«Սիւնիքի Գիւղերի Հարեւանութեամբ Ադրբեջանական Զինուորականները Շարունակում Են Կրակոցներ Արձակել». ՄԻՊ

0421Sunik

0421Sunik

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան 19 եւ 20 Ապրիլին Սիւնիքի մարզ տուած իր այցելութեան լոյսին տակ կը գրէ, որ Հայաստանի Սիւնիքի մարզի գիւղերուն հարեւանութեամբ Ատրպէյճանական զինուորները կը շարունակեն կրակոցներ արձակել (Ագարակ, Եղուարդ եւ այլ գիւղերու ուղղութեամբ):

Ստորեւ՝ Ա. Թաթոյեանի գրութիւնը.

«Սիւնիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպէս նաեւ համայնքային մարմինները: Ըստ բնակիչների` կրակոցներն արձակւում են օրուայ ինչպէս ցերեկային, այնպէս էլ գիշեր ժամանակ, պարզ լսւում են գիւղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին եւ առաջին հերթին երեխաներին ու կանանց:

«Կրակոցներից բացի, Հայաստանի Սիւնիքի մարզի Կապանից Ճակատեն ու միւս գիւղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան եւ այլ համայնքներ միաւորող ճանապարհներին ադրբեջանական զինուորականների ներկայութիւնը լրջօրէն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

«Այս ամէնի պատճառով գիւղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ` աշխատանքի կամ բժշկական հաստատութիւն մեկնելը կամ վերադարձը) ստիպուած են ձեռնպահ մնալ երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց` իրենց ու ընտանիքների անվտանգութեան նկատառումներից ելնելով:

«Ադրբեջանական զինուորականների ներկայութիւնը սպառնում է գիւղերի բնակիչների ֆիզիքական անվտանգութեանը: Ֆիզիքական անձեռնմխելիութիւնից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիութիւնը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրուած են ադրբեջանական ցուցանակներ ու դրօշներ, որն էլ պատրուակ է ծառայում ադրբեջանական զինուորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանութեան համար:

«Գիւղերի (Դաւիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն եւ այլն) բնակիչները այս անգամ եւս նշեցին, որ գիւղերի հարեւանութեամբ նրանց ներկայութեան պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արօտավայրերից ու մասնաւոր հողատարածքներից օգտուելը (որպէս եկամտի աղբիւր), այդ թւում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայութեան պայմաններում: Օրինակ` Սրաշէն գիւղում բնակիչները Մարդու իրաւունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցնէր են արձակուել անգամ տեսնելով անզէն աչքով գիւղացուն հողամասում աշխատելիս:

«Ակնյայտ է, որ Սիւնիքի մարզում խաղաղ բնակիչների իրաւունքների պաշտպանութիւնը պահանջում է անվտանգութեան գօտու հրատապ ստեղծում։ Ադրբեջանական զինուորականների տեղակայումները ՀՀ Սիւնիքի մարզի գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին, այդ թւում` դրօշներն ու ցուցանակները զուրկ են իրաւական որեւէ հիմքից, նրանք պէտք է հեռացուեն այդ վայրերից»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top