Հայաստանի Հանրապետութեան բանակը դարձաւ տասնհինգ տարեկան: Կարելի է առանց երկմտելու արձանագրել, որ անկախ պետականութեան հռչակումից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումներից մէկը բանակի ձեւաւորումն էր ու կայացումը:
Կանոնաւոր զինուժ ունենալու երազը մեր նախնիները փայփայել են դարեր շարունակ՝ նրա գոյութիւնը նախ եւ առաջ համարելով ազգային անվտանգութեան եւ յարատեւութեան երաշխիք: Անցած դարասկզբին հայ ժողովրդին պատմական առիթ ընձեռուեց՝ վերականգնելու [...]





