի պահանջ է զգացւում նաեւ մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար:

Վրաստանի դաշնային, ժողովրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան մասին իրենց դրական կարծիքներն են յայտնել տարբեր երկրների, այդ թւում նաեւ՝ Վրաստանի բազում առաջադէմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպութիւնների, միաւորումների, ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Այդպիսի գաղափար առաջ քաշուեց նաեւ Յուլիսի 23ին Վրաստանի պարլամենտում ելոյթ ունեցող, ԱՄՆի փոխնախագահ æոյ Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյութիւն չունի, միայն խաղաղ եւ բարգաւաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու ապագայ ունենալ, Աբխազիային եւ Հարաւային Օսէթիային ցոյց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչութիւնը կարող է բարգաւաճել, որտեղ նրանք կարող են օգտուել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարութիւնից…»:

Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզուած ենք, ԱՄՆի ադմինիստրացիայի կարծիքի արտայայտութիւնն է: Սակայն նրա ելոյթում արհեստականօրէն մոռացութեան մատնուեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնութիւնները, որոնք ոչ պակաս իրաւունքներ ունեն դաշնութեան անդամ ինքնավարութիւններ ձեւաւորելու խնդրում:

Պարոն æոյ Բայդենի եւ ԱՄնի ադմինիսդրացիայի վերոնշեալ գնահատականը մէկ անգամ եւս հաստատում է դեռեւս քսաներորդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան վերաբերեալ առաջարկութիւնների նպատակայարմարութիւնը:

Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիւ մասնակցութիւն ենք բերելու՝ Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու եւ æաւախքը այդ դաշնութեան լիիրաւ միաւոր դարձնելուն ուղղուած գործընթացներին:

Մեր ընտրած ուղին արդար է եւ ուղղուած է Վրաստանը ժողովրդավարական, բարգաւաճ, հզօր երկիր ձեւաւորելուն:

Համոզուած ենք, որ ազգամիջեան փոխհանդուրժողականութիւնը պարտադիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգութիւնների քաղաքացիներիս համար»:

Սամցխէ-æաւախքի

եւ Քուէմօ-Քարթլիի

հայկական հասարակական

կազմակերպութիւնների խորհուրդ

Ք. Ախալքալաք

29. 07. 2009 թ.

Չախալեան Կը Բացայայտէ Իր Դէմ Վրացական Իշխանութեանց Հաշուեյարդարը
ԹԻՖԼԻՍ, «Հետք».- Երեքշաբթի օր Թիֆլիսի Վերաքննիչ դատարանին մէջ տեղի ունեցաւ «Միասնական æաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալեանի գործով դատալսումը: Դատարանը մերժեց Չախալեաններու փաստաբաններուն բոլոր միջնորդութիւնները: Դատական նիստը յետաձգուեցաւ մինչեւ Սեպտեմբեր 18:

Դատական նիստին ընթացքին Վահան Չախալեան հանդէս եկած է յայտարարութեամբ մը, որով դատապարտած է վրացական իշխանութիւնները իր եւ իր ընտանիքին դէմ քաղաքական հաշուեյարդար կատարելու համար:

Ստորեւ կը հրատարակենք Չախալեանի յայտարարութիւնը, որուն գրաւոր պատճէնը վրացի դատաւորը մերժած է ընդունիլ:

«2009թ. Ապրիլի 7ին Ախալցխայի առաջին ատեանի դատարանն իր խայտառակ դատավճռով աւարտեց իմ հօր, եղբօրը եւ իմ նկատմամբ տարուող խայտառակ դատավարութիւնը:

Իշխանութիւնների կողմից իմ ազգականների եւ իմ դէմ թխած շինծու գործն իր տրամաբանական աւարտին հասցնելու նպատակով, Ախալցխայի դատարանը ստիպուած էր դիմել աղաղակող խախտումների: Մասնաւորապէս՝

- Մերժեց պաշտպանական կողմի գրեթէ բոլոր միջնորդութիւնները, այդ թւում՝ իբր իմ տանը եւ իմ կողմից ղեկավարուող կազմակերպութեան գրասենեակում յայտաբերուած զէնք-զինամթերքը հետքաբանական փորձաքննութեան ենթարկելու միջնորդութիւնը:

- Հրաժարուեց ապահովել գործով ներգրաւուած բոլոր վկաների ներկայութիւնը, ինչպէս նաեւ կանչել եւ հարցաքննել Ախալքալաքի ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանին եւ նրա որդուն, որոնք ակտիւ դեր են խաղացել իմ դէմ թխուած գործի մի դրուագներից մէկում:

- Չապահովեց անգամ դատական գործընթացի քիչ թէ շատ պատշաճ թարգմանութիւնը հայերէնի:

Իրենց նախանշուած սցենարով (բեմագրութեամբ-Խմբ.) դատավարութիւնը տանելու համար, իշխանութիւնները կատարեցին հետեւեալ քայլերը.

- Տեղափոխեցին դատավարութիւնը Ախալցխա, թէեւ գործն ընդ-դատութեան կարգով պէտք է լսուէր Ախալքալաքում:

- Չորս ու կէս ամիս անօրինական կալանքի տակ պահեցին իմ կրտսեր եղբօրը:

- Ահաբեկեցին իմ ընկերներին եւ համախոհներին:

- Խախտելով օրէնքը՝ զրկեցին ինձ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապեանի ծառայութիւններից, իսկ երբ պաշտպանական կազմը բողոքարկեց այդ որոշումը, փոխեցին օրէնքը՝ ընդհանրապէս հանելով օտարերկրեայ փաստաբանի Վրաստանում դատապաշտպանութեան իրականացումը թոյլատրող դրոյթը:

Վերոնշալ բոլոր քայլերը անառարկելիօրէն ապացուցում են, որ այս դատավարութիւնը լոկ իշխանութիւնների պատուէրով իրականացուող դատավարական խեղկատակութիւն է, որով իշխանութիւնները փորձում են գոնէ ինչ որ կերպով քօղարկել իմ նկատմամբ իրականացուող քաղաքական հաշուեյարդարը: Մեղադրանքների շինծու բնոյթը եւ ապացոյցների բացակայութիւնը ապացուցւում է թէկուզ նրանով, որ անգամ իշխանութիւնների կամակատար դատարանը իր վճռի մէջ ստիպուած էր առաջադրուած մեղադրանքների մի քանիսից հրաժարուել, իսկ միւսները՝ վերաձեւակերպել: Օրինակ, «Զանգուածային անկարգութիւնների կազմակերպում» մեղադրանքը փոխարինուեց «Հանրային կարգը խախտող զանգուածային միջոցառումների կազմակերպմամբ եւ մասնակցութեամբ»:

2009թ. Մարտին ես բաց նամակով դիմել էի Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, որտեղ նրան կոչ էի անում երկխօսութեան միջոցով լուծել ջաւախքահայութեան առջեւ ծառացած խնդիրները, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել: …Գուցէ, ինձ 10 տարուայ ազատազրկման դատապարտելը, բանտում ծեծի ենթարկելը, ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու նպատակով օրէնք փոխելը՝ այդ բաց նամակի իւրօրինակ պատասխա՞նն էր…

Սակայն, անկախ բոլոր հալածանքներից, ես շարունակելու եմ պահանջել, որպէսզի իմ նկատմամբ վերականգնուի արդարութիւնը:

Ես պահանջել եմ նախկինում եւ այսօր էլ պահանջում եմ անմեղ ճանաչել իմ հօրը, կրտսեր եղբօրը եւ ինձ, դադարեցնել իմ ազգականների եւ ընկերների նկատմամբ բոլոր հալածանքները, կասեցնել քրէական գործերը, վերադարձնել բռնագրաւուած գոյքը, փոխհատուցել անօրինական գործողութիւնների հետեւանքով առաջացած վնասները:

Ես պահանջել եւ պահանջում եմ իշխանութիւններից կասեցնել իրենց խտրական քաղաքականութիւնը æաւախքում եւ իրական ու գործուն քայլեր ձեռնարկել ջաւախքահայութեանը յուզող խնդիրներին լուծում տալու ուղղութեամբ:

Այսօր բոլորի համար այլեւս պարզ է, որ ինձ դատելու իրական պատճառը ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած իմ գործունէութիւնն է: Այստեղ, դատարանի այս դահլիճում, յանձինս ինձ, իշխանութիւնները դատում են ամբողջ ջաւախքահայութեանը՝ գործնականում ցոյց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը ոչ միայն երկրում բնակուող ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների, այլ, անգամ, մարդու իրաւունքների տարրական նորմերի եւ ժողովրդավարական արժէքների նկատմամբ: Մնում է, որ իրենք իսկ՝ իշխանութիւններն իրենց մէջ ուժ գտնեն այդ իրողութիւնը պարզ գիտակցելու համար:

Կը Բարեկարգուին Ախալքալաքի Ճանապարհները
ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Արմէնփրէս».- Ախալքալաքի մէջ կ՛իրականացուին բարեկարգման աշխատանքներ՝ կապուած ասֆալթապատման, հողահարթեցման եւ գիշերային լուսաւորման հետ, որոնց գումարները յատկացուած են պետութեան եւ շրջանային վարչութեան կողմէ:

Ախալքալաքի շրջանային վարչութեան տնտեսութեան եւ ենթակառոյցներու զարգացման ծառայութեան պետ Վահան Բաթոյեան յայտնած է, որ տեղական ամավարկը յատկացուցած է 150,000 լարի, որ նախատեսուած է գիւղական ճանապարհներու հողահարթեցման աշխատանքներուն համար։ Պետական ամավարկէն յատկացուած է նաեւ 250,000 լարի՝ Ախալքալաք քաղաքի ասֆալթապատման աշխատանքներուն համար: Նոյն նպատակին համար, «Մունիցիպալ զարգացման հիմնադրամ»ը նախատեսած է տրամադրել 1,400,000 լարի:

«Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագիրով այս տարի նախատեսուած է աշխատանքներ իրականացնել Ախալքալաքէն մինչեւ Թուրքիոյ սահման հասցնող ճանապարհին վրայ։

Ճանապարհներու բարեկարգման աշխատանքներուն մէջ ընդգրկուած են եւ՛ տեղացիներ, եւ՛ այդ աշխատանքները իրականացնող ընկերութիւններու մասնագէտներ:

Սփիւռքի Նախարարութիւնը Մշտական Աշխատանք Կը Տանի Վիրահայութեան Հետ
ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինեըն».- Յունիս 23ին, Երեւանի մէջ կայացած մամլոյ ասուլիսի մը ընթացքին, պատասխանելով «ՓանԱրմինեըն»ի թղթակիցի հարցին, սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան յայտարարած է, թէ Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը մշտական աշխատանք կը տանի Վրաստանի հայ համայնքին հետ: «Վիրահայոց համայնքը կարելի է բաժանել երկու մասի՝ ջաւախքահայութիւնն ու միւս շրջանների հայերը: Եթէ ջաւախքահայութեանը ուծացման վտանգ չի սպառնում, ապա նոյնը չի կարելի ասել միւս շրջանների հայերի մասին», ըսած է նախարարը:

Անոր խօսքերով, սփիւռքի նախարարութիւնը իրազեկ է æաւախքի ընկերային-տնտեսական խնդիրներուն մասին, նաեւ նախարարութեան մէջ կը գործէ այդ շրջանի հայերուն հարցերով զբաղող առանձին վարչութիւն: «Մենք մտադիր ենք նախապատրաստական դասընթացքներ կազմակերպել æաւախքի 90 ուսուցիչների համար՝ հայոց եկեղեցու պատմութիւն առարկայից: Ես վերջերս եմ եղել այդ տարածաշրջանում: Նախարարութեան աշխատակիցները եւս այցելում են Վրաստանի տարբեր քաղաքներ եւ հանդիպում են հայ համայնքների ներկայացուցիչների հետ», ըսած է Հ. Յակոբեանը՝ աւելցնելով, որ նախարարութիւնը նոյնիսկ առաջարկած է Հայաստանի համալսարաններու բաժանմունքներ բանալ Թիֆլիսի եւ Վրաստանի այլ քաղաքներուն մէջ:

Միեւնոյն ժամանակ նախարարը կոչ ըրած է Վրաստանի հայերուն վրացերէն սորվելու եւ իրենք զիրենք երկրի հասարակութեան անդամ զգալու:

Աւարտած Է Փաթրիք Արապեանի Վերաքննիչ Բողոքի Քննարկումը
ԹԻՖԼԻՍ, «Հետք».- Յունիս 15ին Թիֆլիսի քաղաքացիական վարչական դատարանին մէջ կայացած է ֆրանսահայ փաստաբան Փաթրիք Արապեանի դիմումի մերժման վերաքննիչ բողոքի քննարկումը: Պատասխանող կողմը՝ դատախազութիւնը, «Միասնական Ջաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալեանի շահերը պաշտպանելու առնչութեամբ Փաթրիք Արապեանի դիմումի մերժումը Արդարադատութեան նախարարութեան կողմէ պատճառաբանած է՝ ըսելով, թէ նոր փաստաբանի ներգրաւումը անհարկի պիտի ձգձգէր Չախալեաններուն գործի քննութիւնը:

Փաթրիկ Արապեանի շահերը դատարանին մէջ ներկայացնող Նինօ Անդրիաշվիլին նշած է, թէ Չախալեաններու դատավարութիւնները մշտապէս անհարկի կը ձգձգուէին, եւ ատիկա չէր կրնար մերժման հիմք դառնալ: Փաստաբանը աւելցուցած է, որ եթէ հիմա հաստատեն Փաթրիք Արապեանը՝ իբրեւ Չախալեաններու շահերուն պաշտպան, ան կրնայ մասնակցիլ Վերաքննիչ դատարանին մէջ կայանալիք Վահագն Չախալեանի դատավճիռի բողոքարկման ընթացքին:

Ըստ «Երկիր» միութեան ծրագիրներու համակարգող Ռոպերթ Թաթոյեանի, դատարանը վերցուցած է Առաջին ատեանի դատավճիռը, որպէսզի ուսումնասիրէ եւ յետաձգէ դատական նիստը մինչեւ Յունիս 30: Նոյն օրը դատաւորը նաեւ պիտի հրապարակէ որոշումը:

Յիշեցնենք, որ Վրաստանի արդարադատութեան նախարարութիւնը այս տարուան Փետրուար 16ին, առանց որեւէ պատճառաբանումի, հրաժարած էր գրանցելէ Փարիզի փաստաբանական անձնակազմի անդամ Փ. Արապեանը՝ իբրեւ Չախալեաններու պաշտպան:

Լուրջ Քայլեր Կը Ձեռնարկուին Ջաւախքի Ընկերատնտեսական Խնդիրներու Լուծման Ուղղութեամբ
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Բաւական լուրջ քայլեր կը ձեռնարկուին Ջաւախքի ընկերա-տնտեսական խնդիրներու լուծման ուղղութեամբ. անոնք մանրամասն քննարկման առարկայ դարձած են Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի Վրաստան կատարած այցելութեան ընթացքին: Նալբանդեան Չորեքշաբթի օր Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ընթացքին նշեց, որ մօտ 102 միլիոն տոլար պիտի տրամադրուի ճանապարհներու կառուցման, եւ երկու տարուան ընթացքին կը ծրագրուի վերանորոգել Ջաւախքի բոլոր դպրոցները ու ստեղծել նոր աշխատատեղիներ:

Այցելութեան ընթացքին քննուած են Վրաստանի տարածքին գտնուող հայկական եկեղեցիներու կարգավիճակին առնչուող հարցեր: Կարգավիճակի յստակացման նախագիծը ներկայացուած է Վրաստանի խորհրդարանին: Արծարծուած է նաեւ Վերին Լարսի անցակէտի բացման հարցը. վրացական կողմը պատրաստակամութիւն յայտնած է բանակցելու ռուսական կողմին հետ՝ զայն շուտափոյթ գործարկելու համար: Քննարկուած է նախապատրաստական ընթացքը՝ Վրաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելութեան, զոր կը նախատեսուի կայացնել Յունիսի վերջաւորութեան:

Նախարարը ընդգծեց, որ հայ-վրացական յարաբերութիւններու օրակարգին վրայ չկայ որեւէ հարց, որ հնարաւոր չըլլայ լուծել բանակցութիւններու միջոցով:

Նալբանդեան Պրիւքսէլի Մէջ Կը Հանդիպի Ֆասիէին
ՊՐԻՒՔՍԷԼ, «Ռատիօլուր».- Աշխատանքային այցով Պրիւքսէլ գտնուող Հայաստանի արտագին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան Չորեքշաբթի, Մայիս 20ին հանդիպած է ԵԱՀԿ Մինսկի խումբի ֆրանսացի համանախագահ Պեռնար Ֆասիէի հետ:

Հանդիպման ընթացքին զրուցակիցները քննարկած են արցախեան հիմնախնդիրի կարգաւորման բանակցային գործընթացը:

Ֆասիէ Հայաստանի արտագին գործոց նախարարին ներկայացուցած է Պաքուի մէջ ունեցած իր հանդիպումներուն արդիւնքները:

Պեռնար Ֆասիէ տեղեկացուցած է, թէ շարունակելով անցեալ շաբաթ Երեւան եւ Պաքու իրենց կատարած այցելութիւնը՝ համանախագահները մինչեւ այս ամսուան վերջը պիտի այցելեն տարածաշրջան՝ նախապատրաստելու Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներու յաջորդ հանդիպումը, որ հաւանաբար կայանայ Ս. Փեթերզպուրկի մէջ:

Ջաւախքցիք Իրենց Առաջարկները Կը Փոխանցեն Եւրոխորհուրդի Ներկայացուցիչներուն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Հետք».- Մայիս 19ին, Ախալքալաքի «Վիրք» կուսակցութեան գրասենեակին մէջ, հանդիպում ունեցած են Վրաստանի մէջ Եւրոխորհուրդի ներկայացուցչութիւնն ու «Ջաւախք» ժողովրդական շարժման, «Վիրք» կուսակցութեան, «Ակունք» միութեան եւ «Ջաւախք մտաւորականներու միութեան» նախագահները։

Վերջիններս մանրամասն տեղեկութիւններ տրամադրած են ջաւախքահայերու ներկայ հիմնախնդիրներուն եւ անոնց լուծման հնարաւոր տարբերակներուն վերաբերեալ:

Հանդիպման ընթացքին ԵԽ ներկայացուցիչները տեղեկացած են, որ տեղաբնակներուն յուզող հարցերը մինչ օրս բարձիթողի վիճակի մէջ են եւ կեդրոնական իշխանութիւններուն ուղարկուած գրութիւնները նոյնիսկ պատասխանի չեն արժանանար, բան մը, որ մտածել կու տայ, թէ իշխանութիւններուն բնաւ չեն մտահոգեր ջաւախքահայերու խնդիրները:

Վերոյիշեալ հիմնահարցերու լուծման համար, ներկաները առաջարկած են երկրին մէջ հաստատել դաշնային (ֆետերալ) կառավարման ձեւ, որուն շնորհիւ Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանին կը տրուի ինքնավարութիւն, որ սակայն ոչինչով կը սպառնար երկրի տարածքային ամբողջականութեան վրայ, այլ միայն թոյլ կու տայ հնարաւորինս արագ կարգաւորել տեղացիներուն անհանգստացնող հիմնախնդիրները:

Հանդիպման մասնակիցները հիւրերուն նաեւ տեղեկացուցած են, որ տարածաշրջանին մէջ կը տարուի հայաթափման քաղաքականութիւն. պետական լեզուի չիմացութեան պատճառով, պետական հաստատութիւններուն մէջ ջաւախքահայերը աշխատանքի չեն տեղաւորուիր, բան մը, որ ըստ իրենց զուտ արհեստական պատճառ է տեղացիները չընդգրկելու պետական մարմիններուն մէջ, եւ փոխարէնը՝ աշխատատեղիներ տրամադրել ազգութեամբ վրացիներուն:

Հաւաքի ընթացքին խօսուած է նաեւ տարածաշրջանին մէջ Հայ-վրացական համատեղ պետական համալսարան ստեղծելու առաջարկին եւ անոր մերժման, ինչպէս

նաեւ հայ եւ վրացի եկեղեցիներու ներկայ կացութեան մասին:

Հանդիպման աւարտին Եւրոխորհուրդի ներկայացուցիչներուն փոխանցուած է վերջերս Սամցխէ-Ջաւախքի եւ Քուէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդին կողմէ կազմակերպուած «æաւախքը նոր մարտահրաւէրներուն ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովին կողմէ ընդունուած բանաձեւը:

Կ՛արգիլուի Հայերէն Գիրքերու Եւ Թերթերու Մուտքը Վրաստան
ՋԱՒԱԽՔ, «Հետք».- Վերջին մէկ ամսուան ընթացքին արդէն յայտնի է երեք դէպք, երբ հայ-վրացական սահմանի Փաւրայի անցակէտին վրայ վրացի սահմանապահները կ՛արգիլեն հայերէն գիրքեր եւ թերթեր անցնել Ջաւախք:

Ապրիլ 20ին, Հանրային հեռուստատեսութեան «Հայ Ասպետ» պատանեկան հաղորդաշարի մասնակցութեան համար, «Ջաւախք» հայրենակցական միութիւնը ձեռնարկած էր գրականութեան տեսքով որոշ օգնութիւն ցուցաբերելու ջաւախքցի երիտասարդներուն, որպէսզի անոնք կարենան լիարժէք պատրաստուիլ խաղին: Հայ-վրացական սահմանի վրայ սակայն, վրացական կողմը արգիլած էր այդ գիրքերուն մուտքը:

«Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ, Ազգային ժողովի պատգամաւոր Շիրակ Թորոսեանի խօսքերով, վրացիները նախ յայտարարած են, որ թոյլ չեն տար գիրքերը անցնելը, ապա մաքսատան մէջ նշած են, թէ նախ անոնք պէտք է ճշդեն եթէ այդպիսի գրականութիւն Վրաստան տանելու իրաւունք ունի՞ն։ Այնուհետեւ, պատճառաբանելով, որ գրականութիւնը հայերէն լեզուով է եւ իրենք ծանօթ չեն բովանադակութեան՝ թոյլ չեն տուած անոնց մուտքը: ԱԺ պատգամաւորը վրացի սահմանապահներուն այս արարքները կամայականութիւն կ՛որակէ՝ նշելով. «Եթէ 500 տոլար գումարից գերազանցող է ապրանքը, ապա պէտք է մաքսազերծուի, բայց մեր ուղարկած գրքերը այդ գումարը չէին գերազանցում: Գրքերը եղել են տարբեր բնոյթի՝ հայոց պատմութիւն, աշխարհագրութիւն, ծիսակարգեր եւ այլն»:

Ապրիլ 24ին նման միջադէպ տեղի ունեցած է նաեւ Արմէն Չախալեանի հետ: Ան փորձած էր տեղափոխել մօտ 50 գիրք, բայց վրացի սահմանապահները արգիլած էին՝ պատճառաբանելով, որ այդ մէկը չի թոյլատրուիր, պէտք է մաքսազերծուին: «Քրոջս ուսանողական գիրքերն էին, Տէրեան, Թումանեան եւ այլն, մէկ էլ եղբօրս բանաստեղծութիւնների ժողովածուն էր՝ մօտ 15 օրինակ: Ասացին՝ եթէ նոյն օրինակից շատ գրքեր կան, պէտք է մաքսազերծուին», յայտնած է Արմէն Չախալեան:

Միւս կողմէ, Մայիս մէկին հայ-վրացական սահմանէն չէ թոյլատրուած անցնել հայկական թերթեր: «Մետիա Սթայլ»ի աշխատակիցը æաւախքի մէջ ապրող իր բարեկամներուն եւ համագիւղացիներուն համար ապահոված էր հայկական թերթեր, մասնաւորապէս՝ քանի մը օրինակ հայկական օրաթերթերէ եւ «Մետիա Սթայլ»ի կողմէ հրատարակուող տասնեակ նմոյշներ։ Սակայն վրացի սահմանապահները շատ ուշադիր զննած են թերթերը, ապա մօտ 30 վայրկեան հարցուփորձ ընելէ ետք՝ թերթերու էութեան մասին, գրաւած են ամբողջ խմբաքանակը՝ պատճառաբանելով, որ հայկական թերթեր տեղափոխելու համար հարկաւոր է յատուկ արտօնութիւն։

«Մետիա Սթայլ» ընկերութեան տնօրէն Վարդան Ասատրեան «Հետք»ին յայտնած է, որ թերթերուն մէջ կային նաեւ այդ օրուան բոլոր օրաթերթերը, իսկ թերթերուն ընդհանուր թիւը կը հասնէր շուրջ 200 օրինակի: «Սահմանապահներից անցանք, սակայն մաքսայիններն արգելեցին անցկացնել թերթերը՝ պատճառաբանելով, որ հրաման ունեն, այդպէս էլ չյաջողուեց պարզել, թէ դա ի՛նչ հրաման», յայտնեց ընկերութեան տնօրէնը։

«Հետք»ը փորձած է Հայաստանի մէջ Վրաստանի դեսպանատան հետ ճշդել, թէ գրականութեան կամ պարբերականներու տեղափոխման հետ կապուած օրէնսդրական ի՞նչ սահմանափակումներ գոյութիւն ունին: Հիւպատոս Կիւի Շարանկեան յայտնած է, թէ Հայաստանի համար յատուկ ոչ մէկ չափանիշ կայ: Սակայն յաւելեալ մանրամասնութիւններ կամ մեկնաբանութիւն չէ ուզած ընել եւ խորհուրդ տուած է այդ հարցով դիմել Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւն:

Արտագին գործոց նախարարութեան բանբեր Տիգրան Բալայեան փորձած է պարզաբանումներ ստանալ Վրաստանի մէջ Հայաստանի դեսպանատունէն եւ զարմանք յայտնած է, որ դեսպանութիւնը տեղեակ չէ նման խնդիրներու առկայութեան մասին։

Նշեալ խնդիրին գծով վրացական իշխանութիւններուն հետ կապի մէջ մտած է նաեւ սփիւռքի նախարարութեան ԱՊՀ կովկասեան տարածաշրջանի հայ համայնքներուն հետ կապերու բաժնի աշխատակիցը։

Զգուշութեան Կոչ՝ Ջաւախքի Մէջ Գրգռիչ Սադրանքներու Չենթարկուելու
ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Սամցխէ-Ջաւախքի եւ Քուէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդը յայտարարութիւն մը հրապարակած է Ջաւախքի վերջին իրադարձութեանց մասին: Ստորեւ կը ներկայացնենք զգուշութեան եւ զգօնութեան կոչով հանրութեան ուղղուած սոյն յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ.

«Օրերս մի շարք լրատուամիջոցներ սկսել են ահազանգել այն մասին, որ վրացական իշխանութիւնները պատրաստւում են կալանաւորել Սամցխէ-Ջաւախքի եւ Քուէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի անդամներ՝ Ջաւախք ժողովրդական շարժում կազմակերպութեան նախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդի-Խմբ.) նախագահի տեղակալ Նորիկ Կարապետեանին, «Վիրք» կուսակցութեան համանախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամաւոր Դաւիթ Ռստակեանին եւ «Ա-ինֆօ» լրատուական գործակալութեան տնօրէն Արտակ Գաբրիէլեանի:

Թէ՛ Նորիկ Կարապետեանը, թէ՛ Դաւիթ Ռստակեանը եւ թէ՛ Արտակ Գաբրիէլեանը հասարակական-քաղաքական գործիչներ են, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամաւորներ, ովքեր մշտապէս վարել են կանոնաւոր ու հաւասարակշռուած գործունէութիւն: Նրանք երբեւէ հանդէս չեն եկել այնպիսի գործողութիւններով կամ քայլերով, որոնք կը հակասէին Վրաստանի պետական շահերին կամ օրէնքներին: Չնայած այդ լրատուամիջոցների տարածած տեղեկատուութիւններին, նման միջոցառումների նախապատրաստութիւն æաւախքում՝ մասնաւորապէս Ախալքալաքում, դեռեւս չի նկատւում:

Ըստ տարածուող տեղեկութիւնների, Վրաստանի իրաւապահ մարմինները հրահանգաւորուել են Ջաւախքում իրականացնել նոր ձերբակալութիւնների շարք՝ մի կողմից երկրի քաղաքացիների ուշադրութիւնը Թբիլիսիում ընթացող գործընթացներից շեղելու եւ միւս կողմից՝ Ջաւախքում տեղի բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան համար մղուող քաղաքական պայքարը հունից հանելու, բռնութեան ու հալածանքների նոր պատրուակներ ստեղծելու նպատակով:

Այս ամէնը հաշուի առնելով, Սամցխէ-Ջաւախքի եւ Քուէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը սոյն յայտարարութիւնով դիմում է համապատասխան մարմիններին՝ պահանջելով պարզել այս տարածուող տեղեկութիւնների ճշմարտացիութիւնը, այլապէս՝ նման տեղեկութիւնները եւ հետագայ քայլերը կը համարուեն æաւախքի ժողովրդի եւ նրա քաղաքական-հասարակական գործունեայ տարրի դէմ ուղղուած սադրանք։ Ազգային, քաղաքական հողի վրայ նման սադրիչ գործողութիւնները միմիայն կը ստեղծեն ազգամիջեան լարուածութիւն, ինչը նաեւ կը վնասի Վրաստանի միջազգային հեղինակութեանը:

Մեր տարածաշրջանների բնակչութեանը կոչ ենք անում՝ պահպանել զգօնութիւն, չգնալ սադրանքների»:

Եւրոպացիք Ղարաբաղեան Հարցի Մասին Լիարժէք Տեղեկատուութիւն Չունին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ղարաբաղ Օփըն».- Յունիս 2ին Պեռլին այցելած եւ այնտեղէն նոր վերադարձած ԼՂՀ պատուիրակութեան անդամները երէկ մամլոյ ասուլիս հրաւիրեցին: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեանի ղեկավարութեամբ՝ պատուիրակութիւնը Գերմանիա այցելած էր մասնակցելու Պեռլինի Եւրոպական ակադեմիայի կողմէ կազմակերպուած «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակութիւնը՝ Հարաւային Կովկասի զարգացման գործին մէջ» խորագրով խորհրդաժողովին։ Այցելութեան ընթացքին, պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցած է հասարակական-քաղաքական եւ վերլուծաբանական շրջանակներու ներկայացուցիչներու հետ:Ասուլիսի ընթացքին, Աշոտ Ղուլեան, ամփոփելով Գերմանիա կատարած այցելութեան արդիւնքները՝ շեշտեց երեք կարեւոր հանգամանք: Առաջին հետեւութիւնը, ըստ անոր, եղաւ այն, որ Եւրոպայի տարածքին ԼՂՀ եւ ղարաբաղեան հիմնախնդիրի մասին լիարժէք տեղեկատուութիւն չկայ: Երկրորդ հետեւութիւնը այն էր, որ Եւրոմիութեան երկիրներու եւ անոր ազդեցիկ դերակատարներու հետ կան շփումներ ունենալու հնարաւորութիւններ, որոնք պէտք է փորձել օգտագործել: «Մի քանի ամիսներ յետոյ դուք ականատես կը լինէք, որ այդ շփումները իսկապէս իրողութիւն են», հաւաստիացուցած է Ա. Ղուլեան:Անոր խօսքերով, գիտաժողովի ընթացքին փորձած են եւրոպական եւ գերմանական հանրային շրջանակներուն փոխանցել այն բոլոր մտահոգութիւնները, որոնք այսօր գոյութիւն ունին՝ կապուած հակամարտութեան կարգաւորման հետ:Ղուլեան նաեւ աւելցուց, որ գերմանական տարբեր շրջանակներու մօտ կայ յստակ հետաքրքրութիւն՝ ԼՂՀի եւ տարածաշրջանի գործընթացներուն հանդէպ:Ասուլիսի երկրորդ մասը կը վերաբերէր Գերմանիայէն ետք ԱԺ նախագահի՝ Յունիս 9-12 Ռուսիոյ Դաշնութիւն կատարած աշխատանքային այցելութեան, որուն նպատակը Ռուսիոյ հետ միջխորհրդարանական կապերու եւ շփումներու հաստատումն էր: Առաջին հանդիպումը տեղի ունեցած է Մոսկուայի Ղարաբաղի ներկայացուցչութեան անդամներուն հետ: Անդրադարձ եղած է այն մասին, որ շատ վաղուց ԼՂՀ խորհրդարանական կազմի այցելութիւն չէ եղած Մոսկուա: Ա. Ղուլեան անուններ չնշելով՝ յայտնեց, որ պաշտօնական հանդիպումներ եղած են այն պատգամաւորներուն հետ, որոնք անմիջականօրէն պատասխանատու են յետխորհրդային տարածքի, հակամարտութիւններու կարգաւորման, միջխորհրդարանական կապերու, ինչպէս նաեւ քաղաքական ուժերու ներկայացուցիչներու հետ:«Մեր շփումները լուրջ հիմք են, որի բազայի (հիմքի-Խ) վրայ մենք փորձելու ենք նաեւ մշտական կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների կամ նրա ներկայացուցիչների հետ: Պաշտօնական շրջանակների մեր հանդիպումների թեմաները շատ լայն ընդգրկուածութիւն են ունեցել, խօսուել են հակամարտութեան կարգաւորման ներկայ գործընթացի եւ ակնկալուող հեռանկարների, ԼՂՀում ընթացող բարեփոխումների, մարդասիրական բնոյթի եւ այլ հարցերի մասին: ՌԴում հանդիպումներ են եղել նաեւ փորձագիտական եւ վերլուծական շրջանակների, ինչպէս նաեւ այն խմբի հետ, որ վերջերս մասնակցել է այստեղ կայացած գիտաժողովին», եզրակացուցած է Ղուլեան:

ՉԱՒԱԽՔԻ ՄԷՉ ՀՕՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Ախալքալաքի Դերենիկ Դէմիրճեանի անուան թիւ 4 հանրային դպրոցին մէջ, 2008 Մայիս 25ին, տեղի ունեցաւ ՀՕՄի հովանաւորութեամբ կատարուող Հայոց Պատմութեան մրցումին եզրափակիչ փուլը, որուն կը մասնակցէին Նինոցմինտայի, Ախալքալաքի եւ Ախալցխայի 32 դպրոցներէն 82 աշակերտներ։

Մրցումէն առաջ, մասնակիցները, ծնողներու, տնօրէններու եւ ուսուցիչներու ընկերակցութեամբ, հաւաքուեցան դպրոցին համերգային դահլիճին մէջ, որ վերանորոգուած եւ կահաւորուած էր ՀՕՄի կողմէ։ Նախ խօսք առաւ «Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսեան, որ անդրադարձաւ Մայիս 26ին Վրաստանի անկախութեան տարեդարձին եւ յաջողութիւն մաղթեց օրուան մրցումին մասնակցող աշակերտներուն։ Ապա, խօսք առաւ Վրաստանի ՀՕՄի վարչութեան ատենապետուհի՝ Կարինէ Թադեւոսեան, որ ողջունեց հիւրերու, ուսուցիչներու եւ ծնողներու մասնակցութիւնը մրցումի եզրափակիչ փուլի հանդիսութեան։ Յաջորդաբար խօսք առին Ապուլ գիւղի դպրոցի ուսուցչուհի՝ Չ. Դարբինեանը, Նինոծմինտայէն ուսուցչուհի՝ Ս. Սնխչեանը, Մ. Երանոսեանը, դաստիարակներ ու ծնողներ, որոնք շնորհաւորեցին ՀՕՄի նախաձեռնութիւնը եւ այս ձեռնարկին կազմակերպիչներուն տարած ժրաջան եւ արդիւնաբեր աշխատանքը։

Մրցումէն երկու օր ետք, Մայիս 28ին, Ախալքալաքի մշակոյթի տան մէջ տեղի ունեցաւ Հայոց Պատմութեան Մրցոյթին մրցանակաբաշխութիւնը, ներկայութեամբ պատկառելի բազմութեան ու պաշտօնական հիւրերու։ Հանդիսութիւնը բացաւ Վրաստանի ՀՕՄի վարչութեան ատենապետուհին, ոգեկոչելով Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակման 90րդ տարեդարձի օր՝ Մայիս 28ի հայրենաստեղծ խորհուրդը, եւ ողջունեց բոլորի ներկայութիւնը մրցանակներու բաշխումի արարողութեան։ Անոր յաջորդեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցւոյ հովիւ՝ Տէր Սամուէլ քահանայ Թորոսեանը, որ իր օրհնութիւնը մատոյց տօնական այդ օրուան հանդիսութեան կազմակերպիչներուն ու ներկաներուն։ Ապա ելոյթներ ունեցան «Ակունք»ի խմբագիր՝ Մելս Թորոսեան, մրցոյթի դատաւորներուն կողմէ՝ Մնակ Երանոսեան եւ Արարատ Էլիզպարեան, դպրոցի տնօրէններ՝ Նաթէլա Գրիգորեան եւ Գրիգոր Ամիրխանեան։

Գեղարուեստական բաժնին մէջ, հայոց լեզուի ու գրականութեան ուսուցչուհի՝ Թագուշ Սարգսեանի ղեկավարութեամբ, Ախալքալաքի ՀՕՄի Երիտասարդական կեդրոնի «Գրական» խմբակի սաները հանդէս եկան «Փառք յաւերժող իմ Հայաստան» թեմայով ներկայացումով մը, որմէ ետք, ատենապետուհին բեմ հրաւիրեց մրցութեան եզրափակիչ փուլի 82 մասնակցողները եւ կատարուեցաւ մրցանակներու բաշխումը։

Եզրափակիչ փուլի բոլո՛ր մասնակցողները ստացան պատուոյ գրեր։ Խրախուսական մրցանակի արժանացան 22 մասնակից աշակերտներ, իսկ առաջինէն չորրորդ տեղ գրաւողները ստացան դրամական պարգեւ, յուշանուէրներ եւ Ախալքալաքի Ս. Խաչ Եկեղեցւոյ կողմէ նուիրուած գիրքեր։

Աշակերտներու կողքին, ինն լաւագոյն ուսուցիչներ ստացան յուշանուէրներ ու պատուոյ գրեր, իսկ տասը դպրոցներ ստացան «Հայոց պատմութեան» ատլասներ։

Մրցումին անդրադառնալով, դատական կազմի անդամները հաստատեցին, որ խրախուսիչ երեւոյթ է, որ տարուէ տարի կ՚աւելնայ ՀՕՄի ձեռնարկած այս եւ նման ծրագիրներու մասնակցող դպրոցներու թիւը։ Միաժամանակ ակներեւ բարելաւում կը նկատուի Չաւախքի հայ մանուկներու հայեցի դաստիարակութեան մէջ։ Այսու հանդերձ, անոնք ընդգծեցին, որ անմիջակա՛ն կարիքը կայ Հայոց Պատմութեան դասագիրքերու։ Ներկայիս, նուիրեալ ուսուցիչներու ձեռագիր ու բերանացի դասաւանդութիւններն են որ կարելի կը դարձնեն Հայոց Պատմութեան ուսուցումը Չաւախքի տարածքին։